Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ստիպողաբար ոչինչ չի լինի

Գումարի հատկացումը կամավոր դարձնելու հարցը հնարավոր է դիտարկվի

Երեկ ԱԺ ավանդական ճեպազրույցների հիմնական թեման զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին հատուցում տալու նախագծի հետ կապված հարցերն էին։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նախագծին իր դեմ քվեարկելը բացատրեց այսպես. նա այն լիարժեք չի համարում, քանի որ հատկացումները տրամադրվում են միայն թշնամու գնդակից զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքի անդամներին, մինչդեռ կարծում է, որ նախագծից պետք է օգտվեն ցանկացած պատճառով զոհված զինվորների ընտանիքների անդամները։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ երբ էլ օրենքի նախագիծը բերվեր խորհրդարան, ՀՅԴ—ն կողմ էր լինելու դրան, քանի որ նախքան նախագիծն էլ իրենց խմբակցության պատգամավորների աշխատավարձերի 5 տոկոսը փոխանցվում է բանակին։ «Անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի ամեն հայ քաղաքացի պետք է պատրաստ լինի դառնալու հայոց բանակի թե շինարարը, թե զինվորը»,–ասաց նա։
«Պետք է փաստենք, որ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում չկա այնպիսի մեկը, ով չկարծի, որ զոհված կամ հաշմանդամ զինծառայողի ընտանիքին սոցիալական աջակցություն պետք է լինի։ Խնդիրն այստեղ մոտեցումների, կազմակերպական գործառույթների հետ է կապված»,– նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով եւս դեմ էր քվեարկել նախագծին, նշեց, որ օրենքի ընդունման դեպքում ինքը եւս կվճարի պահանջվող գումարը։
«Եթե օրենք դարձավ, ես օրենք հարգող մարդ եմ. վճարելու եմ, բայց մեր ասածն այն է, որ սա պետբյուջեի լիազորություն դարձնենք եւ գնանք այն ճանապարհով, որ մենք ենք առաջարկում»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ պետությունն ինքը պիտի գումար տա այդ խնդիրները լուծելու համար։ «Ցանկացած մարդ էլ ուզում է օգնել բանակին, բայց եթե իշխանությունը կամավորության սկզբունքի հիման վրա գնար խնդրի լուծմանը, ապա շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետեւ պարտադիրը մարդուն բերում է հակադրվելու, ըմբոստանալու»,–նշեց նա։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով Արամ Մանուկյանի հիշեցմանը, որ դեռեւս 1991 թվականին է եղել «1 գրամ ոսկի» օպերացիան, որը կամավոր է եղել, եւ որի հասույթը եւս փոխանցվել է բանակին, ու ինքն էլ հոժարակամ տարել է ու իր կնոջ ոսկիներն է հանձնել, նշեց՝ ուրախ է, որ նմանատիպ ակցիա է եղել նաեւ այն ժամանակ։
Բաղդասարյանը նշեց, որ հիմա էլ ստիպողաբար որեւէ բան չի լինի եւ նմանատիպ բաներ հիշեցնողներն ուզում են արդարացնել իրենց՝ նախագծին դեմ քվեարկելը, սակայն, ըստ Բաղդասարյանի, պետք չէ արդարանալ, քանի որ հանրությունը կների։ Բաղդասարյանը շեշտեց, որ կա առաջարկություն, որ օրենքի նախագծից հանվի պարտադիրի բաղադրիչը եւ կամավորության սկզբունքը գործի, ինչը քննարկվում է։ «Կա նմանատիպ առաջարկություն, որ կամավորության սկզբունքով լինի եւ ոչ պարտադրաբար, եւ դա կդիտարկվի»,– ասաց նա։
Անդրադարձ կատարվեց նաեւ մի քանի այլ հարցերի։ Մասնավորապես, Արմեն Ռուստամյանն անդրադարձավ բյուջեի նախագծին։ Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների այն մտայնություններին, թե 2017 թ. բյուջեով հնարավոր չէ կատարել կառավարության նախանշած ծախսերը, ասաց. «Մեծ գումարներով բյուջեն կարելի է մսխել, եւ հակառակը՝ քիչ գումարներով էլ կարելի է հասնել արդյունավետության։ Դրա համար պետք է կամք, վճռականություն եւ արդյունավետ կառավարում։ Եթե արդյունավետ քայլեր իրականացնենք, եղած բյուջեն լիուլի բավարար է դրա համար»։ Պատգամավորն ընդգծեց, որ լավ աշխատանքի արդյունքում մեկ տարի հետո գուցե հնարավոր լինի ոչ թե 3.2 տոկոսի տնտեսական աճ գրանցել, այլ ավելի։
Արմեն Ռուստամյանը նաեւ անդրադարձավ քառօրյային չվերաբերող պարզաբանմանը, որին, սակայն, մեծ տեղ էին հատկացրել ադրբեջանական ԶԼՄ—ները՝ կապված վերջերս կայացած ԵԽԽՎ մոնիտորինգի հատուկ հանձնաժողովի գործունեության ընթացքի հետ։ Ադրբեջանական մամուլը ներկայացրել էր, թե իբր այդ հանձնաժողովի ժամանակ կանխվել է հայ պատգամավորի սադրանքը. «Եվ այդ պատգամավորը ես եմ։ Որեւէ սադրանք, եթե կանխվել է, ապա կանխվել է կոնֆլիկտների հարցով զբաղվող «Սառեցված կոնֆլիկտների հարցերով զբաղվող» հատուկ ենթահանձնաժողովում, որը իր գործունեության ընթացքում որեւէ կոնկրետ արդյունք չի տվել։ Մենք դեմ ենք եղել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ ձեւակերպում կա Ղարաբաղի հետ կապված, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է՝ ԼՂ եւ գրավյալ տարածքներ ձեւակերպմամբ»։ Ռուստամյանը հավելեց, որ ամենամեծ սադրանքն այն է եղել, որ հանձնաժողովի նիստին հայտարարվել է, թե իբր հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնել են այդ ձեւակերպմամբ քննարկել հարցը, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Հանձնաժողովի նիստում հայկական կողմը ասել է, որ եթե այս ձեւակերպմամբ են փորձում քննարկում ծավալել, ապա իմաստ չեն տեսնում քննարկել կոնֆլիկտը՝ նախապես կանխորոշելով այդ քննարկումների եզրակացությունը։
Ռուստամյանը հավելեց, որ այդ հանձնաժողովը փոխել է կարգավիճակը հատուկից վերածվելով սովորական հանձնաժողովի, բայց հայկական կողմին հաջողվել է ամրագրել մի կարեւոր պահանջ, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է քննարկվել, եթե երկու կողմերի համաձայնությունը կա։
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին։ Գյումրիում հոկտեմբերի 2—ին ավագանու ընտրությունների հետ կապված նշեց, որ դիմել են ՍԴ՝ պահանջելով քննարկել 34 տոկոս քվե ստացած ուժից Գյումրիի քաղաքապետ ընտրվելու հարցը. «ՍԴ—ից պահանջն այն է, որ 141 հոդվածի 5—րդ կետը, այն է՝ բոնուսային համակարգը, ըստ որի ստացվում է՝ ժողովրդի կողմից 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը, այդ հոդվածի համաձայն, դառնում է քաղաքապետ՝ առանց ընտրության, վերանայվի»։
Նա նշեց, որ դիմել են Սահմանադրական դատարան, որ գործի քննությունը լինի բանավոր ընթացակարգով. «Կարծում եմ, որ ՍԴ—ն հրապարակային կանցկացնի գործի քննությունը, իր եզրակացությունը կտա»։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

19-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO