Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեծ է ՓՄՁ ոլորտի ներուժը

Հայաստանյան տնտեսությունը մրցունակ դարձնելու լավ հնարավորություն

Փոքր եւ միջին ձեռնարկությունները հայաստանյան տնտեսության զարգացման հիմքն են եւ միակ հնարավորությունը այն մրցունակ դարձնելու։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՓՄՁ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում ասաց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։
«Ուրախ եմ, որ այսօր Եվրոպական ներդրումային բանկն առնվազն մեկ տասնյակից ավելի ծրագրեր է իրականացնում մեր տնտեսության տարբեր ոլորտներում, եւ համոզված եմ, որ բանկը մեզ համար դարձել է որակի եւ գերազանցության չափանիշ։ 2 տարի առաջ սկսվեց ՓՄՁ—ների վարկավորման ծրագիրը, որին մասնակցում է մեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների մեծ մասը։ Նման ծրագիրը հայկական իրականության մեջ շատ լուրջ հաջողություն է»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է մեծապես օգտվել Եվրոպայում ձեւավորված ՓՄՁ ոլորտի լավագույն փորձից եւ հասանելի դարձնել ոլորտի զարգացման համար համապատասխան ռեսուրսները։ «Այս ծրագրի շրջանակում բանկերը պետք է կարողանան նոր ձեւով մոտենալ իրենց հաճախորդների հետ աշխատանքին՝ ավելի շատ չափանիշ վերցնելով արժեշղթայի ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք տարբեր ոլորտներն ու նախաձեռնություններն իրար կապել, առավելագույնի հասցնել թե վարկավորման հնարավորությունը, թե դրա արդյունքը տնտեսության վրա՝ իհարկե նաեւ նվազեցնելով ռիսկերը»,–եզրափակեց ՀՀ ԿԲ փոխնախագահը։
Եվրոպական ներդրումային բանկը ՓՄՁ—ների վարկավորման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ անգամ Հայաստանին տրամադրել է 50 մլն եվրո վարկ։ Նախկին վարկի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014 թվականին։
Հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների ներուժը բավականաչափ օգտագործված չէ, ասաց ՀՀ—ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Ոլորտային նախարարությունների՝ կառավարության հետ տարբեր հանդիպումներից մի բան պարզ դարձավ, որ տնտեսական ամրության եւ աճի սկզբունքը պետք է ԵՄ գործունեության կենտրոնում լինի։ ԵՄ—ն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի շարունակի աջակցել Հայաստանին, վերջինս էլ ավելի զարգանա եւ կառուցի բարեփոխված տնտեսություն։ ՓՄՁ ոլորտն այդ տնտեսական ամրության ողնաշարն է։ Ես երբեմն մեջբերում եմ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության ուսումնասիրության ցուցանիշները՝ կապված նրա հետ, թե Արեւելյան գործընկերության անդամ պետություններում ինչպիսին է ՓՄՁ—ների դերը։ Այն ցույց է տալիս, թե կոնկրետ Հայաստանում որքան մեծ է ՓՄՁ—ների չօգտագործված ներուժը»,– ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԵՄ—ի ներսում ՓՄՁ—ների տեսակարար կշիռը կազմում է 70 տոկոս ՀՆԱ—ի մեջ, կան երկրներ, որոնցում նույնիսկ 90 տոկոս է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը դեռ 30 տոկոս է։
«Դա ցույց է տալիս, թե դեռ որքան անելիքներ կան՝ ներուժն իրացնելու, կիրառելու տաղանդը, նորարար մոտեցումը՝ հատկապես երիտասարդ ձեռներեցների։ Մեզ համար ԵՆԲ—ն աջակցության միակ խողովակը չէ։ 2017 թվականից ՎԶԵԲ—ի հետ միասին ստեղծելու ենք մասնավոր կապիտալի ֆոնդ, որը ՓՄՁ—ներին կօգնի ավելի շատ ֆինանսավորում հայթայթել։ GIZ կազմակերպության հետ միասին մեկնարկելու ենք դրամաշնորհների համակարգ, որը կօժանդակի սկսնակ ՓՄՁ—ներին Հայաստանում։ Ընդհանուր գումարը հասնում է 30 մլն—ի։ Ըստ իս՝ կարեւոր է ԵՆԲ ներկայությունն այստեղ, որն ամրապնդում է ԵՄ—ն Հայաստանին կապող կամուրջը»,–եզրափակեց Պյոտր Սվիտալսկին։

19-11-2016





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO