Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Սպառիչ եւ համապարփակ ծրագիր

Գիտության եւ հետազոտությունների ասպարեզում սահմաններ չկան

«Հորիզոն—2020»—ի ծրագրերի իրականացումը շարունակվելու է մինչեւ 2020թ. եւ ընդգրկում է 3 գերակա ուղղություն՝ գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն եւ հասարակական մարտահրավերներ։ Այս մասին Երեւանում մեկնարկած Արեւելյան գործընկերության 8—րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձեւաչափով հանդիպումից հետո հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։
Նա շատ է կարեւորում Արեւելյան գործընկերության անդամ երկրների նախարարների եւ փոխնախարարների հետ հանդիպումը։
Նախարարը հավատում է, որ «Հորիզոն—2020»—ին անդամակցելուց հետո մեր երկիրը կունենա նոր հնարավորություններ գիտակրթական համակարգը եվրոպական կառույցներում ինտեգրելու ուղղությամբ։ «Մեզ համար կրթությունն ու գիտությունը հատուկ կարեւորություն ունեցող ոլորտներ են։ Դարերով մեր երկիրը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում։ Այդ քաղաքակրթությունների բախումից մենք շատ ենք կորցրել, բայց նաեւ այդ երկրների երկխոսությունից հայ ժողովուրդը շատ շահել է։ Մեր անկախության ձեռքբերումից հետո մենք հավատում ենք, որ Հայաստանի համար նոր հորիզոններ են բացվում քաղաքակրթությունների երկխոսության վայր հանդիսանալու համար»,–ասաց Մկրտչյանը։
Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը ասաց, որ սա մեծ ջանքերի շարունակությունն է, որ Արեւելյան գործընկերության երկրները Եվրոպական միության հետ վերակապվում են ավելի սերտորեն։ «Ամենակարեւորն է՝ սատարել տնտեսական զարգացումներին, իսկ դա հնարավոր է, եթե ունես որակյալ աշխատուժ։ Իր հերթին սա ենթադրում է, որ պետք է լինեն որակյալ գիտնականներ, եւ նրանք ունենան ամենաարդի բոլոր սարքավորումները։ Մենք պետք է օգտվենք գիտահետազոտական աշխատանքների եւ նորարարության ներուժից, որն արդեն առկա է։ Գոյություն ունի «Հորիզոն—2020» կոչվող սպառիչ եւ համապարփակ եվրոպական գիտական ծրագիր։ Ծրագիրը նախատեսված է նաեւ ԵՄ անդամ երկիր չհանդիսացողների համար, որովհետեւ, ինչպես գիտեք, գիտության եւ հետազոտությունների ասպարեզում սահման գոյություն չունի եւ չպիտի ունենա։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք անցյալի դժվարություններն ու մարտահրավերները։ Մեր խնդիրներից մեկն այն է, որ ուղեղների արտահոսքը վերածենք ուղեղների շրջանառության։ Մեր եվրոպական գիտահետազոտական ծրագիրը, ի թիվս այլոց, նախատեսված եւ հարմարեցված է հենց այդ նպատակի համար։ Այս ամենը կապակցված է արեւելյան հարեւանության երկամյա գագաթնաժողովների ցիկլի հետ»,–ասաց Յոհաննես Հանը։
ԵՄ նախորդ՝ 7—րդ շրջանային ծրագրին Արեւելյան գործընկերության երկրները մասնակցել են 427 նախագծերի, որոնց իրականացման համար Եվրոպական միության կողմից հատկացվել է 44.75 մլն եվրո։ Ըստ «Հորիզոն—2020» ծրագրի առաջին 112 հրավերների արդյունքների՝ Արեւելյան գործընկերության երկրներին հատկացվել է մոտ 5.5 մլն եվրո։

18-11-2016





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO