Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ագրոտուրիզմի զարգացման նոր հնարավորություններ

Կայացավ «CerTour» ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

Ագրոտուրիզմի ոլորտում ծառայությունների որակական չափանիշների բարելավման եւ եվրոպական շուկայում երկիրը լավագույնս ներկայացնելու համար Հայաստանը միասնական չափարոշիչների մշակման «CerTour» համակարգում է։ Այս ծրագիրը վաղուց է կիրառվում Եվրոպայում, որին մասնակցում են մի շարք երկրներ։
Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ (CerTour) ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը Երեւանում կայացավ երեկ, ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ։ Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ գործընկեր բոլոր կազմակերպություններից, մասնավորապես Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաեւ ագրոտուրիզմի ոլորտով հետաքրքրված ասոցիացիաների, տուրիստական գործակալությունների, հյուրատների ներկայացուցիչներ։
«CerTour» ծրագրի նպատակը որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների եւ հավաստագրման գործընթացի ներդրմամբ ագրոտուրիզմի խթանումն է եւ գործընկեր երկրներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, «Սեւծովյան ավազան 2007»—2013 համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում։ «CerTour» միասնական չափորոշիչների շրջանակը համալիր պահանջների փաթեթ է, որը ներառում է այնպիսի չափանիշներ, որոնցից են ենթակառուցվածքը, անձնակազմը, որակավորման համակարգերը, կազմակերպումը, սպասարկումը, լրացուցիչ ծառայությունները, բնապահպանությունը, արժեքը եւ այլն։
Ինչպես կոնֆերանսի բացմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ծրագիրը վերաբերում է ագրոտուրիզմի զարգացմանը, այս ոլորտում որակական չափանիշների ներդրմանն ու միջազգային կառույցներին ինտեգրմանը։ Այն հնարավորություն է տալիս երկրում մատուցվող ծառայությունները ներկայացնելու այդ համակարգի շրջանակներում, որը գովազդի լավագույն միջոց է եվրոպական շուկայում։ Սերտիֆիկացումը պարունակում է նաեւ չափանիշներ մարդկային կարողությունների զարգացման առումով։ Աշխատանքներ են տարվում գյուղացիական տնտեսությունների հետ կարողությունների զարգացման ուղղությամբ, անցկացվում են դասընթացներ։
«Հայաստանում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը պետության քաղաքականության հիմնախնդիրներից է, եւ ագրոտուրիզմի զարգացումը այս համատեքստում խիստ կարեւորվում է եւ նպաստում մարզերի համաչափ զարգացմանը, բնակչության աճին, զբաղվածության մեծացմանը, գյուղատնտեսության արտադրանքի ավելացմանը, գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը։ «CerTour»—ը ծրագիր է, որն ուղղված է այս խնդիրների լուծմանը։ Ներկայումս ագրոտուրիզմը դարձել է տուրիստական արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը, որի զարգացմամբ կլուծվի միաժամանակ մի քանի խնդիր»,–նշեց Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա՝ այս ծրագիրը նոր միջոց է նաեւ զբոսաշրջային արդյունքի մրցունակության, որակի բարձրացման առումով, քանի որ միայն միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ ունենալու դեպքում կարող է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությունը մրցունակ լինել։
«Էկոտուրիզմի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր գյուղական տուրիզմը Հայաստանում կարելի է զարգացած համարել, մինչդեռ 10 տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր։ Նրա վստահեցմամբ, ավանդական պատմամշակութային զբոսաշրջային ձեւերից բացի, շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ նախընտրում են մեր երկիր այցելել նաեւ գյուղական տուրիզմի նպատակով։
«Արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ հանգստի նպատակով զբոսաշրջիկները Հայաստան են այցելում՝ ուսումնասիրելու մեր գյուղական համայնքները, վայելելու բնությունը եւ ծանոթանալու տեղաբնակների ապրելակերպին եւ ավանդույթներին։ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, մշակութային հսկայական ժառանգություն եւ ցանկացած զբոսաշրջիկի այստեղ մենք ցույց տալու շատ բան ունենք։ Հայաստանը բավական հետաքրքիր երկիր է»,–նշեց ՀԿ—ի նախագահը։
Ծրագրի համահեղինակ Հունաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ստամպուլիսն էլ կարեւորեց տուրիզմի այս ճյուղի զարգացումը հատկապես տնտեսական աճի տեսանկյունից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

28-11-2015





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO