Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Էլ ավելի բծախնդիր՝ վարկային միջոցների ծախսմանը

Քննարկվել են համագործակցության զարգացման ուղղությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ–ի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ–ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռեւս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս–հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երեւանի մետրոպոլիտենի, Երեւանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վարկային ծրագրերի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկից ստացված տեխնիկական աջակցության համար եւ նշել, որ այն էապես բարձրացնում է տրամադրվող վարկերի նպատակայնությունը եւ արդյունավետությունը։ Վարչապետը նշել է, որ կառավարությունն այսուհետ էլ ավելի բծախնդիր կերպով է մոտենալու վարկային միջոցների ծախսմանը՝ հաշվի առնելով դրանց նպատակն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Այդ առումով Կարեն Կարապետյանը կարեւորել է ՀՀ կենտրոնական բանկի եւ ԵՆԲ–ի միջեւ ստորագրվելիք ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է առավել զարգացնել փոխգործակցությունը, եւ որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստվում է այս բնագավառների զարգացման ուղղությամբ ներկայացնել նոր ռազմավարություններ։ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ ստեղծվելու են ոլորտային նոր հիմնադրամներ, որոնք ուղղված են լինելու բիզնեսի խթանմանը եւ այս ուղղությամբ եւս հնարավոր է ընդլայնել գործակցությունը կառավարության ու ԵՆԲ–ի միջեւ։
Յան Վապավուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում։ ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին եւ ընդգծել, որ ԵՆԲ–ն պատրաստ է այդ ուղղությամբ եւս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին։ Միաժամանակ Յան Վապավուրին գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ եւ նշել, որ ԵՆԲ–ն մեծածավալ միջոցներ է ուղղել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը։
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը եւ Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

19-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO