Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բոլորը մի բան են խոսում, Բաքուն՝ մեկ այլ

Այնտեղ ներկայացնում են իրենց «սերիալային» խճճված գաղափարները

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերումից թեեւ բավական ժամանակ է անցել, սակայն դրանք դեռեւս կյանքի չեն կոչվել։
«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով»,—Երեւանում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը։ Ինչո՞ւ. որպեսզի խուսափի կյանքի կոչելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այդ գագաթնաժողովներում։ Սկզբից ադրբեջանցիներն ասում էին, որ այն, ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախարարները Վիեննայի հանդիպումից հետո իրենց հայտարարության մեջ, սոսկ իրենց անձնական կարծիքն է։
Միգուցե Բաքվի կեղծարարները չէին պատկերացնում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավական անհարմար վիճակում, երբ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից հետո հրապարակվեց Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների մակարդակով համատեղ հայտարարություն, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, ապա Ադրբեջանի ղեկավարն ի՞նչ պայմանավորվածություններ էր վերահաստատում Սանկտ Պետերբուրգում»,–նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ պայմանավորվածությունները վերաբերում են հետաքննության մեխանիզմների ստեղծմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը։
Է. Նալբանդյանի խոսքով, նույնը կրկնվեց նաեւ Բեռնի հանդիպումից հետո։ Դեռեւս 2015 թ. դեկտեմբերին Բեռնի գագաթնաժողովից հետո եռանախագահող երկրները հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն աջակցում են եռանախագահների ջանքերին՝ ուղղված հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։ «Բեռնից անմիջապես հետո Բաքվից հնչեց, որ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ինչպե՞ս է պատահում, որ բոլորը մի բան են հասկանում, Ադրբեջանը՝ լրիվ ուրիշ բան»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ դեռեւս սեպտեմբերին համանախագահներն Ադրբեջանին կոչ են արել անել այն, ինչ Հայաստանն է անում՝ համաձայնել հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը, իսկ Բաքուն մերժել է։ Է. Նալբանդյանի խոսքով՝ մի քանի օր առաջ Վիեննայում Ադրբեջանի դեսպանը պնդում էր, որ մի գաղտնիք է բացելու. «Իսկ ինչի՞ մասին էր իրենց գաղտնիքը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեխանիզմը ստեղծել Հայաստանի, իրենց ասելով, ուժերի դուրս բերումից հետո։ Բայց եթե եռանախագահներն այդպիսի առաջարկ էին անում, իրենց փաստաթղթերի մեջ այդ ամեն ինչը կար, ինչո՞ւ էր Ադրբեջանը հրաժարվում։ Դա ցույց է տալիս, որ կեղծարարություն է եւ բացահայտ սուտ, որը նրանք շարունակում են պնդել»։
Նրա խոսքով, նույնը վերաբերում է դեսպան Կասպրշիկի թիմի հնարավորությունների ընդլայնման հարցին։ Մի քանի քննարկում է եղել ԵԱՀԿ—ի շրջանակներում համապատասխան հանձնաժողովներում։ Նախարարը նշեց, որ միայն հունիսին նրանք երեք անգամ մերժել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ առաջարկությունը։
Բացի մերժելուց, Ադրբեջանը նաեւ ամեն տեսակի խոչընդոտներ է ստեղծում ԵԱՀԿ—ի մոնիթորինգն անցկացնելիս. «Փորձում են առաջարկություն անել՝ ինչքան հնարավոր է շփման գծից հեռու տեղակայել, որպեսզի ոչ մի բան չտեսնեն, իսկ երբ որ ցանկանան գալ՝ ասում են՝ նախապես տեղեկացնեն եւ թույլտվություն հարցնեն Ադրբեջանից, որպեսզի պատրաստվեն, կազմակերպեն շոուներ, որպեսզի դիտորդները գան ոչ թե դիտարկման, այլ գան դիտելու ադրբեջանական շոուները»։ ԱԳ նախարարի տպավորությամբ, իրենք չեն եկել եզրակացության, որ բավական տարօրինակ տպավորություն են թողնում։ «Գիտեք, հեռուստատեսության սերիալների, սցենարիստների կամ հեղինակների նման իրենց գաղափարներն են առաջ բերում՝ ինչքան խճճված լինի, այնքան երկար կարող է այդ ամեն ինչը տեւել, չնայած, իբրեւ թե, խոսում են ստատուս քվոյից։
Առաջին հերթին ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը կողմ չեն ստատուս քվոյին, որովհետեւ մենք ցանկանում ենք հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,–նշեց Նալբանդյանը։

Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ վիզային ռեժիմի վերացվեց

Նախքան ասուլիսը Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Անդրեյ Գալբուրի հետ։
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։
«Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով։ Մենք հագեցած քննարկումներ ունեցանք երկկողմ եւ բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ»,—ասաց Նալբանդյանը՝ նշելով, որ տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու պետությունների միջեւ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, քննարկվեցին առեւտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարեւորվեց գիտակրթական եւ մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը։
«Անդրեյ Գալբուրի հետ անդրադարձանք միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը։
Մոլդովացի գործընկերոջս ներկայացրեցի Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները։ Իր հերթին պարոն Գալբուրը ներկայացրեց Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները»,–նշեց Է. Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ հանդիպման օրակարգում էր նաեւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը. «Մենք համակարծիք էինք, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս համատեքստում մոլդովացի գործընկերոջս ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը»։
Նալբանդյանը հայտնեց, որ հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին չորս փաստաթուղթ՝ Հայաստանի եւ Մոլդովայի քաղաքացիների միջեւ մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների 2017—2018 թթ. ծրագիրը։
«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելելու այս հյուրընկալ երկիր, որտեղ իմ պատվիրակությունը ջերմ ընդունելություն գտավ»,– ասաց Անդրեյ Գալբուրը։ Նա նշեց, որ Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հագեցած եւ օգտակար քննարկումն անցավ շատ կառուցողական՝ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում. «Մենք կարողացանք քննարկել արդիական հարցերի լայն շրջանակ, որ մեր երկկողմ համագործակցության օրակարգում էր։ Գործընկերոջս հետ համակարծիք եմ, որ կարեւոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվացնել հայ—մոլդովական երկխոսությունը։ Հաշվի առնելով այն կարեւոր դերը, որ երկկողմ համագործակցության առաջխաղացման եւ ամրացման հարցում խաղում է դիվանագիտական գերատեսչությունը, մենք համոզված ենք՝ վերջերս Հայաստանում Մոլդովայի Հանրապետության դեսպանի հավատարմագրումը, ում նստավայրը Կիեւն է, լրացուցիչ թափ կհաղորդի մեր պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը»։
Անդրադառնալով առեւտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությանը, երկկողմ առեւտրի ծավալների մեծացմանը, տրանսպորտի, արդյունաբերության եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացմանը՝ նա ասաց. «Մենք նաեւ քննարկեցինք մի շարք համատեղ միջոցառումներ, որ նախատեսված են մոտակա հեռանկարում, մասնավորապես՝ առաջին միջկառավարական մոլդովա—հայկական հանձնաժողովի՝ առեւտրատնտեսական համագործակցության նիստը, որ տեղի կունենա 2017—ին։ Մենք կողմ ենք տարածաշրջանային ճգնաժամերը գործող ձեւաչափերում բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն»։
Կիրակի օրը Մոլդովայում նոր նախագահ է ընտրվել սոցիալիստ Իգոր Դոդոնը։ Մոլդովացի նախարարի խոսքով, նոր նախագահի ընտրությամբ հիմնական քաղաքական կուրսը չի փոխվի. «Ուրախ եմ, որ Հայաստանում եւս ուշադիր հետեւում են Մոլդովայի ներքաղաքական զարգացումներին։ Մենք նույնպես հետեւում ենք գործընթացներին, որ տեղի են ունենում մեր բարեկամ եւ գործընկեր երկրներում։ Ես ցանկանում եմ նշել, չեմ կարծում՝ արտաքին քաղաքական կուրսում մեծ փոփոխություններ են սպասվում։ Բարեփոխումների իրականացումն անհրաժեշտ է՝ եվրաինտեգրման պրոցեսն արագացնելու համար։ Այս գերակայությունն ի սկզբանե զուգահեռվում էր մեր կառավարության այլ գերակայության հետ, որն ամրագրված է Մոլդովայի կառավարության գործողությունների ծրագրում. խոսքը Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական եւ գործընկերային հարաբերությունների հաստատման մասին է։ Այս տարիների ընթացքում քիչ բան չի արվել՝ բազմաթիվ նախարարների հանդիպումներ, մեր վարչապետը զրույցներ է անցկացրել թե նախագահ Պուտինի, թե վարչապետ Մեդվեդեւի հետ, ուստի եվրաինտեգրման վեկտորը որեւէ կերպ բախման մեջ չէ Մոսկվայի մեր գործընկերների հետ կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ»։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

17-11-2016





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO