Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում Էստոնիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի)։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ—էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարեւորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը՝ օգտագործելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերություններն ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները։
Դեսպան Կաի Կաարելսոնը նշելով, որ իր նախկին դիվանագիտական փորձառությունը, որը կապված է եղել միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ—ի եւ ԵՄ—ի հետ, որոնք երկուսն էլ Հայաստանի ու Էստոնիայի համար շատ կարեւոր կազմակերպություններ են, կօգնի ավելի արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

19-11-2016





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO