Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մարդասիրություն դրսեւորելը ոչ ոքի խորթ չէ

Նախկին զինծառայողին անազատության մեջ պահելու հարցը կուսումնասիրվի

Երեկ խորհրդարանում, ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն, հերթական քառօրյայի  նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցադրումը վերաբերում էր ազատազրկման դատապարտված նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի ճակատագրին, ով առաջին կարգի հաշմանդամ է. պատգամավորն իր հարցադրման մեջ շեշտեց, որ նախկին զինծառայողը հաշմանդամությունը ձեռք է բերել հենց ծառայության ընթացքում։
Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախ հիշեցրեց, թե ինչի համար է Դ. Հակոբյանը ազատազրկման դատապարտվել։
«Լավ ծանոթ եմ խնդրին, որի վերաբերյալ վերջերս նաեւ հրապարակում է եղել մամուլում։ Նախկին զինծառայողը մի քանի անգամ զանգահարել էր եւ կեղծ ահազանգ հաղորդել ռումբ տեղադրված լինելու մասին։ Ընդ որում, հանցագործությունը կրել էր պարբերական բնույթ։ Ոչ թե մեկ նման զանգ է եղել, այլ եղել էին կրկնվող զանգեր տարբեր տեղերում ռումբ լինելու վերաբերյալ։ Դա կոչվում է հեռախոսային ահաբեկչություն, եւ իրականում պատիժը, որ սահմանվել է, համապատասխանում է այդ հանցագործությանը»,–պարզաբանեց նախարարը։
Վ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների աշխատակիցները տեւական աշխատանքներ են իրականացրել Դ. Հակոբյանի բուժման հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ. ձեռնարկվել են օրենսդրությամբ սահմանված բոլոր քայլերը. «Իրականում, պաշտպանության նախարարն այն ժամանակ նաեւ խոստացել էր գտնել հնարավորություն եւ կազմակերպել նրա բուժումն արտերկրում, ինչը ոչ այն ժամանակվա բյուջեով, ոչ էլ օրենսդրությամբ նախատեսված չի եղել։ Սակայն այդ տղայի ազատազրկումից հետո նրա մայրը նախկին պաշտպանության նախարարի միջնորդությամբ աշխատանք է գտել, այսօր աշխատում է։ Ես էլ երեկ տեսել եմ այդ հրապարակումը եւ ծրագրում եմ այցելել այդ տղային»։
Պաշտպանության նախարարը շեշտեց՝ որեւէ մեկը նախկին զինծառայողին անազատության մեջ պահելու նպատակ չի հետապնդում։ Նա նշեց, որ կփորձի միջգերատեսչական հանձնաժողովից ճշտել, թե ինչու նրան թույլ չեն տվել օգտվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից. «Իհարկե, նման դեպքերում հարկավոր է նաեւ մարդասիրություն դրսեւորել, եւ ես անձամբ կփորձեմ այդ խնդրին լուծում տալ օրենքի շրջանակներում»։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց Հայաստանում ծնելիության խթանման ուղղությամբ իրականացվող ծրագրերից, հատկապես՝ արհեստական բեղմնավորման ծառայությունները սոցիալապես անապահով խավերի համար հասանելի դարձնելու գործընթացով։
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատասխանեց, որ նախարարությունը եւ կառավարությունը նույնպես մտահոգված են երկրում ժողովրդագրական իրավիճակում դրական բեկում ապահովելու խնդրով՝ կապված ծնելիության խթանման հետ։ «Սակայն 2017թ. պետական բյուջեի՝ առողջապահության ոլորտի վերաբերյալ հատվածը, որոշ չնչին փոփոխություններով, կրկնում է 2016թ. պետական բյուջեինը, քանի որ նոր կառավարությունը, որդեգրելով թափանցիկության ու արդյունավետության բարձրացման սկզբունքներ, մեծ փոփոխություններ չի իրականացրել»,–նշեց նա։
Արհեստական բեղմնավորման ծառայությունների հասանելիության մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ներկայումս դրանց որոշ ֆունկցիաներ տեղափոխվել են արտահիվանդանոցային եւ դժվարամատչելի բժշկական ծառայությունների հետ կապված սոցիալական ծրագրերի ոլորտ, որոնցից օգտվում են հանրության առավել խոցելի հատվածները։

«Գազպրոմ  Արմենիայի» կրած վնասը չի կարող համարվել ՀՀ պետական պարտք

ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի՝ կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր «Հայռուսգազարդ» ընկերությունում ՀՀ կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը տրամադրելու գործարքի մանրամասներին եւ ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցությանը։
Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ այն եղել է բազմաքայլ գործարք, որի արդյունքում Հայաստանում սպառողների համար գազի գինն էապես փոխվեց։
«Սա փաթեթային բանակցություն էր։ Պետք է նաեւ հիշեցնեմ, որ հենց Ազգային ժողովն էր, որ համաձայնություն տվեց այդ գործարքին։ Ազգային ժողով, որի մասը կազմում եք նաեւ դուք՝ անկախ նրանից, թե ինչ ձեւով եք մասնակցել քվեարկությանը»,–հավելեց նա։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ մտահոգություն հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի սակագնի նվազեցման հայտն ընդունելուց հետո ընկերությունը կարող է կրկին վնասներ կրել, որոնց համար «պատասխանատու կլինի» Հայաստանի տնտեսությունը։
Ի պատասխան՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նկատեց, որ գազի սակագնի նվազեցման հիմնավորումներն ընկերությունը հաշվարկել էր երեք սկզբունքով։
«Առաջին. դուք նշում եք, որ չեք հավատում, որ Հայաստանում գազ սպառողների քանակը կավելանա։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ներկայացրած հիմնավորման մեջ առաջ է բերել երկու ուղղություն՝ գազ սպառողների եւ սպառվող գազի ծավալի վերաբերյալ։ Ըստ ընկերության մասնագետների՝ այնքան էական չի ավելանա գազ սպառողների քանակը, որքան բուն գազի սպառման ծավալները։ Երկրորդը վերաբերում էր Վրաստանի տարածքով գազի տարանցման սակագնին. դուք պնդում եք, որ այն չի նվազեցվի։ Բոլորիս հայտնի է, որ «Գազպրոմ» ընկերության ու Վրաստանի կառավարության միջեւ գազի տարանցման համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվում է 2016թ. դեկտեմբերի 31—ին։ Հետեւաբար, ասել, որ սակագինը չի նվազի, տեղին չէ, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչպիսի սակագին կլինի հետո։ «Գազպրոմ Արմենիա»—ի փորձագետները հաշվարկների մեջ ներառել են նաեւ այդ սակագնի կանխատեսումը։ Եւ երրորդ՝ ընկերության ներդրումային ծրագիրը դեռ չի հստակեցվել ու չի հաստատվել, այն հրապարակվելու է, ու չեմ կարծում, որ շատ մեծ շեղումներ կտա»,–բացատրեց նախարարը։
Նա հավելեց, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով փակ բաժնետիրական ընկերությունների կրած վնասը չի կարող համարվել պետական պարտք. «Այնպես որ, եթե անգամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն վնասով էլ աշխատի, այդ վնասը երբեւէ չի կարող համարվել ՀՀ պետական պարտք»։
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին մտահոգում էր կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերության հիմնախնդիրների առկայությունը, որի վաճառքները վերջին ժամանակներում զգալիորեն նվազել են՝ պարտքերի պատճառով։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, պատասխանելով հարցին, ընդգծեց, որ ընկերության խնդիրների կարգավորումը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել «Աշտարակ կաթ» ընկերության ղեկավարների եւ պարտապանների հետ, տիրապետում ենք իրավիճակին։ Այս պահին վերլուծություններ ենք իրականացնում։ Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ այն հնարավորությունները, որ մենք ունենք, անպայման կիրառելու ենք։ Ավելին, որոշակի քայլեր արդեն իսկ իրականացվել են»,–հավելեց նա՝ խոստանալով նիստից հետո պատգամավորին ներկայացնել ամբողջական իրավիճակը եւ արված քայլերը, քանի որ չի կարող հրապարակային այդ ամենը ներկայացնել. կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը եւ որոշ թվերի հրապարակումը կարող է հակաքարոզչություն դիտվել։
Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը գտնվել ու գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում. դա վերաբերում է նաեւ ոսկերչության ոլորտում աշխատող ՓՄՁ—ներին։
Պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցադրմանը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի նման ձեռնարկությունները հնարավորություն ստանան իրենց արտադրանքն արտահանել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներ՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը այս կառույցին. «Ներկայումս մեր գործընկերների հետ մշակում ենք այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք թույլ կտան ներդնել միասնական հարկադրոշմներ, ինչի շնորհիվ էլ հայաստանյան ոսկերչական ձեռնարկությունները կկարողանան առանց որեւիցե խոչընդոտի մուտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։ Բացի այդ, ոլորտում աշխատող ՓՄՁ—ներին աջակցելու համար արտասահմանում Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ անցկացվում են ցուցահանդես—վաճառքներ, ինչը թույլ է տալիս նման ձեռնարկություններին նոր շուկաներ գտնել։ Կիրառվում են նաեւ ֆինանսական աջակցության գործիքներ, ինչպես նաեւ հարթակ ենք ստեղծել, որի միջոցով, ոլորտ առ ոլորտ, իրականացվելու են ՓՄՁ—ների զարգացման ու արտահանման խթանման ծրագրեր»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

17-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO