Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄԱՐԶԵՐ


«Սանահինի համալսարան—1050» հոբելյանին՝ միջազգային հնչեղություն

Այս տարի մի շարք միջոցառումներով հավուր պատշաճի կնշվի Սանահինի հնագույն համալսարանի ստեղծման 1050—ամյակը, կարվի ամեն հնարավորը՝ հոբելյանին հաղորդելու միջազգային հնչեղություն։
Պատմությունից հայտնի է հայոց հնագույն բարձրագույն ուսումնական հաստատություն Սանահինի համալսարանը, որը հիմնվել է վանական համանուն համալիրում 966թ. Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու ջանքերով։ Այն միջնադարյան Հայաստանի ամենահին ու նշանավոր ուսումնական եւ գրչության բարձրակարգ մի հաստատություն դարձավ, ուր դասավանդել են ժամանակի հայտնի հոգեւորականները, գիտնական վարդապետներ։ Հոգեւորի հետ դասավանդվել են աշխարհիկ գիտելիքներ։ Մի քանի տարի առաջ Երեւանի Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը հանդես բերեց հնամենի համալսարանի 1050–ամյակը 2016թ. շուքով նշելու նախաձեռնություն։ Համալսարանում եւ նրա Ալավերդու մասնաճյուղում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, մամուլում, հրապարակային հանդիպումներում նախաձեռնության հեղինակները հանդես եկան հոդվածներով, հաղորդումներով։
Մոտեցել են խոսքը գործի վերածելու օրերը, եւ նախաձեռնող խմբի անդամները, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ, անելիքներն ի մի բերելու նպատակով հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ։
Ներկա էին նաեւ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ԳԿՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Մինաս Սայադյանը, մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, ուրիշներ։ Քննարկման ընթացքում եղան բազմաթիվ առաջարկություններ նշանավոր կրթօջախի հոբելյանը արժանվույնս նշելու, դրանում հնարավորինս առավել շատ ուսումնական, գիտական հաստատություններ ներառելու, համալսարանի դերն ու նշանակությունը հանրությանը իրազեկելու համար։
Մասնակիցները, կարեւորելով հայ միջնադարյան կրթօջախի նշանակալի դերը համամարդկային կրթական համակարգում, համակարծիք էին, որ իրադարձությանը պետք է հաղորդել միջազգային հնչեղություն, հոբելյանական միջոցառումներին անհրաժեշտ է հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ—ի ներկայացուցիչներին, հանրապետական միջոցառումներից բացի, կազմակերպել նաեւ միջազգային գիտաժողովներ։
Նախաձեռնող խումբը առաջիկա օրերին կազմելու է հոբելյանական միջոցառումների ծավալուն ծրագիր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստացավ այն ներկայացնել ՀՀ վարչապետին՝ հոբելյանական միջոցառումների իրականացման կառավարական հանձնաժողով կազմավորելու նպատակով։ Իսկ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությանը հանձնարարեց նոր ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական դպրոցներում հատկացնել Սանահինի համալսարանին նվիրված լրացուցիչ դասաժամեր եւ կազմակերպել գիտաուսումնական միջոցառումներ։ Հանդիպումում որոշվեց «Սանահինի համալսարան—1050» հոբելյանական եզրափակիչ միջոցառումն անցկացնել հոկտեմբերին։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

08-04-2016





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO