Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ագրարայինը ամփոփել է տարին

Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը։
Տարին իրադարձություններով հարուստ էր Ագրարայինի համար։ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը անդրադարձավ առավել կարեւորներին։ Ամենահիշարժանը, անշուշտ, Արցախի Հանրապետության անկախության տոնին Ագրարայինի մասնաճյուղի շքանորոգ մասնաշենքի բացումն էր հայ մշակույթի եւ դպրության բնօրրաններից մեկում՝ Շուշիում։
2015—ին միանվագ ու ընդգրկուն կերպով նորացվեց համալսարանի մեքենատրակտորային պարկը։ Բուհի հիմնադրման օրից ուսումնափորձնական բազայի նման ծավալի նորացում, ձեռքբերում չէր եղել։ Այժմ արդեն ուսանողները կարող են դաշտավարական աշխատանքների բոլոր փուլերն իրականացնել ամենաժամանակակից միջոցներով։
Ժամանակակից սարքավորումներով ապահովված է նաեւ սննդի անվտանգության նորաստեղծ լաբորատորիան, համակարգչային կաբինետների թիվը 2015—ին ավելացավ եւս ութով։
Աշնանը ՀԱԱՀ—ն նշեց 85–ամյակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է ագրարային ոլորտի առաջնահերթությունը, կարեւորությունը մեր երկրի տնտեսության համար։
Հոբելյանական հանդիսությունների օրերին եւս մեկ, աննախադեպ իրադարձություն եղավ բուհի կյանքում։ ՀԱԱՀ—ում էին հավաքվել հետխորհրդային երկրների ագրարային բուհերի ղեկավարները։ Շուրջ 16 տարվա համագործակցությունն է նրանց կապում Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան—Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Վեց երկրից 16 բուհ գերմանական հիշյալ համալսարանի հետ միասին դիմել են ԳԴՀ անկախ փորձագիտական գործակալությանը՝ ագրարմենեջմենթ մասնագիտությամբ միջազգային հավատարմագրում անցնելու համար։ Գերմանացի պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի հավաստմամբ, նման մեծ խումբ բուհերի միաժամանակյա հավատարմագրումը աննախադեպ է նաեւ իր երկրի կրթական համակարգի համար։ Այս շատ յուրօրինակ փորձի կենսագործման գործընթացը կավարտվի մայիսին։
Առաջիկա ծրագրերի շարքում դարձյալ գերակշռում են նյութատեխնիկական բազայի հարստացման, թարմացման միտումները։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ ՀԱԱՀ ուսումնափորձնական տնտեսությունում կհիմնվի գինու արտադրամաս։ Ինչպես նախորդ տարիներին, դարձյալ ռեկտորատի ուշադրության ծիրում կլինեն կրթության որակի ապահովման հիմնահարցերը։ Կրթության կազմակերպման գործընթացում՝ սկսած ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի վերանայումից մինչեւ ատեստավորում, ուսանողները ընդգրկված կլինեն։

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

21-01-2016





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO