Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՅԼՔ...


Ավելի դյուրին ընթացակարգեր

Հայաստանը եւ Իրանը սերտացնում են համագործակցությունը  մաքսային սահմանին

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը՝ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջեւ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։ Վերջինով նախատեսվում է Մեղրիի եւ Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջեւ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել։ «Հուշագրի յուրաքանչյուր կետի կյանքի կոչման պարագայում կարճ ժամանակում կհասնենք «Մեկ պատուհան» գաղափարի իրագործմանը։ Ինչպես արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, այնպես էլ զբոսաշրջիկների համար հարեւան երկիր մուտք գործելու ընթացակարգերն ավելի դյուրին կդառնան»,—նշել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։ Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի ապահովման համար կողմերն իրենց երկրների կառավարությունների առջեւ հանդես են գալու Հայաստանում կամ Իրանում գրանցված ուղեւորատար տրանսպորտային միջոցների մուտքն առանց երաշխիքային ու ճանապարհային վճարների գանձման թույլատրելու նախաձեռնությամբ։ Տնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ փոխադարձ առեւտրում ներգրավված տնտեսավարող սուբյեկտների՝ մաքսային հարցերում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պաշտոնական կայքերում հասանելի է դառնալու մաքսային օրենսդրության պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը։ Զբոսաշրջային այցերը խթանելու նպատակով ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացիները իրազեկվելու են սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների եւ դրամական միջոցների համար հարեւան երկրում գործող մաքսային ընթացակարգերի մասին՝ Մեղրիի եւ Նորդուզի մաքսային կետերի ելքի սրահներում տեղադրված տեղեկատվական ցուցանակների օգնությամբ։ «Մաքսային ոլորտն իր ուղղակի ազդեցությունն ունի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրի վերացումը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ինչպես նաեւ պարզ եւ արագ կդարձնի տարանցումը։ Իսկ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է նաեւ Իրանի համար դարպաս հանդիսանալ՝ մուտք գործելու միության շուկա»,—նկատել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանը։
Գործընկերները դիտարկել են նաեւ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության հեռանկարները։ Քննարկվել է ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ Մեղրի—Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է ձեւավորել համատեղ կոմիտե։ Նախագիծը միտված է սահմանային անցման գործընթացների եւ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը՝ կրկնություններից խուսափելու, ուղեւորների, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու համար։ «Փոխանակելու ենք սպիտակ դաշտում գործող տնտեսավարողների ցանկը, որպեսզի վերջիններն ավելի դյուրին ընթացակարգերով անցնեն մաքսային հսկողությունը։ Դա չի վերաբերում մաքսանենգներին. երկու երկրները շարունակելու են նրանց դեմ պայքարը»,—վստահեցրել է Վ. Հարությունյանը։ Անդրադառնալով ԵՏՄ մաքսային նոր օրենսգրքի շրջանակում Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարին՝ իրանական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին փոխանցելու ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ Իրանի փորձը։

18-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO