Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ծիծաղով ուղղենք սխալները եւ հրաժեշտ տանք վատին

Սերժ Սարգսյանը շնորհավորեց պարոնյանցիներին՝ թատրոնի 75—ամյակի կապակցությամբ

Ծիծաղե՞լ եք ուզում, տոմս գնեք ու շտապեք Վազգեն Սարգսյան փողոցի «թատերական հասցե», ավելի հստակ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Ինչպես Վիկտոր Համբարձումյանն է ասել, Երեւանի օպերետային թատրոնն աշխատել է միշտ ժպիտ ու ծիծաղ պարգեւել մարդկանց, եւ դա նրան հաջողվել է։ Այդ թատրոնում հանդիսատեսը ծիծաղելով ծափահարում է արդեն 7 տասնամյակից ավելի։ Կոմեդիայի պետական թատրոնը 75 տարեկան է։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը երեկ մասնակցել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75—ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին։
Հանրապետության նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ.
«Բարի երեկո, հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Բարի երեկո, սիրելի՛ պարոնյանցիներ,
Ես սրտանց շնորհավորում եմ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75—ամյակի կապակցությամբ։ Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների, ոչ միայն թատերասերների, այլ նաեւ մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետեւ լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարեւորագույն մշակութային օջախներից մեկը՝ թատրոնը կրթել եւ դաստիարակել է սերունդներ։
Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայոց բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան եւ ուրիշներ, ովքեր ծալք առ ծալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, եւ այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի ու մեզ համար ընդունելի։
Այս թատրոնի յուրահատուկ եւ մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը։ Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները եւ հրաժեշտ է տալիս անցյալին։ Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների եւ կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու։ Իհարկե, մեր իրականության մեջ, եւ ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռքբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երեւույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք։
Վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռեւս առջեւում են։ Եվ վստահ եմ, պարո՛ն Ղազանչյան, որ 30—40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին հարյուրամյակը, իրենց վերաբերմունքը նրանց կցուցաբերեն, իսկ ձեր նոր, գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի եւ հասարակության ձեռքբերումների մասին։
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն»։
Թատրոնի մի շարք ներկայացուցիչների Սերժ Սարգսյանը պարգեւատրել է պետական պարգեւներով՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75—ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաեւ թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։ Մասնավորապես, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավետիք Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
«Հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի աշխատակիցներին ու ժողովրդի թատերասեր զավակներին՝ թատրոնի հիմնադրման 75—ամյակի առթիվ»,—իր ուղերձում ասել էր Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը՝ ընդգծելով, որ 75 տարվա ընթացքում թատրոնը մեծ ճանապարհ է անցել ու նշանակալի ձեռքբերումներ ունեցել։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, ինչպես ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է ասում, իր ծնողների հասակակիցն է։ Իսկ թատրոնի շատ դերասաններ իր ծնողների ընկերներն ու բարեկամներն են։ «Թույլ տվեք շնորհավորել, գրկել եւ ասել՝ շնորհավոր տոնդ, սիրելի՛ թատրոն, սիրելի՛ ծնող»,—նախարարը շնորհավորանքի խոսքն ասաց ու ավելացրեց, որ դժվարին տարիներին թատրոնը կարողացավ շրջել Երեւանից մարզկենտրոն, մարզկենտրոնից գյուղ, գյուղից առաջնագիծ եւ այս ամբողջ ճանապարհին հույս, հավատ, լավատեսություն եւ ապագայի հանդեպ վստահություն սերմանել։
Ամիրյանը հայտնի ճշմարտություն է համարում այն, որ ուժեղ է այն մարդը, ով կարողանում է ամենադժվարին ժամանակաշրջանում ծիծաղել եւ ծիծաղեցնել։ Եվ հզոր է այն արվեստը, որը ամենավատ ժամանակաշրջանում կարողանում է սփոփել մեր հոգսերը։ «Եվ եթե մենք այս ամենին ավելացնենք մեր մեծատաղանդ դերասանների բարձր վարպետությունը, ապա պարզ կլինի, որ խոսքը հենց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի մասին է»,—նկատեց գերատեսչության ղեկավարը։

«Թատրոն կոչվածը  տառապանք է՝  ոտքից գլուխ»

«Թաթիկ Սարյանի անունը պետք է որ լսած լինեք։ Մեր խոշոր դերասաններից է։ Հիշում եք չէ՞ Սոսի ու Մհերի հետ հայտնի ֆիլմը, որ խաղում էր, այդ Բալաբեկի զգեստն է։ Մելինե Համամջյան. կհիշեք այս անունը, փայլուն դերասանուհի էր։ Սա էլ Գալյա Նովենցի զգեստն է։ Այս կողմ անցնենք, Կարպ Խաչվանքյանի զգեստը նայենք»,–թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը շրջում էր թատրոնի սրահով ու լրագրողներին ներկայացնում այն զգեստները, որոնք ներկայացումների ժամանակ կրել են արտիստները։
Դերասանների անուններ թվարկելով, ասում է, որ նրանց բոլոր ներկայացումներն է կարոտում. «Դա դպրոց է եղել։ Թող ներեն այսօրվա մեր դերասանները, բայց նրանք են եղել արտիստներ, որոնք մեզ ժառանգել են իսկական արվետ»։ Ապա դադար է տալիս՝ այդ պահին հնչող երաժշտությունն է ունկնդրում։ «Սիլվա, Սիլվա, Սիլվա... Ապրեք լավ երգեցիք»։
Հետաքրքիր է՝ ժողովրդական արտիստն ի՞նչ հուշեր ունի թատրոնի հետ կապված։ Ծիծաղելով պատասխանում է. «Իմ հուշերը բոլորը թատրոնի հետ են կապված, բայց այնպիսի հուշեր են, որոնց մասին բարձրաձայնելու կարիք չկա»։ Ինչո՞ւ, որովհետեւ դրանք տառապանք են. «Դրանք հուշեր չեն, որ ասես՝ վայ գեղեցիկ էր, հիշու՞մ ես, երբ այն տորթով, լիմոնով թեյը ըմպեցինք։ Այդպիսի հուշեր չկան։ Թատրոն կոչվածը տառապանք է՝ ոտքից գլուխ։ Եթե ուզում են ինչ—որ բանի հասնել, տառապանք է։ Եթե հաջողվեց ինչ—որ դերակատարություն, բեմադրություն, արդեն հաջողություն է։ Շատերն ասում էին՝ ի՞նչ եք անում։ Գնում եք, երգում, պարում՝ վերջացավ էլի։ Չէին հասկանում, որ դա տառապանք է։ Եվ պատահական չէ, որ քչերն են դիմանում մինչեւ վերջ»։ Իսկ իր, այսպես ասած, դիմացկունության մասին հարցին հռետորական հարցով է պատասխանում. «Ես էլի չդիմանա՞մ։ Շուտով գիտե՞ք քանի տարեկան եմ դառնում՝ 80։ Եվ իմ կյանքի 6 տասնամյակն անցել է այս մթնոլորտում։ Դրա համար ես շատ ուրախ եմ։ Եթե երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ էլ ծնվեի, նույն ճանապարհով կգնայի»։ Բայց մեզ նույնը խորհուրդ չի տալիս։ Կատակում է. «Գործ չունեք թատրոնում, չորոշեք դերասան դառնալ»։
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը ասում է, որ իրենք աշխատում են պահպանել ավանդույթները, որոնք եկել են դեռ 1941—42 թվականներից։ Նշում է, որ ինչպես բոլոր ոլորտներում, թատրոնում էլ կան խնդիրներ, սակայն կոլեկտիվն իր համախմբվածությամբ շարունակում է աշխատել, ստեղծագործել, ունեն հանդիսատես։
Մշակույթի վատակավոր գործիչ, արվեստաբան Սերգեյ Առաքելյանն էլ պատմում է, որ «վազող հեռախոսի» գործառույթով է մտել թատրոն. «Ես այս թատրոնում եմ 1941 թվականից։ Դեռեւս Պիոներ պալատից Շարա Տալյանի շնորհիվ բախտ ունեցա դառնալու այս թատրոնի «վազող հեռախոսը»։ Ինչո՞ւ «վազող հեռախոս». Հայրենական պատերազմ էր, մութ ու ցուրտ տարիներ էին, չկար հեռախոս։ Ես էլ վազվզում էի՝ կանչում դերասաններին։ Այդպես մնացի թատրոնում ու դարձա մեծ թատրոնի հարուստ պատմության գրքի հեղինակը»։ Արվեստաբանը երեկ միջոցառման շրջանակում ներկայացրեց «Պարոնյան—75» գիրք—ալբոմը։
Առաքելյանի համար թատրոնը միշտ ուրախ է։ Բայց ամենաուրախ օրը, ընդգծում է, 1942 թվականի հունիսի 22—ն էր, երբ բացվեց թատրոնի վարագույրը։ Ապա ծիծաղի թատրոնի տխուր օրերի մասին է հիշում։ «1950—ականներն էին, մարդիկ 6 ամիս աշխատավարձ չէին ստացել։ Փակման եզրին էր։ Բայց մեր մտավորականները Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ գնացին կառավարություն, խնդրեցին, որպեսզի Գրիգոր Վարժապետյանին նշանակեն թատրոնի տնօրեն։ Նշանակվելուց հետո ամեն ինչ շուռ եկավ՝ թատրոնը փոխեց իր կարգավիճակը, դարձավ իսկապես օպերետային թատոն»,–պատմում է նա։
«Երբ ամեն անգամ խաչբառ եմ լուծում, եւ Կարպ Խաչվանքյանը... ինձանից անկախ արտասվում եմ։ Ես նրա հետ այնքան նկարներ ունեմ։ Հուզիչ է, այս թատրոնում շատ մեծ վարպետներ աշխատեցին»,– նրանց անուններն է թվարկում դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանն ու բարձրաձայնում՝ նրանք հայ ազգին շատ մեծ ժպիտ պարգեւեցին։ Հետո նկատում է. «Ինչ արած, սերնդափոխություն պետք է լիներ, բայց ոչ այդ գնով»։ Նրանք դեռ պետք է ապրեին։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

19-11-2016





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO