Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Այցելություն ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ—ի շաբաթ» միջոցառումների շրջանակում երեկ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեցին ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի՝ անվտանգային նոր մարտահրավերների գծով օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին եւ ՆԱՏՕ—ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը։ Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԳՆ—ի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, նույն վարչության ՆԱՏՕ—ի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Իսրայելյանը եւ ՆԱՏՕ—ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Սերոբ Բեջանյանը։
Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ—լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի՝ գիտության գծով տեղակալ—ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ—ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ—ի գիտնական—վերլուծաբանները։
Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները։ Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը եւ ՊԱՀՀ—ի գիտնական—վերլուծաբանները մանրամասն ներկայացրին համալսարանի գիտակրթական ծրագրերը։ Նշվեց, որ ՊԱՀՀ—ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը եւ տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը։ Դրանց է միտված նաեւ ՊԱՀՀ—ի Ազգային անվտանգության քաղաքականության եւ տեղեկատվական—հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա կիբեռանվտանգության եւ տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը։ Ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը հյուրերին ներկայացրեց Ազգային անվտանգության քաղաքականության եւ տեղեկատվական—հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը։
Դոկտոր Շին բարձր գնահատեց համալսարանի հետազոտական եւ կրթական ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ դրանք էական նպաստ կբերեն ՀՀ պաշտպանական—անվտանգային համակարգի արդիականացմանը։

18-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO