Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Թումանյանական բնաշխարհը՝ Հյուսիսային համալսարանում

Երեկ Հյուսիսային համալսարանի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Արմեն Լոռենց—Հարությունյանի՝ Սանահինի համալսարանին նվիրված՝ թումանյանական աշխարհի բնանկարների ցուցահանդեսը։ Սա բուհի ղեկավարության՝ Սանահինի համալսարանի 1050—ամյակի միջոցառումների շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է միջնադարյան նշանավոր կրթօջախի հիմնադրման միջոցառումներին հասարակության լայն շերտերին ներգրավելու, կրթօջախի հոբելյանին առավել մեծ հնչեղություն հաղորդելու համար։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, հյուրեր, համալսարանի վարչական, դասախոսական կազմը եւ ուսանողներ։
Ողջունելով ներկաներին՝ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց, որ շուրջ չորս տարի առաջ բուհի ղեկավարության նախաձեռնությունը՝ մեծ շուքով նշելու եվրասիական տարածաշրջանի առաջին մեծ կրթօջախի 1050—ամյակը, պսակվեց հաջողությամբ. «Չորս տարվա ընթացքում մենք հանդես ենք եկել բազմաթիվ նախաձեռնություններով նախ՝ 2012թ. կազմավորվեց «Սանահինի համալսարան» հիմնադրամը, որի գործունեության նպատակը 4 տարիների ընթացքում տարաբնույթ միջոցառումների միջոցով հայ ժողովրդի դպրության ու մշակույթի կենտրոն Սանահինի համալսարանի ունեցած դերակատարմանը անդրադառնալն էր, այդ կրթօջախի գործունեությունը վերաարժեւորելը՝ դրանով իսկ նոր սերնդին հասու դարձնելով մեր պատմության անչափ արժեքավոր էջերին։ Այս ընթացքում կատարված միջոցառումներից հիշատակության են արժանի այցելությունները Լոռու մարզ, հանդիպումները Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղի ուսանողների եւ թիվ 8 դպրոցի աշակերտների հետ, ծառատունկը նշյալ դպրոցի շրջակայքում եւ համատեղ այցը Սանահինի վանական համալիր։ Իսկ նոյեմբերի 22—23—ը նախատեսված «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» խորագրով միջազգային գիտաժողովը Հայաստանի Հանրապետությունում կհամախմբի հեղինակավոր շատ գիտնականների եւ կստիպի խոսել կրթության ու գիտության ոլորտում ունեցած մեր արժեքավոր ժառանգության մասին»։
Բ. Մակիչյանը նշեց նաեւ, որ Սանահինի համալսարանին նվիրված թումանյանական աշխարհի բնանկարների ցուցահանդեսը ուղղված է կրթօջախի հիմնադրման 1050—ամյակը մեկ անգամ եւս արժեւորելուն։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նա իր հիացմունքը հայտնեց կազմակերպված ցուցահանդեսի առթիվ՝ նշելով, որ բարձր է գնահատում հայ ժողովրդի կրթական, մշակութային արժեքների հիշատակմանն ու պահպանմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն։ «Իսկ Հյուսիսային համալսարանի ղեկավարության այս նախաձեռնությունը՝ մեծ մասշտաբով նշելու Սանահինի համալսարանի 1050—ամյակը տարաբնույթ միջոցառումներով, առավել քան ողջունելի է, քանի որ մեկ անգամ եւս հիշեցնում է մեր ազգի մեծ սիրո եւ նվիրման մասին դեպի գիտությունը, կրթությունն ու մշակույթը»։
Հավելենք, որ ներկաները մեծ բավականությամբ շրջեցին ցուցասրահում՝ հիանալով գեղանկարիչ Արմեն Լոռենց—Հարությունյանի՝ թումանյանական աշխարհի ինքնատիպ մեկնաբանությամբ։

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

12-11-2016





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO