Ունենք մեր փիլիսոփայական դպրոցը
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Գեւորգ Բրուտյանի 90–ամյակին
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Կյանքը եւ փիլիսոփայությունը» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանի ծննդյան 90—ամյակին։ ՀՊՄՀ—ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց գիտնական—փիլիսոփայի ավանդը ինչպես համալսարանում, այնպես էլ փիլիսոփայական գիտության մեջ. «Մեծանուն գիտնականի 5 տարվա գործունեությունը սերտորեն կապված է մանկավարժական համալսարանի հետ, ինչը նոր նվաճումներ բերեց նրան մանկավարժական գործունեության եւ գիտական ասպարեզում»։ Ներկայացնելով Գեւորգ Բրուտյանի գիտական նախաձեռնությունները՝ ինստիտուտի հիմնումից մինչեւ միջազգային գիտաժողովների կազմակերպում, ռեկտորը հատկապես առանձնացրեց «Իմաստություն» գիտական հանդեսի ստեղծումը, որը վերջերս գրանցվել է միջազգային գիտաչափական շտեմարաններում. «Այն մեծ ձեռքբերում է ոչ միայն բուհի, այլեւ մեր երկրի համար, քանի որ հումանիտար ասպարեզում կա ընդամենը 2 նման ամսագիր»։ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորեց համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականին պատվելու համար կազմակերպված միջազգային գիտաժողովը՝ նշելով. «Պետությունները գոյատեւում եւ հասարակությունները զարգանում են կոնկրետ մարդկանց շնորհիվ, որոնք տարբեր ոլորտներում ստանձնում են առաջնորդի դերը։ Ողջ աշխարհում փիլիսոփայական միտքը կարեւոր է երկրի, ժողովրդի տեսակետների պահպանման համար»։ «Նա ապրեց մեծ, երկար, լեցուն ու հաջողված կյանք, քանի որ կարողացավ զբաղվել իր սիրելի գործով եւ ստեղծել դպրոց, որի նվաճումները հայտնի են ողջ աշխարհում։ Նա շատ էր կարեւորում, որ իր դպրոցի գիտական նվաճումները դուրս գան հայրենիքի սահմաններից եւ ներկայացվեն միջազգային հանրության դատին ու գնահատականին»,–նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու կարեւորեց Գեւորգ Բրուտյանի գործունեությունը ոչ միայն որպես փիլիսոփայի, այլեւ մանկավարժի ու հետազոտողի։ Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Հանս Կյոխլերը ներկայացրեց «Փիլիսոփայություն եւ ժողովրդավարական նախապաշարմունք» թեմայով դասախոսությունը։ Անդրադարձ կատարելով Իմանուիլ Կանտի եւ Ժան Ժակ Ռուսոյի փիլիսոփայական ուսմունքներին՝ բանախոսն ընդգծեց, որ մարդու կամքը չի կարող գործադրվել հատուկ իշխանություն ունեցող մարդկանց կողմից, եւ իրականության մեջ գոյություն ունեն մեծաթիվ մարդիկ, որոնք ունեն ուժեղ կամք եւ ստեղծում են ժողովրդավարություն. «Քաղաքացիների կամքը ժողովրդավարական կամքի աղբյուր է եւ պետք է ներկայացվի որպես օրենքի աղբյուր»։ Իոաննիայի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ջորջիա Ապոստոպոլուն նախ նշեց, որ Բրուտյանի փիլիսոփայական աշխատանքը երկխոսություն էր մարդկության եւ մշակույթների միջեւ, ապա հավելեց, որ դա ճիշտ ճանապարհն է գիտության աշխարհում հայեցակարգային վերլուծություններ անելու համար։ Ակադեմիկոսն իր զեկույցում ներկայացրեց Արիստոտելի Նիկոմախյան բարոյագիտության մեջ նախասկզբնական մարդաբանությունը։ «Փիլիսոփայությունը փորձ է, որ սկսում է փորձից եւ փորձի գաղափարից։ Պետք է սկսել փիլիսոփայության պատմության ավանդույթներից, քննադատել դրանք, մաքրել եւ ընդլայնել»,—նշեց Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Տ. Մարսուպեանն ու հավելեց, որ փիլիսոփայության պատմությունը օգտակար է, որը պետք է ծառայի որպես գործիք փիլիսոփայության ոգին խոցելու եւ անցնելու համար։ Փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնն այսուհետեւ կկրի Գեւորգ Աբելի Բրուտյանի անունը։ Այսօր ամբիոնում ցուցադրված էին նրա համաշխարհային գնահատականը արտացոլող պարգեւներն ու գիտական ժառանգությունը։ Գիտաժողովը շարունակվեց զուգահեռ 5 մասնաճյուղերի աշխատանքով։
23-11-2016
|

փակել >>
|