Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բարձր տեղ հայկական եւ համաշխարհային կինոարվեստում

Լույս է տեսել «Հենրիկ Մալյան» գիրք—ալբոմը

Հայաստանի եւ Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, ազգային կինոյի մեծագույն բեմադրիչ Հենրիկ Մալյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված «Հենրիկ Մալյան» գիրք—ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ նախօրեին՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։ Գիրք—ալբոմի հեղինակներն են Նարինե Մալյանը եւ Ռոբերտ Մաթոսյանը։ «Գրքում կան լուսանկարներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։ Գիրք—ալբոմը ստեղծելիս հաճախ վիճել ենք դիզայների եւ Ռոբերտի հետ, սակայն վերջնական արդյունքը գոհացուցիչ է»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Նարինե Մալյանը։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի խոսքով՝ Հենրիկ Մալյանին լավ չի ճանաչել, բայց շատ է սիրել։ «Մալյանը չափազանց հետաքրքիր մարդ էր, մի առանձին մոլորակ, որի առանձնահատուկ կողմերը կարծում եմ՝ ներկայացված են գիրք—ալբոմում»,—շեշտեց նախագահը։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ Հենրիկ Մալյանն իր դասախոսն է եղել։ «Կարող եմ իմ հիացմունքն ու զարմանքն արտահայտել Հենրիկ Մալյանի ֆիլմերի, նրա ներաշխարհի, մտածողության, գույների եւ երեւակայության առնչությամբ։ Նա ստիպում է կինոդիտողին մտածել երազելի Հայաստանի մասին։ Հայ մշակույթի անգին գանձն է Մալյանը»,—նշեց ՀՀ մշակույթի նախարարը։
ՀՀ ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ Մալյանը բարձր տեղ է գրավում հայկական եւ համաշխարհային կինոարվեստում։ «Մալյանական կինոն խորհրդային տարիներին շատ է ճամփորդել, եւ ժամանակն է վերականգնելու նրա համբավը եւ աշխարհին ներկայացնելու նրա աշխատանքները, քանի որ դրանք մարդու հոգու, հույզերի, ամենանվիրական զգացմունքների մասին ֆիլմեր են»,–ընդգծեց Խաչատրյանը։
Գիրք—ալբոմի շնորհանդեսից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու թատրոնի հիանալի ներկայացումներից մեկը։

17-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO