Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ

Երբ պահանջարկը մշտառկա է ամբողջ աշխարհում

Երբ նախորդ տարի գյուղնախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի մասնակցությամբ՝ քննարկելու այնպիսի ծրագրեր, որոնք կարող են էական տեղաշարժ բերել գյուղոլորտին, մասնագետները հանդես եկան տոհմային այծաբուծության զարգացման առաջարկով (ավելի ստույգ՝ 8 առաջարկներից մեկն էր սա)։ Խորհրդակցության մասնակիցները համոզված էին, որ այծաբուծությունը մեզ համար շատ կարեւոր ճյուղ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այծի կաթից արտադրված մթերքների նկատմամբ միջազգային շուկայում մեծ պահանջարկ կա։
Ընդհանրապես, թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետները մեկ անգամ չէ, որ ասել են, թե Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը հեռանկարային է։ Եթե այս համապատկերում դիտարկենք այծաբուծության հարցը, ապա այն կարող է նաեւ եկամտաբեր լինել։ Երբ ուսումնասիրում էի միջազգային փորձը, ռուսաստանյան մի ագարակատիրոջ (տարիներ առաջ ներառված է եղել ԱՄՆ գյուղդեպարտամետի մարկետինգի աջակցության ծրագրում), ով տարբեր ցեղատեսակի այծեր է բուծում, իբր միամտորեն հարցրեցի, թե հատկապես ինչու են կապում օրգանական գյուղատնտեսությունն ու Հայաստանի այծաբուծությունը։ Նա անկեղծորեն զարմացավ. «Ինչ է, չգիտե՞ք, հայկական այծերը հիվանդություների նկատմամբ դիմադրողականություն ունեն»։ «Բայց, ասենք, անգլիական այծերի համեմատ պակաս կաթնատու են»,—ասացի։ «Այո,—շարունակեց,–բայց երբ համարյա չեն հիվանդանում, հակաբիոտիկներ գրեթե չեն ստանում, իսկ սա խոսում է դասական օրգանական գյուղատնտեսության մասին»։
Ինչեւէ, մինչ Հայաստանի այծաբուծության վիճակին ու հեռանկարներին անդրադառնալը, փորձենք հասկանալ պատկերը մի քանի երկրների օրինակով։
Փորձեցի ֆրանսիական ու գերմանական մասնագիտական կայքերում որոնել՝ հասկանալու, թե «ինչով են շնչում» այստեղ այծաբուծությամբ զբաղվողները։ Ի դեպ, տվյալներ գլխաքանակի, մսատվության ու կաթնատվության մասին, չկային։ Դրանք, լավագույն դեպքում, մոտավոր էին՝ մեծ միջակայքով։ Որոշակի հարցադրումներիս անմիջապես պատասխանում էին. «Առեւտրային գաղտնիք է»։ Եվ հետաքրքիր օրինաչափությամբ կրկնում. «Գուցե դուք մրցակից ֆիրմայից եք կամ այդ ֆիրմայի համար եք աշխատում»։ Ֆրանսիական մի ագարակատիրոջ (համագործակցում է «Սթար—ֆայըրի» հետ, որ անգլիական ցեղատեսակի այծաբուծությամբ է զբաղվում նաեւ) տվեցի երեւանյան իմ բջջային հեռախոսահամարը, որոշ կոոդինատներ, որպեսզի նա հենց այդ պահին համոզվի, որ ես ոչ մրցակից ֆիրմայից եմ, ոչ էլ այծաբույծ, պարզապես հայ լրագրող եմ ու այծաբուծության թեմայով հրապարակում եմ պատրաստում։ Նա ստուգեց եւ հետո օնլայն վստահեցրեց, թե իմ անկեղծությանը կարող է փոխադարձել՝ ինձ անգամ այծաբուծության բիզնես—պլան տրամադրելով, միայն թե դա հազիվ ինձ պետք գա, քանզի հայկական այծերի հետ չեմ հանդիպի այն խնդիրներին, ինչ որ ոչ հայկական ցեղատեսակների պարագայում։
Չթաքցնեմ՝ սնապարծությունս (լավ իմաստով) խեղդում էր ինձ։ «Դիմադրողականության համա՞ր եք ասում»,—հարցնում եմ։ «Ինչու միայն դա՞, բա ցրտադիմացկունությո՞ւնը»։ Հետո պատմեց, որ այծաբուծությունը իրականում բարդ բան չէ, բայց, ինչպես ասում են, «սատանան մանրուքներում է», այսինքն՝ կերակրման ձմեռային եւ ամառային ձեւերից, պահման տեղերից զատ, տաք հագուստ էլ է պետք։ Հատկապես կաթնատու այծերին պետք է պահել +6—7, իսկ եթե ուլիկներ էլ կան, ապա +8—10 աստիճան տաքության պայմաններում։ Եթե դրանից ցածր է, այծերին պետք է վերարկու կարել՝ կրծքավանդակը փակող։ Ու պետք է նաեւ պահել ոչ խոնավ վայրում, որպեսզի կաթը չորակազրկվի։ Երբ այծերի վերարկուների մասին զրուցակիցս ասաց, հիշեցի, թե ինչպես շվեդական Մունքվագեն գյուղ (ավելի ճիշտ կլինի ասել՝ մի քանի ագարակատերերի կալվածք) գնալիս ճանապարհին ձիերի տեսա՝ անձրեւանոցներ հագած։
Գերմանական մասնագիտական կայքերում այծաբուծության գործարար ծրագրեր կային՝ վճարովի եւ անվճար։ Անվճարն ավելի շատ ընդհանուր խորհրդատվական բնույթի թերթիկ էր, քան բիզնես պլան։ Բայց այդ թերթում հստակ նշված էին այն դրույթները, որոնք կիրառելու պարագայում սկսնակ այծաբուծությամբ զբաղվողը գոնե չէր տուժի։ Օրինակ՝ այծերին երբեք չկերակրել ցինկապատ ամանից, քանզի դա կարող է քրոնիկ թունավորման հանգեցնել։ Կամ՝ այծերին երբեք չխմեցնել ճահճային կամ ջրականգ տարածքի ջուր, քանզի նրանք հաստատ կհիվանդանան զանազան հիվանդություններով։ Եվ ամենակարեւորը (ըստ նրանց)՝ այծերին երբեք չպահել հավերի հետ, քանզի վերջիններից ոջիլով կվարակվեն։
Նկատեմ, որ իմ զրուցակից ֆրանսիացի ագարակատերը, ով ինձ ասաց, որ 1100 գլուխ այծ ունի եւ հենց իր ֆերմայում էլ 7 տեսակի պանիր է արտադրում, եւ հենց ինքն էլ զբաղվում իր ապրանքի իրացմամբ, ինձ իր բուծած այծերի տարբեր լուսանկարներ ուղարկեց՝ անգլո—նուբիական տեսակի, ալժիրյան ընտանի, ռուսական ձմեռային… հետն էլ՝ հայկական մուֆլոնի։ «Նրանի՞ց էլ ունեք»,—մտքերս ինձ արդեն այլ ուղղությամբ են տանում։ «Ոչ,—եղավ պատասխանը,—նրանով (լուսանկարը նկատի ուներ,—Ա. Մ.) հիանում եմ»։
Ի դեպ, «իմ» ագարակատիրոջ համար այծաբուծությունը ընտանեկան բիզնես է։ Ամբողջական շրջափուլով են աշխատում. 90 հա տարածքի վրա եգիպտացորեն են մշակում, դրա մեկ չորրորդի չափով էլ՝ հացահատիկային մշակաբույսեր։ Բացի նրանից, որ ապրանքը իրենք են տանում Ֆրանսիայի խանութներ, ագարակի տարածքում էլ մանրածախ վաճառք ունեն. ցանկացողները կարող են գնալ եւ համտեսել այծի կաթ, միս ու պանիր, ագարակի տարածքում զբոսնել, արտադրական ընթացքն անձամբ տեսնել եւ վճարել դրա դիմաց։
Զրուցակիցս նշում է նաեւ, որ այծաբուծությունը մեծ հեռանկար ունեցող ճյուղ է ամբողջ աշխարհում, մրցակցությունն այնքան էլ շատ չէ, բայց պահանջարկը մշտառկա է ու անընդհատ աճող։
Ռուսական մասնագիտական կայքերը մանրամասն բացատրում են, թե ինչպես պետք է զբաղվել այծաբուծությամբ, որ դեպքում է այծաբուծությունը տնային համարվում եւ որ դեպքում՝ բիզնես։ Գրանցվելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ թղթեր պետք է ներկայացնել «Ռոսպոտրեբնադզոր» եւն։ Ինչ ցեղատեսակի այծին ինչ խնամք, ինչ կեր է պետք, պարբերականությունը, կերակրման ձեւերը եւ այլն։ Անգամ, թե ինչ գնով եւ այծաբույծ որ ֆերմաներից կարող են այծեր գնել։ Նշվում են գնային ցուցիչները նույնպես՝ կախված օրական կաթնատվության չափից եւ յուղայնությունից։
Հայաստանում այծաբուծությունը լայն տարածում չունի, բայց հաջողություն հաստատ կարող է գրանցել։ Այս մասին՝ հաջորդիվ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ընտանի այծերի լուսանկարը՝ «animalsglobe»—ի

18-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO