Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը եւ բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը։ Պատրաստ եմ ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»,–ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը։
Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Բրիջիթ Բրինքն ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է գործակցել Ձեզ հետ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եւ Ձեր թիմի մյուս անդամների հետ՝ աշխատելու բոլոր հնարավոր ուղղություններով եւ մեր երկկողմ օրակարգի կարեւորագույն հարցերի, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների եւ հայ–ամերիկյան գործարար ու տնտեսական կապերի խորացման շուրջ»։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի խնդրանքով վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ տնտեսության զարգացման գերակայությունների եւ ըստ ոլորտների նախատեսվող քայլերի վերաբերյալ։ Կարեն Կարապետյանի խոսքով՝ տնտեսական աճ ապահովելու հիմնական ճանապարհը գործարար միջավայրի համար արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծելն է ու չխանգարելը, եւ այդ գործառույթը ներառում է մի շարք ուղղություններ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, հարկային եւ մաքսային, դատաիրավական համակարգերի բարեփոխումներ եւ այլն։ Վարչապետը նշել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ փուլերով, եւ այդ նպատակով ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ծառայելու է որպես հարթակ՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ուղղություններն ուրվագծելու համար։
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է պետական կառավարման համակարգի բարեփոխման առաջնահերթությունը, ինչը թույլ կտա արդյունավետ պետական ապարատ ձեւավորել եւ ստեղծել համապատասխան աշխատանքային միջավայր՝ որակյալ կառավարիչներ ներգրավելու համար։
Ողջունելով ներկայացված ծրագրերն ու բարեփոխումները՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարությանը դրանք հաջողելու գործում։
Հանդիպմանը քննարկվել է հայ–ամերիկյան գործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին ու անելիքներին։ Հակակոռուպցիոն պայքարը հաջողելու հարցում Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել կոռուպցիայի զարգացմանը նպաստող միջավայրի փոփոխությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներում կառավարությունը շեշտը դրել է հենց այդ հանգամանքի վրա։ Այս համատեքստում երկուստեք կարեւորվել են հանրային մտածելակերպի փոփոխության, հետադարձ կապի եւ հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքները, փորձի փոխանակումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ մեծ ներուժ ունեցող մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հանքարդյունաբերության ոլորտներում գործակցության խորացման շուրջ։

18-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO