Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԼՂՀ


Յուրահատուկ ուխտագնացություն

Մեկնարկել են Գանձասարի օծման 777—րդ տարեդարձի միջոցառումները

Գալիք տարվա հուլիսին կլրանա պատմամշակութային համաշխարհային հոգեւոր արժեք համարվող հայկական հինավուրց վանքերից մեկի՝ Գանձասարի սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777–րդ տարեդարձը։ Աստծո տուն, որ օրհնության եւ ոգեւորության աղբյուր է հայ ժողովրդի համար։ Հիշարժան իրադարձության կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգեւոր թեմը մի շարք ուշագրավ միջոցառումներ է ծրագրել տոնին ընդառաջ՝ փորձելով վերաարժեւորել ու վերաիմաստավորել վանքի ծնունդը եւ օծման խորհուրդը։
Հոգեւոր արժեքների պահպանմանն էր միտված՝ տարեդարձին ընդառաջ Գանձասարի վանքում մեկնարկած եկեղեցական միջոցառումը, որ կազմակերպվել էր Արցախի հոգեւոր թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի եւ հոգեւոր դասի մյուս ներկայացուցիչների առաջնորդությամբ։ Նախատոնական ծրագիրը կարելի է որակել նաեւ յուրահատուկ ուխտագնացություն։ Հայաստանի եւ Արցախի տարբեր շրջաններից ժամանած ուխտավորների եւ հոգեւորականների մասնակցությամբ Սահակ վարդապետը սուրբ պատարագ մատուցեց։ Ապա վանքի արեւելյան լանջին կազմակերպվեց ծառատունկ։ Ծրագրին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ «Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրած եղբայրակցություն» եւ «Զեփյուռ» բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր 100—ից ավելի մատղաշ պտղատու տնկիներ պահ տվին հողին՝ ստանձնելով դրանց խնամքը։
Անդրադառնալով ուխտավորների աստվածահաճո առաքելությանը, Արցախի թեմի փոխառաջնորդը նշեց, թե «նման ծրագրերը կարեւոր են հոգեւոր արժեքների պահպանման, մեր նախնիների թողած ժառանգության արժեւորման եւ ներկա սերնդին այդ ամենը փոխանցելու առումով» եւ ներկաներին հորդորեց հետեւել քրիստոնյա առաջին երկրի հոգեւոր կյանքի հարուստ ավանդույթներին ու դավանանքին։
Ուխտավորներն իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված՝ Հայաստանի, Արցախ աշխարհի խաղաղության, զորացման եւ բարգավաճման համար՝ գիտակցելով, որ «ծառայությունն էլ աղոթքի յուրահատուկ ձեւ է», բարություն կատարելով մաքրում է հոգիները։
«Ոմանք կարծում են, թե մեծությունն իշխանության կամ մեծ գումար ունենալու մեջ է։ Սակայն քրիստոնեության մեջ մեծությունը սիրո, նվիրվածության եւ ծառայության մեջ է, ինչպես Հիսուս Քրիստոսն իր անձը զոհեց համայն մարդկության փրկության համար,–նշեց Սահակ վարդապետը։–Այսօր մենք բոլորս միաբանվել ենք Գանձասարում՝ հայցելու սբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը, աղոթքներով պայծառացնելու Հայ առաքելական եկեղեցու սյուները եւ ի լուր աշխարհի ասելու. հայ քրիստոնյան ինչպես 777 տարի հաղթահարել է բոլոր դժվարությունները, կառուցել նման աղոթքի տուն, այսօրվա պատարագով եւ ծառատունկով էլ շարունակում է հայրերի սուրբ գործը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ հայը եղել է ու կա եւ դարեր շարունակ նա կապրի Քրիստոսի հավատքով»։
Ինչպես ուխտավորներին տեղեկացրեց հայր Սահակը, մինչեւ հոբելյանական հանդիսությունները կբարեկարգվի վանքի ողջ շրջապատը, տոնի կապակցությամբ կծավալվի հրատարակչական լայնածավալ գործունեություն։ Ընթացքի մեջ են համալիրի գերեզմանոցի մաքրման եւ ցանկապատման աշխատանքները։ «Արվում է ամեն ինչ՝ օր առաջ Գանձասարը բարեկարգ տեսնելու համար, որովհետեւ այն Արցախի խորհրդանիշն է, մեր ժողովրդի հարուստ պատմության մարմնավորումը,–գտնում է Արցախի հոգեոր թեմի փոխառաջնորդը։–Յուրաքանչյուրիս պարտքն է մասնակցել բոլոր ծրագրերին եւ միավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»։
Նախատոնական միջոցառումն ավարտվել է մատաղի օրհնությամբ եւ բաժանմամբ։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

19-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO