Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տուն են դարձել լեհական պարգեւներով

Հայ բանաստեղծները՝ Պոզնանի փառատոնում

Նոյեմբեր եւ տերեւաթափ բառերը նույն իմաստն ունեն լեհերենում՝ լիստոպադ։ Եվ երեւի պահահական չէ, որ Վարշավայի ու Բեռլինի ճամփակեսին տարածվող Պոզնան քաղաքում յուրաքանչյուր տարվա նոյեմբերի սկզբին անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնը կոչվում է «Բանաստեղծական նոյեմբեր», որը կարելի է կոչել նաեւ «Բանաստեղծական տերեւաթափ», որովհետեւ նոյեմբերն է այստեղ տերեւաթափի շրջանը։
Պոեզիայի միջազգային փառատոնը այս տարի կայացավ 39—րդ անգամ անընդմեջ, որի հրավիրյալների թվում էին մեկական բանաստեղծներ Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Եթովպիայից, Հունաստանից, Հունգարիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ուկրաինայից։
Հայ գրականությունը ներկայացնում էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւ բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, ովքեր երեկ ՀԳՄ կլոր սրահում լրագրողներին պատմեցին լեհական ուղեւորության մասին։
Նրանք ներկաներին տեղեկացրին, որ փառատոնը թերեւս լավագույն հարթակն էր հանդիսավորությամբ նշելու լեհ ականավոր գրող Եվգենիուշ Պաուկշտի ծննդյան 100—ամյակը եւ Լեհ գրողների միության Պոզնանի բաժանմունքի ստեղծման 95—ամյակը։ Հանդիսությունը կայացավ համալսարանի գրադարանում եւ եզրափակվեց բանաստեղծական բազմալեզու մարաթոնով։
Փառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Ադամ Միցկեւիչի անվան համալսարանում, որտեղ մասնակիցների համար հաճելի անակնկալ եղավ «Բանաստեղծությունն առանց կտուրի» անթոլոգիան, որում համառոտակի կենսագրականով եւ մեկական բանաստեղծությամբ ներկայացված են փառատոնի բոլոր մասնակիցները լեհերենով։
Փառատոնի ծրագրով նոյեմբերի 8—ի երեկոն Պոզնանի համալսարանի գրադարանում ամբողջապես նվիրված էր լեհ—հայկական «Որպես ձեռքսեղմում» (թարգմանիչ՝ Գագիկ Դավթյան) եւ լեհ—բուլղարական «Զրույցներ բարեկամների հետ» (թարգմանիչ՝ Վանյա Անգելովա) երկլեզու անթոլոգիաների համատեղ շնորհանդեսին, որը վարում էր ՀԳՄ պատվավոր անդամ Կալինա Իզաբելա Զիոլան։ (Ի դեպ, լեհ—բուլղարական անթոլոգիայում տեղ է գտել որպես Բուլղարիայի անկախ գրողների միության պատվավոր անդամի՝ Գագիկ Դավթյանի բանաստեղծությունը, լեհերեն՝ Կալինա Զիոլայի, բուլղարերեն՝ Վանյա Անգելովայի թարգմանությամբ)։
Ներկայացնելով անթոլոգիաները եւ անդրադառնալով վերջին մեկ տարում Լեհաստանում եւ Հայաստանում հրատարակված հայ եւ լեհ բանաստեղծների (Գ. Դավթյան, Էդ. Միլիտոնյան, Դարիուշ Լեբյոդա, Կալինա Զիոլա) ժողովածուներին, ինչպես նաեւ Գ. Դավթյանի կազմած 52 հեղինակների գործերն ամփոփող «Խաչվող զուգահեռներ» (թարգմանիչ՝ Կալինա Զիոլա) երկլեզու հատորյակին, Զիոլան ընդգծել է թարգմանիչների, հովանավորների եւ հրատարակիչների (հատկապես ՀՀ—ում Լեհաստանի դեսպանության, հայկական «Ծիծեռնակ» եւ լեհական ««Տեմաթ»—ի գրադարան» հրատարակչությունների) անսակարկ ու անբասիր աշխատանքը։ «Տարբեր լեզուներով, «Որպես ձեռսեղմում» խորագրով լեհական պոեզիայի 12 անթոլոգիա է հրատարակվել, եւ ես պիտի խոստովանեմ, որ բանաստեղծական ամենաջերմ, ամենաամուր «ձեռսեղմումը» եղավ հայկականը»,–ասել է Զիոլան։
Լեհական մշակույթը Հայաստանում տարածելու գործում ներդրած ավանդի համար ԼԳՄ Պոզնանի բաժանմունքի նախագահ Պավել Կուշչինսկին փառատոնի դիպլոմներ է շնորհել Էդվարդ Միլիտոնյանին եւ Գագիկ Դավթյանին։ Նրանց տրվել են նաեւ այլ պարգեւներ։
Շնորհանդեսն իր ներկայությամբ պատվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։
Հայ բանաստեղծները ստեղծագործական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել Բուլղարիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հանդիպում ունեցել Լյուբոնի քաղաքային գրադարանում, այցելել Պուշչովո՝ լեհ անվանի գրող եւ ճանապարհորդ Արկադի Ֆիդլերի թանգարան։
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

18-11-2016





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO