Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ՄՊՀ—ի երեւանյան մասնաճյուղը սկսել է աշխատանքները

ՀՀ նախագահը շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է միջպետական համաձայնության շրջանակում մայրաքաղաքում բացված Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երեւանի մասնաճյուղ։
Հանրապետության նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երեւանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, ՀՀ—ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին եւ կրթական ծրագրերին։
Համալսարանի Երեւանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015–16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15—ը պետական պատվերի, 50—ը՝ պայմանագրային հիմունքներով։ Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով՝ կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն եւ միջազգային հարաբերություններ։
Հանրապետության նախագահը համալսարանի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, նրանց ծնողների եւ միջոցառմանը հրավիրված այլ անձանց հետ լսել է համալսարանի մասնաճյուղի գործունեության մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի ելույթները։ Նրանք իրենց ողջույնի խոսքում շնորհավորել են բուհի ուսանողությանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ կարեւորել Հայաստանի կրթական համակարգում նոր կրթական հաստատության՝ Մոսկվայի պետական համալսարանի մուտքը։
Այցի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ՄՊՀ—ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի հետ։

Խթանվելու է մրցակցությունը

Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման գաղափարը ծնվել է 2011թ. հոկտեմբերի 24—ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՄՊՀ—ի ուսանողների մոսկովյան հանդիպման ժամանակ։ Այդ օրը ՄՊՀ—ի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ նախագահին շնորհվել է ՄՊՀ—ի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Ուսանողների հետ նախագահի հանդիպումից հետո մասնաճյուղի բացման հարցը քննարկվել է կրթության եւ գիտության նախարարների մակարդակով։ 2012թ. Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել է մասնաճյուղի բացման մասին։ Եվ երկու երկրների նախագահների բարձր մակարդակով քննարկումից հետո այն ընդգրկվել է միջկառավարական հանձնաժողովի օրակարգ։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, մասնաճյուղի բացման ցանկություն երկու կողմերն էլ ունեցել են։ Իսկ այն մի քանի տարի ժամանակը, որ պահանջվեց գաղափարից մինչեւ իրականացում, ըստ նախարարի, վկայում է, որ ոչ թե չեն զբաղվել այդ հարցով, այլ արել են ֆունդամենտալ նախապատրաստական աշխատանք. «Իրավական հիմքը դրվեց այս տարվա փետրվարին, երբ համապատասխան համաձայնագրերը ստորագրվեցին։ Ուրախալի է, որ ունենք մասնավոր ներդրումներ եւս։ Միակ բուհն է, որ մտնելով աշխարհի թոփ երկու հարյուր լավագույն բուհերի ցանկում, ներկայացուցչություն ունի Հայաստանում»։
Այդ մասնաճյուղի բացման շնորհիվ, Աշոտյանի խոսքերով, խթանվելու է մրցակցությունը։ Ասում է, որ այս մասնաճյուղի բացումից բուհերը գոհ չեն, որովհետեւ ուսանողների համար պայքար է ընթանալու։ Իսկ դա, ԿԳ նախարարի կանխատեսմամբ, բերելու է կրթության որակի հետեւողական աճի. «Այսօր ուսանողին դժվար է խաբել։ Ուսանողներից շատերն ուզում են ընտրել լավագույնը։ Ակնհայտ է, որ Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղը դառնալու է մրցակցություն, կրթության նոր չափանիշներ ու որակներ բերող բուհ։ Դա իր հետեւից բերելու է նաեւ տեղական եւ Հայաստանում գործող միջազգային այլ բուհերի կրթության որակի աճ։ Հույս ունեմ, որ այս մասնաճյուղը կհարստացնի մեր կրթական ներկապնակը պայծառ գույնով։ Ի վերջո, շահելու է հասարակությունը, տնտեսությունը»։
Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի խոսքերով, համալսարանը յուրաքանչյուր երկրի ապագան է ու հպարտություն ցանկացած երկրի համար։ «Համալսարանն ամեն տարի նոր երիտասարդներ է թողարկում՝ ունակ ստեղծագործելու, արարելու։ Այդ մարդիկ գործում են հանուն իրենց երկրի։ Նրանք այդ երկրի ապագան են»,—ասաց նա՝ ավելացնելով, որ մասնաճյուղը լավ տպավորություն է թողել իրենց վրա։ Բարձրակարգ կրթություն ստանալու համար լավ պայմաններ են ստեղծվել։ Սադովնիչիյը կոչ արեց ուսանողներին լավ սովորելու հնարավորությունը բաց չթողնել հենց առաջին օրվանից սկսած. «Այսպիսով, այսօր տոն է։ Հարգելի՛ ուսանողներ, հիշեք պատմական այս օրը։ Ձեզ հյուր է եկել երկրի ղեկավարությունը»։
Երեւանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը առաջին տարվա համար 65 ուսանող ունենալը լուրջ նվաճում է համարում։ Ասում է, որ ակնկալում են տարեկան շուրջ 100 ուսանող ընդունել։ Նա նկատում է նաեւ, որ ուսումնական պայմանները, մասնաշենքի կահավորվածությունը թույլ են տալիս շատ ավելի մեծ թվով ուսանողներ ունենալու մասին խոսել։
Ուսման վարձերը տարբեր են՝ պայմանավորված ֆակուլտետներով։ Ամենացածր վարձը տարեկան 1 միլիոն 500 հազար դրամ է, ամենաբարձրը՝ 1 միլիոն 800 հազար դրամ։ Մատուցած ծառայությունների դիմաց այդ թվերը, ըստ Զարգարյանի, խելամիտ են ու նպատակահարմար։ Իսկ ուսանողները, գործադիր տնօրենի հավաստմամբ, աշխատաշուկայում կլինեն ավելի մրցունակ ու հմուտ։
Մաքսիմ Կարապետյանը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն է ընդունվել՝ անվճար հիմունքներով ու տարկետման իրավունքով։ Ասում է՝ նախքան գործերը ներկայացնելը, որոշակի ուսումնասիրություն է իրականացրել. «Ինձ դուր եկավ հատկապես այն, որ դասախոսական կազմում ընդգրկված են ոչ միայն տարեցներ, այլեւ երիտասարդ մասնագետներ»։
Այստեղ ուսուցումն իրականացվում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուսումնական ծրագրով՝ ապահովելով բակալավրիատի եւ մագիստրատուրայի միասնական ուսուցում։ Ուսման տեւողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2 տարի։ Մասնաճյուղի դիպլոմը ոչնչով չի տարբերվում ՄՊՀ—ի դիպլոմից։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

19-09-2015





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO