Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Տեսակետներ եւ պարզաբանումներ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի» նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն եւ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ շարունակելու նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել հայտնել ԱԺ պատգամավորները։
Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է նախագծի քաղաքական կողմին, բարձրաձայնել գյուղական համայնքներում, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում առկա խնդիրները։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե ի՞նչ փոփոխություններ են սպասում ՀՀ քաղաքացիներին, եւ արդյոք նրանք փոփոխություն զգալո՞ւ են իրենց կենսամակարդակում։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա տեղեկացրել է, որ գալիք տարում մոտ 650 մլն դրամով կնվազի ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է դիզվառելիքի գնանկմամբ։ Ոլորտում կան խնդիրներ, որոնց լուծման համար նախատեսված են մի շարք միջոցառումներ. նախատեսված է զարգացնել անասնապահությունը, վերականգնել անասնաբույժների հաստիքները համայնքներում։ Կարեւորվել է ֆերմերային տնտեսությունների զարգացումը պետական միջամտությամբ։ Այս նպատակի համար ակնկալվում են դրամաշնորհներ Համաշխարհային բանկից եւ Եվրամիությունից, որոնց հետ մի շարք ծրագրեր են քննարկվում։ Նախարարությունը փորձելու է նաեւ խթանել ներդրումները ոլորտում։ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ներկայացված բյուջեի նախագիծը եւ կառավարության ծրագիրը որեւէ առնչություն չունեն միմյանց հետ, բացի այդ՝ քննարկվող նախագծի իրականացման արդյունքում չի կարելի ակնկալել որեւէ զարգացում ոլորտներում։ Հովհաննես Մարգարյանը նույնպես անդրադարձել է կառավարության ծրագրի համապատասխանությանը պետական բյուջեի նախագծին։ Պատգամավորը մտահոգիչ է համարել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, բնական աղետներից ապահովագրության բացակայությունը։ Պարոն Մարգարյանը խիստ մտահոգիչ է համարել նաեւ արտագաղթը եւ այլ խնդիրներ։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա ներկայացրել է այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել հատկացվելիք 409 մլրդ դրամի շրջանակում։ Հատկացումների մեծ մասն ուղղվելու է սոցիալական վճարներին, որպես գերակայություն է սահմանվել բնակչության զբաղվածության ապահովումը, ինչի համար մի շարք ծրագրեր են նախատեսվել։ Կարեւոր ուղղություն է համարվել նաեւ հաշմանդամության մոդելի վերանայումը, այստեղ նախատեսվում է ներդնել նոր համակարգ։ Ծննդյան միանվագ վճարները կհատկացվեն առցանց՝ առանց տարածքային կենտրոն այցելելու։ Նախատեսվում է ընդլայնել քաղաքացիներին, մասնավորապես երեխաներին մատուցվող ծառայությունների ծավալը։
Արտաշես Գեղամյանն անդրադարձել է տնտեսության ոչ բարվոք վիճակին, ներդրումների ծավալի նվազեցմանը, կարեւորել գործող տնտեսական մոդելի վերանայումն ու նոր հայեցակարգի ներդրումը։ Արամ Մանուկյանը խիստ ուռճացված է համարել պետական կառավարման համակարգը։ Նա նշել է, որ անկախությունից ի վեր մի քանի անգամ ավելացել է ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատողների թիվը, ինչը ենթադրում է նաեւ աշխատավարձերի ավելացում։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Նա տեղեկացրել է, որ ոլորտին նախատեսված է հատկացնել 85 մլրդ 772 մլն դրամ, որով ֆինանսավորվելու են սահմանված գերակայությունները։ Հատկացվելիք միջոցների 78 տոկոսն ուղղվելու է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծախսերին։ Իրականացվելու են մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ծրագրեր, 3 մլրդ դրամ հատկացվելու է սրտի վիրահատություններին։ Արդիականացվելու են մարզային մի շարք բուժհաստատություններ։
Մհեր Շահգելդյանն անդրադարձել է մի խումբ խնդիրների, կարեւորել տնտեսության զարգացումը, արտագաղթի կասեցումն ու ներդրումների ներգրավումը, որոնք, ըստ նրա, խիստ կարեւոր են ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Պատգամավորը մտահոգիչ է համարել երիտասարդների գործազրկությունը, որը, ըստ նրա՝ մոտ 40 տոկոս է կազմում։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է արդյունաբերության զարգացումը, խոսել վարկավորման տոկոսադրույքներից։
Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նա անդրադարձել է պատգամավորների այն ելույթներին, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության ծրագրի եւ ներկայացված բյուջեի առնչություններին, ուռճացված պետական ապարատ ունենալուն, ծառայողական մեքենաների կրճատմանը, արդյունաբերության զարգացմանը։ Պարոն Գաբրիելյանը նշել է, որ սեպտեմբերից հետո կառավարությունը կրճատել է չորս ծրագրի իրագործման գրասենյակ եւ մի քանի ՊՈԱԿ, նաեւ կառավարությունում պարբերաբար վերանայվում են կառավարման բոլոր կառուցվածքները եւ ծրագրերը։ ՀՀ փոխվարչապետի տեղակացմամբ՝ առայսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա։
Վահրամ Մկրտչյանը կարեւորել է կրթության ոլորտում նախատեսված բարեփոխումները։ Հրանտ Բագրատյանը խոսել է նախագծում ներկայացված եկամուտների եւ ծախսերի մասին, ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկները։ Ըստ Վարդան Այվազյանի՝ արդյունավետ ծախսեր իրականացնելու դեպքում 2017 թվականին հնարավոր կլինի ունենալ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ։
Երկրի գլխավոր փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները։
Ներկայացնելով ԱԺ ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ 2017 թ. բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ հաջորդ տարի տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն ակնկալվում։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ նման կանխատեսման հիմք է հանդիսանում այն փաստը, որ նախագիծն էական ոչ մի ցուցանիշով չի տարբերվում նախորդ տարիների բյուջեներից։ Հեղինե Բիշարյանը մտահոգիչ է համարել գալիք տարվա բյուջեն՝ նշելով, որ նախատեսվող փոփոխությունները զգալի ազդեցություն չեն կարող ունենալ բնակչության սոցիալական վիճակի բարելավման վրա, ուստի ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նշել է, որ ներկայացված բյուջեն լիովին բավարար է՝ հասնելու այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ոչ այնքան ծախս են պահանջում, որքան՝ կամք ու կառավարման արդյունավետություն։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ կառավարության ամրագրած տնտեսական աճի ցուցանիշը պահպանողական է։ Արմեն Ռուստամյանը կոչ է արել կառավարությանը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում անդրադառնալ քաղաքացիների եկամուտների բարձրացման քաղաքականությանը, որը ոչ միայն կարեւոր սոցիալական, այլեւ տնտեսական նշանակություն կունենա՝ ավելացնելով ներքին սպառումը եւ տնտեսական շարժը երկրի ներսում։ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու փաստաթղթին։
ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նա նշել է, որ տնտեսական անկման լավագույն ցուցիչը տարեկան 50 հազար մարդու արտագաղթն է եւ 18 տոկոս գործազրկությունը, ինչի մասին կառավարության ներկայացված փաստաթղթում ոչինչ չի ասված։ Պարոն Զուրաբյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի եւ դրա սպասարկման վերաբերյալ՝ նշելով, որ պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով, անկում են ապրել օտարերկրյա ներդրումները։
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Ըստ նրա՝ ոչ թե գոյատեւման, կայունացման, ծրագրերի հետաձգման, այլեւ զարգացում ապահովող բյուջե ունենալու համար երկրում պետք է կատարվեն իրական ներդրումներ։ Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ մրցունակ եւ զարգացող տնտեսություն եւ երկիր ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ վերացնելու ստվերը եւ մենաշնորհները։ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա անդրադարձել է որոշ գործընկերների ելույթներում հնչած քննադատական տեսակետներին եւ նշել, որ այս բյուջեի նախագիծը պահպանողական եւ մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված փաստաթուղթ է։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ, պայմանավորված արտաքին զարգացումներով՝ 2017թ. կանխատեսվել է 3,2 տոկոս տնտեսական աճ։ Նա անհիմն է համարել այն պնդումները, թե առնչություն չկա կառավարության ծրագրի եւ բյուջեի նախագծի միջեւ։ Ըստ նրա՝ կառավարությունը չի լուծում այսրոպեական խնդիրներ. հակառակը՝ կառավարության գործունեությունը միտված է ապագայում տնտեսական զարգացում ապահովելուն։ Նա իրազեկել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
Ամփոփիչ ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ անդրադարձել խորհրդարանականների առաջարկներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ չորսօրյա ժամկետով ընդմիջվում է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը, եւ ԱԺ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները 24 ժամվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկները։
Այսպիսով խորհրդարանն ավարտել է ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը։

19-11-2016





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO