Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Բարոյական, արժանապատիվ, պատասխանատու

Այս եւ նման այլ հատկանիշներ, որ բնորոշում են իսկական տղամարդուն

Նոյեմբերի 19—ը Տղամարդկանց միջազգային օրն է։ Տոնը սահմանվել է 1992թ. եւ ներկայումս նշվում է աշխարհի ավելի քան 70 երկրում։ Սոցցանցերում կատակով նկատում են, թե տղամարդկանց ինչի՞ն է պետք իրենց օրը, երբ առանց այդ էլ տարվա մյուս 364 օրն էլ է իրենցը՝ հաշվի առնելով, որ, այսպես ասած, ուժեղ սեռի ներկայացուցիչ համարվող նույն այդ տղամարդիկ ամենուր են՝ քաղաքականության մեջ, եկեղեցում, բիզնեսում, սպորտում եւ անգամ կինոյում ու խոհանոցում։ Համենայնդեպս, Տղամարդկանց, ինչպես եւ Կանանց միջազգային օրերը սեռերի հավասարության խրախուսման նպատակ ունեն։

Ինչպիսին պետք է լինի իրական տղամարդը

Որքան շատ են մտորումներն ու տեսություններն այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը, այնքան ավելի քիչ են հանդիպում իրական (իսկական) տղամարդիկ։ Իսկական տղամարդու մեջ մարմնավորվում են բարոյականությունը, արժանապատվությունը, իմաստնությունը, հոգեւոր արժեքները, մեծահոգությունը, ամբողջականությունը, համեստությունը, պատասխանատվությունը, առատաձեռնությունը եւ, իհարկե, սերը։
Բարոյականություն։ Տղամարդկանց համար սա առաջնային կարեւորության հարց է, որն էլ բերում է ողջախոհության։ Տղամարդը պետք է կարողանա զսպել իրեն եւ չտրվել ամեն տեսակի գայթակղությունների՝ հանուն այն միակի, որ կա նրա կյանքում։ Տղամարդը պետք է հիշի, որ կինն անպաշտպան է։ Կինը միշտ տղամարդու օգնության եւ աջակցության կարիքն ունի՝ անգամ եթե շատ ուժեղ է թվում։
Արժանապատվություն եւ առատաձեռնություն։ Արժանապատիվ ու առատաձեռն. ահա ինչպիսին պետք է լինի ցանկացած տղամարդ։ Նա պետք է հարգի իրեն շրջապատող բոլոր մարդկանց եւ հարգալից լինի բոլորի հանդեպ։ Իսկ ազնվությունը պարզապես հոգեվիճակ է։
Իմաստնություն։ Իմաստուն տղամարդը մարդկանց եւ իրողությունները տեսնում է խորությամբ, այլ ոչ թե մակերեսայնորեն։ Իսկական տղամարդը ոչ թե խոսում, այլ գործում է։
Ամբողջականություն։ Ամբողջականությունը սեփական սկզբունքների խոր ըմբռնումն է եւ դրանց պահպանումը։
Համեստություն։ Շքեղ մեքենաներ, գեղեցիկ հագուստ եւ ամեն ինչ լավագույնը… Իրական տղամարդուն այդ ամենը պետք չէ։ Տղամարդու կյանքը հասարակ եւ համեստ է, քանի որ այն առանց այդ էլ լի է ստեղծագործությամբ։ Նրանք տեսնում են ավելի հեռուն, քան նյութականն է։
Պատասխանատվություն։ Իսկական տղամարդը հոգ է տանում բոլորի մասին իր շրջապատում։ Որքան էլ բարդ լինի, նա լուծում է ցանկացած խնդիր։ Իսկական տղամարդը միշտ քայլում է ճանապարհի մայթեզրով։ Նա այդպես է անում, որպեսզի սլացող մեքենաներից պաշտպանի կնոջը, երեխային կամ ծերերին։
Սեր։ Հենց սերն է իսկական տղամարդու ամեն քայլի հիմքում։ Բարոյականություն, արժանապատվություն, առատաձեռնություն, իմաստնություն. այս ամենը հենց սիրո դրսեւորումներն են։ Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է։ Հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել եւ այլն։ Միմյանց սիրելն աշխարհի ամենահրաշալի ու մոգական երեւույթն է։
Ի դեպ, եթե փորձելու լինենք առանձնացնել հայ տղամարդկանց, ապա ավելի շատ դրական կողմերի ու առավելությունների մասին պիտի խոսենք, եւ դա՝ ոչ այնքան հանիրավի կամ զուտ պարծենալու առումով։ Ամեն դեպքում, հայ տղամարդը եւս, ինչպես եւ հայ կինը, սեփական օջախի հավատարիմ պահապանն ու ջատագովն է, անչափ պատասխանատու ու նախանձախնդիր՝ ընտանիքի անդամների բարեկեցության, ժառանգների ապահով ապագայի հարցում։ Թերեւս փոքր—ինչ ավելի, քան այլ ազգերի ներկայացուցիչ տղամարդիկ…

Հետաքրքրաշարժ փաստեր տղամարդկանց մասին

p Աշխարհում 100 աղջկա հաշվով ծնվում է 107 տղա երեխա։
p Նորածին տղաների շրջանում մոտ 25 տոկոսով ավելի մեծ է մահանալու հավանականությունը, քան նորածին աղջիկների։
p Աշխարհում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 64.52 տարի է (կանանցը՝ 68.76)։
p Քաղաքակիրթ երկրներում տղամարդկանց մահվան ամենատարածված պատճառը սիրտ—անոթային հիվանդություններն են։
p Տղաների մոտ 3—4 անգամ ավելի շատ է ախտորոշվում «աուտիզմ», քան աղջիկների։
p Անչափահաս տղաները 4 անգամ ավելի հաճախ, քան աղջիկները, թողնում են դպրոցը եւ կազմում են «դժվար երեխաների» 75 տոկոսը։
p Աշխատավայրում մահացածների 64 տոկոսը տղամարդիկ են։
p Մինչեւ 1900թ. ամբողջ աշխարհում սանիտար տղամարդիկ ավելի շատ էին, քան բուժքույր կանայք։ Այժմ նրանք 10 տոկոսից պակաս են։
p Տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են ոգելից խմիչքը չարաշահում եւ 2 անգամ ավելի շատ թմրանյութ օգտագործում, քան կանայք։
p Հետազոտությունները պարզել են, որ ամուսնացած տղամարդիկ ամուրիներից 3 տարով ավելի երկար են ապրում։
p Տղամարդկանց 4 անգամ ավելի շատ են սպանում, քան կանանց։ Տղամարդիկ կանանցից 10 անգամ շատ են սպանություն կատարում։
p Գրեթե յուրաքանչյուր երկրում տղամարդիկ կանանցից 2 անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում։ Որոշ երկրներում (Ռուսաստան, Բրազիլիա) տղամարդկանց շրջանում ինքնասպանության մակարդակը 6 անգամ ավելի բարձր է, քան կանանց։
p Միջին հասուն տղամարդը 50 տոկոսով ավելի մկանային զանգված ունի եւ 50 տոկոսով ավելի պակաս ճարպ, քան միջին հասուն կինը։
p Ի սկզբանե գեյշաները տղամարդիկ էին, այսպես կոչված՝ տայկոմոտիները։ Մինչեւ 17—րդ դարը նրանք որպես ծաղրածուներ էին ծառայում ճապոնացի ֆեոդալների մոտ։ Առաջին կին գեյշաները ի հայտ են եկել 18—րդ դարի կեսերին։
p Որոշ մարդաբանների կարծիքով, տղամարդու հայրությունը գիտակցելու կարողությունը մարդու եւ կենդանու առանցքային տարբերություններից մեկն է։
p «Հայր» տերմինը բացառապես օգտագործվել է կրոնի եւ գաղափարախոսության մեջ։ Այդպես է դասավորվել հին աշխարհում։ Հռոմեական իրավունքի մեջ ընտանիքի հայրը մյուս անդամների համեմատ առավելագույն իրավունքներ (անգամ՝ կյանքի եւ մահվան իրավունք) ուներ եւ միջնորդ էր համարվում նրանց ու հասարակական ինստիտուտների միջեւ։
Պատրաստեց
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆԸ

19-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO