Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Թումանյանական ավանդներին հավատարիմ

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշելու եւ նրա ավանդներին իրենց հավատարմությունը հավաստելու նպատակով Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում հավաքվել էին ուսանողներ, դասախոսներ, հյուրեր, այդ թվում՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, ուրիշներ։ Ներկաներին հաճելի անակնկալ էր սպասվում. միաժամանակ տեղի ունեցավ «Թումանյան—145» միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը։ Նա նշեց. «Համալսարանի գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում ամեն տարի մեծ շուքով է նշվել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, իսկ վերջին 7 տարիներին 4 գիտաժողով է կազմակերպվել՝ նվիրված մեծ գրողին, նրա ստեղծագործությանը։ 2014 թվականը բուհում հայտարարվեց թումանյանական տարի եւ այդ առիթով հիմնադրվեց «Թումանյան–145» հուշամեդալը, որով պարգեւատրվում են թումանյանագիտության զարգացմանը նպաստող բուհի աշխատակիցները, հանրապետության քաղաքական ու մշակութային գործիչներ»։ Բ. Մակիչյանը հավելեց նաեւ, որ «Թումանյան—145» միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածուն Գիրք նվիրելու օրվա առիթով լավագույն նվերը կլինի բոլոր մասնակիցներին եւ հանձնեց այն ներկա հյուրերին։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ հյուրերը՝ կարեւորելով Հյուսիսային համալսարանի՝ թումանյանագիտության զարգացմանն ուղղված գնահատելի աշխատանքը, «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնի գործունեությունը։ Միջոցառման ընթացքում «Թումանյան —145» հուշամեդալով պարգեւատրվեցին ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, Հյուսիսային համալսարանի հայոց լեզվի, գրականության եւ լրագրության ամբիոնի վարիչ Գայանե Հակոբյանը, Իրավագիտության եւ հասարակագիտության ամբիոնի դասախոս Ալեքսան Անդրիասյանը։ Վերջում ներկաները միմյանց նվիրեցին գրքեր եւ ծաղկեպսակ դրեցին Ազատության հրապարակում գտնվող Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին։

20-02-2016





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO