Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երկրի ճանաչելիության խնդիրն առաջնային է

Ոլորտի գերակա խնդիրներից է զբոսաշրջային արտադրանքի ճիշտ փաթեթավորումը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հանդիպեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները։
«Կարեւորելով ոլորտը՝ մենք նախարարության կազմում ստեղծել ենք կոմիտե, որի միջոցով փորձելու ենք ապահովել զբոսաշրջության զարգացումն արագ տեմպերով»,—ասաց Կարայանը՝ կարեւորելով ոլորտում կարողությունների բացահայտման գործընթացը։ Կարայանի խոսքով՝ կոմիտեն պատրաստ է ցանկացած ձեւաչափով համագործակցության։ «Զբոսաշրջության ոլորտը արագ զարգացող եւ փոփոխվող ոլորտներից է, եւ մենք պետք է արագացնենք բոլոր աշխատանքները»,–ասաց նախարարը։
Տուրօպերատորները նախարարին առաջարկեցին զբոսաշրջային փաթեթներից հանել ավելացված արժեքի հարկը, այլապես զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր գործընթացները կլինեն ապարդյուն։ Նախարարն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել եւ խնդրի շուրջ ավելի հանգամանորեն խոսել հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը։
Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ամենակարեւոր խնդիրներից է երկրի առցանց ճանաչելիության գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ զբոսաշրջիկները Հայաստանը ճանաչեն ոչ միայն որպես պատերազմ, ցեղասպանություն տեսած, այլ որպես բարեկեցիկ երկիր։ «Այնպիսի զբոսաշրջություն պետք է ստեղծենք, որը կայուն տնտեսական զարգացում, եկամուտների աճ ապահովի։ Կանոնակարգված աշխատանք պետք է իրականացնենք մեր թիրախային շուկաների տուրօպերատորների հետ»,–ասաց Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանի համար թիրախային շուկաներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, արաբական մի քանի երկրներ եւ այն երկրները, որոնց հետ ուղիղ չվերթներ ունի։
Զբոսաշրջության պետական կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատարը ոլորտի գերակա խնդիր համարեց նաեւ տուրիստական արտադրանքի ճիշտ փաթեթավորումը։ «Մենք հիմնականում վաճառում ենք հումքը, մինչդեռ ուշադրություն պետք է դարձնել ճիշտ ընտրված թիրախային շուկաների վրա։ Մենք նպաստավոր պայմաններ ունենք էկոտուրիզմի զարգացման, ուխտագնացության համար։ Մենք ունենք հսկայական հարստություն, ով գալիս է Հայաստան՝ հիացած է հեռանում»,–հավելեց Զեյթունցյանը։ Նա նշեց, որ նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագիր է մշակում, որի նպատակն է տուրիզմի ոլորտում ենթակառուցվածքների կառուցումը։ Խոսելով գնային քաղաքականությունից՝ Զեյթունցյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում շահում է գների մատչելիության շնորհիվ։

17-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO