Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


«Երեւան. ճանաչել զիմաստություն...»

Պատմությունն ու մշակույթը՝ կտավի «լեզվով»

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». հայոց տառերի գյուտից հետո Սողոմոն իմաստունի «Գիրք Առակաց» գրքի առաջին գլխի առաջին տողը Մեսրոպ Մաշտոցը թարգմանեց ու գրառեց ոսկեղենիկ հայերենով։ Այսօր արդեն այդ նախադասության նաեւ անգլերեն տարբերակն է դարձել մնայուն արժեք։ «Երեւան. ճանաչել զիմաստություն...». ահա այն կրողն ու պահպանողը։ Անգլերենով թարգմանված նախադասությունը տուֆի մասնիկների միջոցով զետեղված է «Երեւան. ճանաչել զիմաստություն...» լայնածավալ կտավի վրա։
Այն հայ հասարակությանը կներկայացվի դեկտեմբերի 18—ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Խաղաղության պահպանմանն ուղղված արտ—նախագիծը իրականացնում են ՀՀ նախկին վարչապետ, Հայ—ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, նախագծի ղեկավար Դալիա Լեյնը եւ Էլլեն Ֆրանկը։
Ամբողջական աշխատանքի մասին Էլլեն Ֆրանկը փակագծերն առայժմ չի բացում՝ մանրամասները թողնելով պաշտոնական ներկայացման արարողությանը։ Միայն մի քանի բան է ասում հիմնական տեխնիկայի մասին՝ աշխատանքի կամավոր մասնակիցների աչքերն ու մատնահետքերը, միջոցներից էլ նշում է բելգիական կտորն ու ոսկին։
«Երեւան. ճանաչել զիմաստություն...» կտավը կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու հայոց պատմության, մշակույթի շքեղությունն ու աշխարհի քաղաքակրթության մեջ հայերի ներդրումը։
«Կտավի ստեղծումն ու ներկայացումը մեր ընտանեկան նախաձեռնությունն է, որին միացան եւ իրենց ներդրումներով իրականացմանը նպաստեցին ազնվագույն հայորդիներ Արսեն Աղաջանյանը, Լեւոն Արեւշատյանը, Աշոտ Բաղդասարյանը, Մովսես Ձավարյանը, Մուշեղ Մամիկոնյանը, Միքայել Մինասյանը, Գոռ Նահապետյանը, Արթուր Ջանիբեկյանը, Ռուբեն Վարդանյանը»,–ասված է Արմեն Դարբինյանի հրավերի խոսքում։
Երեւանը որպես խաղաղության քաղաք է ընտրվել ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի։ Հայաստանի քաղաքամայրը «Ellen Frank Illumination Arts Foundation»—ի գեղարվեստական ղեկավար, գեղանկարիչ, գրող—հետազոտող Էլլեն Ֆրանկի (ԱՄՆ) «Խաղաղության քաղաքներ» (Cities of Peace) նախագծի 10—րդ քաղաքն է։ «Խաղաղության քաղաքներ» նախագիծը ներկայացնում է ծանր իրականություն ապրած քաղաքները՝ առաջարկելով ցավի փոխարեն գեղեցկություն։ Որպես խաղաղության խորհրդանիշ քաղաքներ են ընտրվել Երուսաղեմը, Պեկինը, Հիրոշիման, Բաղդադը, Քաբուլը, Լասան եւ այլն։
«Էլլեն Ֆրանկը ոչ միայն գեղանկարիչ, գրող—հետազոտող է, այլեւ ճանաչված խաղաղարար։ Նա իր արվեստի եւ հեղինակային արտ—նախագծի միջոցով օգնում է երկրներին, մասնավորապես այդ երկրների երիտասարդ սերնդին, վերափոխել անցյալի տրավմատիկ հիշողությունները արվեստում։ Նրա արվեստն իրականացվում է հեղինակային տեխնիկայով գունազարդված գեղանկարչությամբ՝ օգտագործելով ոսկե նրբաթերթիկներ»,—ասում է նախագծի ղեկավար Դալիա Լեյնը։
Նախագծի առաջին քաղաքը Երուսաղեմն է։ Ֆրանկը, այցելելով Երուսաղեմ, համոզված է եղել, որ քաղաքն իրեն դուր է գալու։ Բայց հակառակն է տեղի ունեցել՝ ռազմական գործողությունների պատճառով։ Եվ վերադառնալով՝ խաղաղության տարածման գաղափարը նա մտքում է պահել։ Բայց այդ քաղաքին վերաբերող կտավի պատրաստման ժամանակ «Խաղաղության քաղաքներ» նախագիծը դեռեւս գոյություն չի ունեցել։ Այն «ծնվել» է Երուսաղեմի կտավի ցուցադրման ժամանակ։ Այդպես ծրագիրը կյանքի է կոչվել ու հասել մեր երկիր։
Գեղանկարիչը վստահ է, որ ծրագրի շնորհիվ աշխարհը կճանաչի Հայաստանը, հայերն էլ տպավորված կլինեն։ Էլլեն Ֆրանկն այնպես է արել, որ մարդիկ տեսնեն «Երեւան. ճանաչել զիմաստություն...» կտավն ու հիանան, բացականչեն՝ ի՜նչ հիանալի է, որովհետեւ թեեւ հայերը ցեղասպանվել են, բայց շարունակում են ապրել։ Հայերը կամքի մեծ ուժ ունեն։ Ահա թե ինչու, մյուս կտավների համեմատ, Երեւանին վերաբերող կտավում ոսկին ավելի շատ է օգտագործված։
Մեր քաղաքին անդրադառնալու գաղափարը ծնունդ է առել Ստամբուլում։ Այնտեղ խաղաղության թեմայով սեմինարներից մեկի մասնակից հայ երիտասարդը Ֆրանկին պատմել է մեր երկրի ու ժողովրդի մասին. «Շփվեցի նրա հետ, զրուցեցինք, եւ ահա, 8 ամիս անց ես այստեղ եմ՝ Երեւանում»։ Էլլենը Հայաստանում գտնվելը պատիվ է համարում։
«Երեւանը, գուցե, ուղղակիորեն չի վերապրել ողբերգություն՝ այն չեն ռմբակոծել, չեն ավերել, բայց Երեւանը ողջ հայության կենտրոնն է։ Այն «մագնիսը», որ կապում է աշխարհասփյուռ բոլոր հայերին իրենց հայրենիքի հետ, այն մարդկանց, ովքեր Եղեռնի տարիներին ողբերգություն են ապրել, որոնք այսօր կորցրել են իրենց պատմական հայրենիքը եւ սփռված են ողջ աշխարհով։ Իմ կտավն ավելի շատ ազգի մասին է, քան քաղաքի։ Իսկ Երեւանը կենդանի մնացած եւ փրկված հայության կենտրոնն է»,–«imyerevan. com» կայքին տված հարցազրույցում այդպես էր մեկնաբանել գեղանկարիչը Երեւանին անդրադառնալու հանգամանքն ու ավելացրել, որ մեր քաղաքը բազմաշերտ է, հարուստ մշակույթ ու պատմություն ունի։
«Մեր երկիրը հարուստ պատմություն ու մշակույթ ունի, եւ դա այսօր արդեն կարող ենք տեսնել կտավում»,–ընդգծում է PR մենեջեր Մարգարիտա Շահբազյանը՝ ավելացնելով, որ Արմեն Դարբինյանի եւ Դալիա Լեյնի շնորհիվ Երեւանը դարձավ «Խաղաղության քաղաքներ»—ի 10—րդ քաղաքը։ Մարգարիտան ընդգծում է նաեւ Դավիթ Երամյանի մեծ դերը։
Գեղանկարչի հետ մեր երկիր է ժամանել նաեւ նախագծի ասիստենտ Աիդա Մլադենովիչը։ Մլադենովիչը պատմում է, որ երբ հրավերը ստացել է, քարտեզն է ձեռքը վերցրել, հասկանալու համար՝ որտեղ է Երեւանը։ Իսկ հիմա արդեն ամեն ինչ գիտի, հասցրել է ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքին։
Այնպես որ, արվեստասեր հասարակայնությանը հետաքրքիր հանդիպում է սպասվում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

16-12-2015





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO