Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ազգովի դիմակայենք մարտահրավերներին

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաթեթի վերաբերյալ։ Կարինե Աճեմյանն անդրադարձել է նախագծերի վերաբերյալ առկա մտահոգություններին, կարեւորել հանրության իրազեկումն ու Հիմնադրամի թափանցիկ ու հաշվետու գործունեությունն ապագայում։ Տիկին Աճեմյանն անհրաժեշտ է համարել փաթեթի որոշ դրույթների հստակեցումը։ Արտակ Զաքարյանն անդրադարձել է գործընկերների ելույթներում հնչած մտահոգություններին եւ հարցադրումներին, կարեւորել ներքին թշնամու՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Մհեր Շահգելդյանը կարեւորել է բանակին ուղղված ամենատարբեր աջակցությունները, խոսել ստվերային տնտեսությունից, մենաշնորհներից եւ այլ բացասական երեւույթներից, որոնք խոչընդոտում են պետական բյուջեի համալրումը։ Նա մատնացույց է արել այն ոլորտները, պետբյուջեի այն հոդվածները, որոնց ուղղված ֆինանսական միջոցները հնարավոր է առավել նպատակային օգտագործել։
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նրա առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են արցախյան ազատամարտից մինչ օրս բոլոր զոհված քաջորդիների հիշատակը։
ԱԺ փոխնախագահը ողջունել է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ դրանում առկա գաղափարախոսությունը որեւէ տարաձայնություն չի առաջացրել հանրության շրջանում։ Նա անդրադարձել է եռօրյա քննարկումների ընթացքում որոշ պատգամավորների հնչեցրած հարցերին եւ մտահոգություններին՝ նշելով, որ հիմնադրամը գործելու է թափանցիկ եւ հաշվետվողականությամբ, ինչի համար նախագծում առկա են անհրաժեշտ դրույթները։ Տիկին Նաղդալյանը խոսել է պաշտպանության ոլորտում իրականացվող բնակարանաշինության ծրագրից, կարեւորել ազգ—բանակ գաղափարախոսության ամրապնդումը։ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում խոսել է օրենսդրական փաթեթից եւ նշել, որ նախագծերում հստակ տրված են հիմնադրամի գործունեության մեխանիզմները։ Ըստ նրա, անհրաժեշտ է գումարները հավաքել ոչ թե հավասարաչափ, այլ պրոգրեսիվ հարկմամբ։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, քննարկվող փաթեթը որեւէ առնչություն չունի անվտանգության կամ զինծառայողների պաշտպանության հետ։ Նա անընդունելի է համարել փաթեթում առկա այն մոտեցումը, ըստ որի, օրենքը պետք է տարածվի միայն 2017 թվականի հունվարի 28—ից հետո տեղի ունեցող դեպքերի վրա։ Խոսրով Հարությունյանը կարեւորել է բանակի, զինծառայողների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ընկալումը, այդ համատեքստում անհրաժեշտ համարել քաղաքացիական դիրքորոշման առկայությունը։ Պատգամավորի գնահատմամբ՝ սա ազգային տուրք է, որը պարտավոր է կատարել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Կարինե Պողոսյանը կարեւորել է օրենսդրական փաթեթը, բանակաշինության գործում հանրության աջակցությունն ու զոհված կամ հաշմված զինծառայողների ընտանիքներին տարաբնույթ աջակցության ցուցաբերումն ու սրտացավ վերաբերմունքը։ Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ոլորտում չարաշահումներ իրականացրած պաշտոնյաներին։ Բացի այդ, պատգամավորն առաջարկել է փոփոխել կառավարության առաջարկը եւ ազգային տուրք սահմանել աշխատավարձի մեկ տոկոսի չափով։ Նա նույնպես կարեւորել է հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովումը, առաջարկել գործնական մոտեցում ցուցաբերել նաեւ զոհված եւ հաշմված մյուս զինծառայողների նկատմամբ։ Լեւոն Մարտիրոսյանը խոսել է իշխանությունների նկատմամբ հանրության ցածր վստահությունից, քննարկվող փաթեթի գաղափարից եւ կարծիք հայտնել, որ նախաձեռնությանը կմիանան նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները։ Իշխան Խաչատրյանը ողջունել է օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ այն լրամշակման կարիք ունի։ Պատգամավորը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք միտված էին այլընտրանքային միջոցների հայթայթմանը եւ երկրի պաշտպանության ամրապնդմանը։
Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ արդեն զոհված կամ վիրավորված զինվորներին փոխհատուցում տալու հարցը նույնպես պետք է լուծի պետությունը՝ բյուջեից միջոցներ հատկացնելով։ Պատգամավորը օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները։
Ըստ Աղվան Վարդանյանի՝ առաջին անգամ երաշխավորվում է հայրենիքի պաշտպանությանը կյանք ու առողջություն տված մարդկանց ընտանիքների՝ նվազագույն արժանապատիվ կեցությունը, ինչը չի եղել ու չկա այսօր։ Պատգամավորն անհրաժեշտ է համարել բարելավել օրենքը, սահմանել հանրային վերահսկողության մեխանիզմներ, երաշխավորել վստահության մթնոլորտ։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները։
ՕԵԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նա նշել է, որ խմբակցությունն աջակցում է ազգ—բանակ գաղափարին ուղղված նախաձեռնությանը։ Տիկին Բիշարյանը խոսել է համակարգում առկա չարաշահումների մասին, ապա օրինագծի դրույթների վերաբերյալ ներկայացրել իր մոտեցումները։ Խմբակցության ղեկավարն առաջարկել է խաղաղ պայմաններում զոհված կամ վիրավորված զինծառայողներին որպես շահառու եւս ընդգրկել համակարգում։ ՕԵԿ խմբակցությունը կողմ է նախագծին։
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ողջունել է ազգ—բանակ գաղափարին ուղղված նախաձեռնությունը եւ նշել, որ յուրաքանչյուր ոք պետք է իր մասնակցությունն ունենա բանակաշինության գործում։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ կան մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել ազգովի։ Պարոն Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու։
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նա նշել է, որ բյուջետային ծախսերի մեջ նման ծրագիր ներառելու փոխարեն կառավարությունն ընտրել է 500 հազար հոգուց ամսական 1000 դրամ լրացուցիչ գումար կորզելու ճանապարհը։ Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ խմբակցությունը կողմ է, որ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվի հատուցում օրինագծում նախատեսված չափերով, սակայն պահանջում է, որ հիմնադրամին այդ հատկացումները կատարվեն ոչ թե լրացուցիչ հարկատեսակ ներդնելու, այլ բյուջեի ծախսերը վերանայելու միջոցով։ Խմբակցությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը։
Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ նշել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու։ Ըստ տիկին Զոհրաբյանի՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է աջակից լինել զինվորին եւ բանակին։ Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ բանակում առկա մտահոգիչ խնդիրների մասին։ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաեւ օրինագծի վերաբերյալ իր մոտեցումները։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին, տվել պարզաբանումներ։
Այնուհետեւ պատգամավորները քննարկել են 2015 թվականի դեկտեմբերի 30—ին եւ 2016 թվականի հոկտեմբերի 25—ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնությունը։ Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնության նպատակն է եւս 7 տարով երկարաձգել համաձայնագրի գործողության ժամկետը։ Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրով ամերիկյան կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումներ, նյութական միջոցներ, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում եւ այլն։ Փաստաթղթով սահմանվում են նախատեսվող նյութական միջոցների փոխադրման կարգն ու պայմանները։
Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը։
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Ազգային ժողովը կշարունակի աշխատանքը այսօրվա նիստում։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։

17-11-2016





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO