Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Քննարկվել է պետբյուջեի մասին օրինագիծը

Ավարտվել է հերթական քառօրյան, արտահերթը՝ այսօր

Երեկ խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված հարցերը, այդ թվում 101 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների  հետ կապերի վարչությունից։
Առաջին ընթերցումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվի քրեական գործերի միացման ինստիտուտի, հետեւաբար նաեւ նախաքննության իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորման մակարդակ։ Նախատեսվում է դրույթ, որով քննիչը կարող է դատախազի որոշումները բողոքարկելու հնարավորություն ստանալ. այս փոփոխության արդյունքում ակնկալվում է հստակեցնել դատախազի եւ քննիչի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ ապահովել դատավարության այս սուբյեկտների գործառույթների հավասարակշռված իրացումը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180—րդ հոդվածում առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա հսկող դատախազին քննիչի կամ հետաքննության մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման եւ լուծման ժամկետն այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը։
Բացի այդ, նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է նախաքննության ժամկետի երկարացման քրեադատավարական կառուցակարգի շրջանակներում կարգավորել դատավարական ժամկետների պահպանման հետ կապված առկա խնդիրները։
ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նա ներկայացրել է նախագծի հիմքում դրված հիմնարար սկզբունքները, որոնք են՝ նախատեսվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծումը, մակրոտնտեսական կայունության ապահովումը, հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսավարողների վրա լրացուցիչ քայլերի եւ ճնշումների բացառումը, պետության ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսային պարտավորությունների կատարումը։
Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական շրջանակը՝ նշելով, որ 2017 թվականի համար կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական իրական աճ եւ դեֆլյատորի 1.7 տոկոս մակարդակ։ Պարոն Արամյանը մանրամասնել է այն արտաքին եւ ներքին գործոնները, որոնք թույլ են տալիս ակնկալելու տնտեսական աճ։ 2017 թվականին կանխատեսվում է արտահանման առաջանցիկ տեմպ ներմուծման աճի նկատմամբ։
2017 թվականին բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ—ի մեջ կլինեն 22.4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ, 2017 թվականին եւս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները։
Այնուհետեւ նախարարը ներկայացրել է բյուջետային հատկացումները՝ ըստ ոլորտների։
ԱԺ պատգամավորները հարցուպատասխանի միջոցով փորձել են պարզել պետական պարտքի աճի տեմպերը, ծանոթանալ ծավալներին, ծրագրով նախատեսված միջոցառումներին, պետական պարտքի չափին, նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշին, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությանը, արդյունաբերության զարգացմանը, արտաքին քաղաքականությանը եւ այլն։
ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա նշել է, որ տնտեսական աճը 2016 թվականի ընթացքում ձեւավորվել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանման եւ ՀՀ տնտեսությունում արտահանելի հատվածի աճի պայմաններում։ Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում շարունակվել է թույլ ներքին պահանջարկի ձեւավորումը, որը դրսեւորվել է ինչպես մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի կրճատմամբ, այնպես էլ ներդրումային թույլ միջավայրի պահպանմամբ։ Նախատեսվում է, որ 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող աղդեցություն, որի պարագայում 2017 թվականի տնտեսական աճի ապահովման հիմնական բեռը կընկնի լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա։ Այդ ամենը, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը՝ կայուն հիմքեր ստեղծելով տնտեսական աճի համար երկարաժամկետ հատվածում։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարում պետական բյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ։ Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ նշել, որ եկող տարում ակնկալվում է ներմուծման եւ արտահանման ծավալների աճ։ Նախատեսվում է աճ մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում, ՀՆԱ—ի իրական աճ՝ 3,2 տոկոս։
Որպես բյուջետային վարկ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը կհատկացնի 47,4 մլրդ դրամ։
Ամփոփելով ելույթը՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ առաջիկա տարվա ՀՀ պետական բյուջեի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով պետության առջեւ ծառացած մարտահրավերները, այն նաեւ իրատեսական է եւ հավասարակշռված։
Նախագծի վերաբերյալ դրական էր նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները։ Խոսրով Հարությունյանը նշել է, որ կառավարությունը նախագիծը մշակել է՝ հաշվի առնելով գալիք տարում նախատեսվող բարեփոխումները, որոնց արդյունքում կարող է էական աճ գրանցվել տարբեր ոլորտներում։ Նա անհրաժեշտ է համարել առողջապահության ոլորտի բարեփոխումները եւ կարեւորել բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը։
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա արտահերթ նիստում։
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը։

18-11-2016





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO