Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանրագիտարանային եզակի հուշարձան

«Հայկական հանրագիտարան» հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Հայ գրատպություն եւ գրքարվեստ. հանրագիտարանը» (Եր., 2015, 1120 էջ)՝ հայալեզու եւ օտարալեզու հանրագիտարանային հրատարակությունների շարքում եզակի հուշարձան։ Այն աչքի է ընկնում այբբենական անթերի կառուցվածքով, հասկացությունների եւ ընտրված նյութերի հարուստ ընդգրկմամբ, որոնց քանակը 3740 միավոր է՝ ուղեկցված գրքամատենագիտական ուշագրավ աղբյուրներով։
Հանրագիտարանի ուսումնասիրությունը հիմք է տալիս ասել, որ կատարվել է նյութերի հավաքչական ու գիտական դասակարգման մեծ ծավալի աշխատանք, որում ջանք չեն խնայել հրատարակչության աշխատակիցները։
Հրատարակության գլխավոր առանցքը հայ գրքի, գրատպության եւ գրքարվեստի պատմության իրական արտացոլումն է, ինչը սկզբունքորեն վեր է ցանկացած վիրտուալ պատկերացումից։ Այդ նպատակով էլ նրանում հատուկ ուշադրություն է դարձվել հայկական ձեռագրերի (սկսած V դարից) եւ ավելի քան 500—ամյա հայ տպագիր գրականության, ներառյալ պարբերական մամուլի ստեղծման ու զարգացման ընթացքին։ Այդ տեսանկյունից հանրագիտարանն ունի ոչ միայն խորը գրքագիտական, այլեւ հայագիտական լայն նշանակություն, որի կարիքը, մեր կարծիքով, վաղուց էր զգացվում։
Հանրագիտարանում առանձնահատուկ տեղ են հատկացվել հայկական գրչության, տպագրական ու հրատարակչական կենտրոններին՝ հիմնված Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում, ներառյալ հայկական սփյուռքում, նրանց ուսանելի դերին՝ հայ բազմադարյան գրավոր մշակույթի ստեղծման, զարգացման ու տարածման գործում։ Իբրեւ այդ բոլորի փաստացի վկայություն՝ բերված են պատմական ու գիտատեղեկատվական բազմազան աղբյուրներ, գրադարան—մատենադարանների գործունեության վերաբերյալ արժեքավոր հոդվածներ։
Դրանց հետ մեկտեղ գրքում արժանի տեղ են հատկացվել բազմաթիվ պատմիչների, գրիչների, մանրանկարիչների, տպագրիչների, հրատարակիչների, բանասերների, գրողների, գրադարանագետ—մատենագետների, հասարակական—քաղաքական, եկեղեցական ու մշակութային գործիչների կենսագրություններին, ովքեր նպաստել են ազգային գրականության, ընդհանուր մշակույթի ու կրթադաստիարակչական գործի զարգացմանը, առանձին դեպքերում նաեւ մատենագիտական ու գրքագիտական տեսական հարցերի մշակմանը։
Հանրագիտարանը գնահատելի է նաեւ այն առումով, որ նրա բոլոր էջերում անհրաժեշտ տեղ են գտել ոչ միայն վերոնշյալ շատ գործիչների լուսանկարները, այլեւ՝ տարբեր դարաշրջաններում տպագրված բազմանուն ու բազմաբովանդակ գրքերի եւ պարբերականների գունավոր կազմերն ու տիտղոսաթերթերը, որոնք իրենց հերթին ավելի են բարձրացնում գրքի տեղեկատվական եւ գեղարվեստական արժանիքները։ Փաստորեն, գրքի ֆիզիկական եւ բովանդակային կառուցվածքների հաղորդակցական միասնականությունը թույլ է տալիս տվյալ հրատարակությունը բնութագրել որպես XXI դարի հայ գրատպության եւ գրքարվեստի զարգացման կատարյալ օրինակ։
Այդպիսով, գրախոսվող հանրագիտարանի եզակիությունը չի սահմանափակվում վերն ասվածով, եթե վստահորեն չավելացնենք, որ նրանում՝ 405—2015 թթ. ընդգրկող ժամանակաշրջանում խտացված են հայկական քաղաքակրթության զարգացման բոլոր աստիճաններն ու նվաճումները։ Գտնում ենք նաեւ, որ իր տեսակի մեջ եւ նման ժամանակագրություն ունեցող հանրագիտարան միայն հազվագյուտ ազգերի կարող է վերաբերել։

ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ—ի պրոֆեսոր

25-11-2015





28-01-2021
Ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը մեր բանակի ամենահզոր զենքերն են
Արժանի լինենք հայ զինվորին՝ կառուցելով մեր բաժին պետականությունը



28-01-2021
«...Մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք...»
Թշնամին միշտ թշնամի է. երբեք չպետք է փոխել վերաբերմունքը ...


28-01-2021
Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը
Ազգային գաղափարախոսություն՝ ռազմական բաղադրիչի մեծացմամբ

Հայ զինվորականը մշտապես ...


28-01-2021
ՀՀ ԶՈՒ ստեղծումը վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակն է
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկ, ...


28-01-2021
Հայկական հաղթանակների խորհրդանիշ Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞
Այստեղ «Գորշ գայլերի» դպրոցի հիմնումն ուղղված է արցախյան հիմնահարցի ...


28-01-2021
Երկիր Նաիրիի բանաստեղծը
Նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին


28-01-2021
Առակաց խորհուրդը. Քրիստոսի առակները
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ...



28-01-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջավադ Զարիֆին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ...

28-01-2021
Քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ...

28-01-2021
Տեւական խաղաղության համար հիմքեր չկան
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ...

28-01-2021
«Վահագնի Սիթիի» հաղթանակով
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց «Ա» լիգայի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO