Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ուսանողը բուհինն է, մասնագետը՝ երկրինը

Ասել է թե, միասին ու համատեղ պետք է ջանանք ու կրթենք կայացած, տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով զինված երիտասարդ, աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ։ Միայն լսարանում, ուսումնական լաբորատորիայում՝ թեկուզ ամենաժամանակակից զինվածությամբ, անհնար է կադրեր պատրաստել կիրառական բնույթ ունեցող այնպիսի մի ոլորտի համար, ինչպիսին գյուղատնտեսությունն է։ Այդ է պատճառը, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում միշտ կարեւորվել են հանդիպումները, քննարկումները վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների, գործատուների հետ։ Սակայն այս տարի առավել համընդգրկուն ու ներկայացուցչական էր համալսարան հրավիրվածների կազմն ու աշխարհագրությունը։ Կազմը ներկայացուցչական էր, մտքերի փոխանակումը՝ բաց, շիտակ, առանց երկիմաստության։ Քննարկումները կազմակերպվեցին ըստ խումբ—մասնգիտությունների՝ ագրոնոմիական, անասնաբուծական—անասնաբուժական, տեխնոլոգիական, ջրային ու հողային պաշարների օգտագործման, բարելավման։
Եվ բուհի ղեկավարության, եւ հրավիրվածների մտահոգությունն ու ձգտումը մեկն էր՝ ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական, արտադրական, նախադիպլոմային պրակտիկաները առավելագույնս պետք է նպաստեն ապագա մասնագետի հիմնարար գիտելիքների, փորձառության ձեւավորմանը, մասնագետի կայացմանը։ Թեեւ ՀԱԱՀ—ի պրակտիկաների ժամաքանակը նկատելիորեն եւ օրինաչափորեն մեծ է, սակայն մասնակիցները ցանկալի էին համարում ու չէին բացառում նախկինում ընդունված աշխատանքային կիսամյակների վերաներդրումը։ Այն հնարավորություն է ընձեռում, որ ուսանողները հիմնովին ծանոթանան իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկություններին, նրբություններին, անգամ դժվարություններին ու սովորեն դրանցից չընկրկել, չվախենալ։ Սովորեն դրանք հաղթահարել։
Գործատուների զգալի մասը պատրաստակամություն հայտնեց դռները բաց պահել ուսանողների առջեւ, որոնցից լավագույնների կրթության հետագա ընթացքին, աճին կհետեւեն ուշադրությամբ ու կապահովեն աշխատանքով։ Իսկ մասնագետների պահանջ շատ կա՝ բույսերի պաշտպաններ, փակ գրունտի ագրոնոմներ, գյուղտեխնիկա շահագործողներ, ճարտարագետներ, անասնաբույծներ, անասնաբույժներ, սննդի վերամշակման տեխնոլոգներ։
Քննարկումները բուռն էին, շահախնդիր, նախանձախնդիր, քանզի կարեւոր էին բոլորի համար։ Հետաքրքիր, կառուցողան առաջարկությունների պակաս էլ չկար։ Դրանց մեծ մասին ընթացք տրվեց հենց տեղում։
Փոխըմբռնումով իրականացված աշխատանքի վերջում բոլոր հրավիրվածները միակամ էին՝ սա շարունակական ջանք է պահանջում, եւ պատրաստ էին մշտական գործող աշխատանքային խմբեր ստեղծել։
Այս ամենի տրամաբանական ամփոփումն էր ասես ՀՀ կառավարության հանձնարարականի համաձայն կազմակերպված քննարկումը տարածքային կառավարման նախարարությունում՝ Դավիթ Լոքյանի, գյուղնախարար Իգնատի Առաքելյանի, փոխնախարարներ Վաչե Տերտերյանի, Ռոբերտ Մակարյանի, մարզպետների մասնակցությամբ։ ՀԱԱՀ աշխատանքային թիմը՝ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի ղեկավարությամբ, վերջին հինգ տարիներին բուհը ավարտածների վիճակագրությունն էր պատրաստել ըստ մարզերի եւ մասնագիտությունների։
Երեք կարեւոր հարց էր դիտարկվում, մարզերը ագրարային ոլորտի ինչ մասնագետի կարիք ունեն, ինչ նոր մասնագիտություն կառաջարկեին ընդգրկել բուհի կրթական ծրագրերի ցանկում, եւ արտադրությունում աշխատող մասնագետների ու ֆերմերների վերապատրաստման համակարգի արմատական բարելավում։ Այն, որ գյուղական համայնքները անասնաբույծի, անասնաբույժի, ագրոնոմի, սննդի վերամշակման տեխնոլոգի կարիք ունեն, անվիճելի է։ Եվ վերջին տարիներին ՀԱԱՀ—ում նպատակային տեղեր էին սահմանված համայնքների համար։ Մեկ գլխավոր մտայնություն էր ընկած այս ձեռնարկի հիմքում, որ ավարտած մասնագետը վերադառնա հայրենի գյուղ ու նպաստի իր փոքր հայրենիքի տնտեսության զարգացմանը։ Սակայն սա լուծման մեկ, բայց ոչ բավարար ուղի է։
Ցանկալի է, որ համայնքները, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները համալրված լինեն գյուղատնտեսական կրթություն ստացած կադրերով, որոնք լավ կհասկանան իրենց եզերքի առանձնահատկությունները, նախընտրելի ոլորտները։
Որպեսզի մարզերում կադրերի, պահանջվող մասնագետների, թափուր աշխատատեղերի պատկերը պարզ լինի, իբրեւ առաջին քայլ մարզպետներին հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկները։
Հստակ է մի բան, այս խնդիրները կարող ենք լուծել միասնաբար, համատեղված ջանքերով։

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

19-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO