Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ի նպաստ ներդրումային դաշտի բարելավման

Մասնավոր–պետական հատված համագործակցությունն ակտիվանում է

Տնտեսությունն այն համակարգն է, որը մշտապես արտաքին ազդակների ներքո կարող է ակտիվանալ կամ թուլանալ, հետեւապես իր ազդեցությունն ունենալով ՀՆԱ—ի եւ այլ ցուցանիշների վրա, խոսքը վերաբերում է հատկապես անցումային երկրներին։ Ուստի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային տնտեսական գործոնների ազդեցությունից ժամանակին ու ճիշտ դուրս գալու համար անհրաժեշտ է երկրի տնտեսությունը մրցունակ պահել։
Արդյունաբերողների եւ գործարարների միությունն արդեն երկար տարիներ համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ մշտապես ներկայացնելով գործարար համայնքի խնդիրներն ու հնարավորինս միջամտելով գործարար միջավայրին վերաբերող օրենսդրական դրույթների մշակմանը։
Միությունը նոր կառավարության հետ նոր ձեւաչափով հետագա համագործակցությունը ավելի հավակնոտ է համարում՝ հաշվի առնելով կառավարության ջանքերը՝ ուղղված տնտեսության ակտիվացմանը։
Երեկ միության անդամներն այս կապակցությամբ հանդիպում ունեցան ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ։
Քննարկվեցին ՀՀ կառավարության ծրագրի ընդունված դրույթների շուրջ նախարարություն եւ միություն համատեղ աշխատելու մեխանիզմները, որի նպատակն է բարելավել ներդրումային միջավայրը, մեծացնել գործարարների հասարակական ակտիվությունն ու մասնակցությունը պետական կառավարչական գործառույթների իրականացման գործընթացներում, լսել նրանց առաջարկները եւ խթանել գործարարությունը՝ նախ եւ առաջ վերանայելով օրենսդրությունը։
Փոխնախարար Տիգրան Խաչատրյանի վստահեցմամբ, նման հանդիպումները ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ կլինեն շարունակական եւ կմեծացնեն գործարարների խնդիրները բարձրաձայնելու արդյունավետությունը։
«Նման հանդիպումները արդյունաբերողների եւ գործարարների խնդիրները լսելի եղանակով կառավարությանը փոխանցելու լավագույն տարբերակն են, եւ մենք նախատեսում ենք այս ձեւաչափը կիրառել նաեւ մասնագիտացված ընկերությունների հանդիպումների ժամանակ։ Խնդիրները պետք է բարձրաձայնվեն անմիջապես գործարարների կողմից, իսկ մենք մեր պարտականությունը պետք է համարենք այդ հարցերից յուրաքանչյուրին համարժեք լուծում գտնելը։
ՀՀ կառավարությունը բավականաչափ կամք ունի այսօր եղած խնդիրներին դրական լուծում տալու համար։ Եթե դրանք վերաբերում են ազգային օրենսգրքում ամրագրված մոտեցումներին, օրինակ՝ հարկային օրենսգրքին, ապա նշեմ, որ այն մի փաթեթ է, որը խաղի կանոններ է սահմանում եւ այն քննարկելու ու ընդունելու պահին հաշվի են առնվել գործարարների տեսակետները։ Սակայն կյանքը փոխվում է, պահանջները փոխվում են, եւ եթե հնչեն նոր առաջարկներ, հիմնավոր եղանակով, ապա որոշակի դրույթներ կվերանայնվեն»,–լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը։
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լավատեսական շարժառիթներով պատրաստ է մասնավոր պետական հատված համագործակցությանը նոր թափ հաղորդել եւ ինտենսիվորեն ջանքերն ուղղել ի շահ ներդրումային միջվայրի բարելավման։
«Այս հանդիպումը տրամաբանական շարունակությունն է ՀՀ վարչապետի հետ մեր խորհրդի հանդիպման, երբ քննարկվեց, որ մենք եւս կարող ենք առաջարկներ ներկայացնել կառավարության մշակվող ծրագրում։ Մենք ուրախ ենք, որ այդ աշխատանքային ծրագրում մեր միության առաջարկների զգալի մասն արտացոլվել է։ Որպեսզի մենք կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում նպաստել տնտեսության ակտիվացմանը, որը մեր գերխնդիրն է, պետք է նախ եւ առաջ ճշգրտենք մեր հետագա համագործակցության մեխանիզմները, կարողանանք հավատ ներշնչել գործարար համայնքին՝ այդպիսով ակտիվացնելով նախ ներքին ներդրումները, այնուհետեւ՝ արտաքին»,–ասաց Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ նախարարությունը համագործակցության իր նոր ձեւաչափով եւ իր առջեւ դրված նոր խնդիրներով աջակցելու է ներդրումների խրախուսմանը։
«Մենք տարիներ շարունակ որպես հասարակական մարմին աշխատել ենք նախարարության հետ, սակայն այսօր խնդիրներն ավելի բարդ ու առարկայական են, քանի որ տնտեսությունը լուրջ բուժման եւ խթանման կարիք ունի, եւ մենք մասնավոր—պետություն համագործակցության արդյունքում կկարողանանք մի քանի ամսվա ընթացքում տեղից շարժել այն սայլը, որը մնացել է տեղում»,–հավելեց միության նախագահը։ Նա տեղեկացրեց, որ իրենց առաջարկները առարկայական ներկայացվել են ՀՀ կառավարությանը, որոնք վերաբերում են ոչ միայն օրենսդրության բարելավմանը եւ հարկային օրենսգրքին։ «Հարկային օրենսգիրքն արդեն ընդունված է եւ կիրառվում է, եւ մենք ակնկալում ենք, որ ընթացքում մեր առաջարկությունների այն մասը, որը օրենսգրքում տեղ չի գտել, կառավարությունը լրախմբագրված, օրենքի դրույթների փոփոխման տեսքով մեկ տարվա ընթացքում կներկայացնի՝ ի նպաստ առողջ մրցակցային դաշտի»,–ասաց Ա. Ղազարյանը։
Նա նկատեց, որ վերջին 3—4 տարիների ընթացքում բացասական արտաքին տնտեսական ազդակները բավական շատ են եղել, ուստի ՀՆԱ—ի աճը համեստ թվեր է արձանագրել։ «Մենք որպես գործարար համայնք, միշտ էլ լավատես ենք, եւ նոր կառավարության հետ, որն իր համար բավական բարձր նշաձող է սահմանել, ավելի հուսադրող է լինելու մեր աշխատանքը»։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

18-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO