Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՅԼՔ...


Բացվեցին միասնական գրասենյակներ

Որպեսզի պետության գործառույթները հնարավորինս մոտ լինեն քաղաքացիներին

«Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» եւ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերություններն այսուհետ իրականացնելու են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթները։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ազդարարեց կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական չորս գրասենյակների գործարկումը։
Նոյեմբերի 18—ից ՀՀ քաղաքացիները կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին եւ քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաեւ նշված սպասարկման գրասենյակներում։ Վերջիններիս ծառայությունների սպասարկման մեկնարկը տրվեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Նախարարի ներկայացմամբ, ծրագրի սկիզբը տրվել էր վարչապետի կողմից կառավարության վերջին նիստերից մեկում հնչեցված հանձնարարականով՝ մասնավորապես այնպես անել, որ պետության գործառույթները հնարավորինս մոտ լինեն ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նա ռեսուրսներ, ջանքեր, գումար, ճանապարհ հնարավորիս քիչ ծախսի պետական իշխանական որեւէ գործառույթ ստանալու համար։
«Հնարավորություն ենք ընձեռել, որ օպերատորները ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն գործառույթն իրականացնելու համար ընդունեն դիմումներ եւ քաղաքացուն տան պատրաստի արդյունք։ Գաղափարը հետեւյալն է՝ մենք սկսել ենք հինգ տարբեր ծառայություններից, որոնք, մեր գնահատմամբ, առավել տարածված են եւ քաղաքացիների կողմից առավել պահանջարկված։ Առաջին հերթին, դրանք վերաբերում են բիզնես միջավայրի համար անհրաժեշտ պետական ռեգիստրում ԱՁ, ՍՊԸ գրանցելու եւ իրավաբանական անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանք ստանալու գործառույթներին։ Երկրորդ գործառույթը կադաստրի հետ կապված՝ տեղեկանքներն են՝ սեփականության իրավունքի գրանցում, գրավի գրանցում եւ այլն։ Այս նախաձեռնության միջոցով թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացին դիմումը գրի իրեն հարմար վայրում եւ ստանա այդ տեղեկանքը»,–նշեց նախարարը։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ամենակարեւոր գործառույթներից են ամուսնության բացակայության, ընտանեկան կարգավիճակի կամ չդատվածության վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, որոնց վերաբերյալ կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց։
«Օրեր անց՝ այս որոշումն ուժի մտնելուց հետո, «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիները կարող են դիմել կամ արդարադատության նախարարություն կամ միասնական օպերատորներից որեւէ մեկին, որը իրենց հարմար կլինի, եւ նրանք կընդունեն դիմումը ու քաղաքացուն կվերադարձնեն թարգմանված, ապոստիլով հաստատված ընտանեկան կարգավիճակի տեղեկանքը։ Նախարարությունն ինքը կկատարի բոլոր հարցումներն ու բոլոր գործառույթները եւ քաղաքացուն կտա պատրաստի արդյունք»,–շեշտեց նախարարը։
Նա նաեւ հավելեց, որ ծրագիրը լինելու է շարունակական, ընդ որում՝ այն չի լինելու միայն գործառույթների քանակի մեջ, այլ նաեւ առաջնային խնդիրներից մեկն է լինելու գրասենյակը, մինչեւ տարեվերջ մարզերում գրասենյակների բացումը։

19-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO