Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն

Ավարտվեց Սանահինի համալսարանի հիմնադրման 1050—ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Հյուսիսային համալսարանում ավարտվեց «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050—ամյակին։ Գիտաժողովի բացմանը եւ լիագումար նիստին մասնակցում էին ինչպես արտերկրի մի շարք հեղինակավոր կրթօջախների, այնպես էլ Հայաստանի տարբեր բուհերի գիտնականներ, հյուրեր, հասարակական—մշակութային գործիչներ։ Գիտաժողովը Սանահինի նշանավոր կրթօջախի հիմնադրման 1050—ամյակին նվիրված տարատեսակ միջոցառումների յուրօրինակ ամփոփումն էր, որոնց նախաձեռնողն ու կազմակերպիչը Հյուսիսային համալսարանն էր։
Այցելություններ Սանահինի վանական համալիր, հանդիպումներ Լոռու մարզի մտավորականների, հասարակական—քաղաքական գործիչների, Սանահինի թիվ 8 դպրոցի աշակերտների հետ, Սանահինի համալսարանին նվիրված թումանյանական աշխարհի բնանկարների ցուցահանդես Հյուսիսային համալսարանում, «Սանահինի համալսարան—1050. համառոտ պատմություն» գրքի տպագրությունը, «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի հատուկ համարը՝ դարձյալ նվիրված միջնադարյան նշանավոր կրթօջախին եւ, վերջապես, երկօրյա միջազգային գիտաժողով, որին մասնակցելու հրավերներ են ստացել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների բուհերն ու գիտական ընկերությունները։ Սա Սանահինի համալսարանի հիմնադրման 1050—ամյակին նվիրված միջոցառումների մի մասն է միայն, որի ամփոփումն էլ նշյալ գիտաժողովն էր։
Դեռեւս 2012 թվականին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ՝ ստեղծել «Սանահինի համալսարան» հիմնադրամը, որը չորս տարվա ընթացքում կհամախմբի հասարակական—մշակութային ներուժը՝ միջնադարյան նշանավոր կրթօջախի հիմնադրման 1050—ամյակը բարձր մակարդակով նշելու, դրան հասարակական հնչեղություն հաղորդելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը մեկ անգամ եւս իրազեկելու, որ մեր ժողովրդի պատմությունը արարումների, հոգեւոր թռիչքների եւ ստեղծագործ աշխատանքի պատմություն է։ Միջազգային գիտաժողովին մասնակից հյուրերը՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամ Քաջիկ Օհանյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, «Լոռվա ձոր» ՀԿ նախագահ, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, բարձր գնահատեցին Հյուսիսային համալսարանի նախաձեռնությունը՝ շեշտելով այն հանգամանքը, որ բուհը իր գործունեության ընթացքում մշտապես եղել է ազգային արժեքների կրողն ու տարածողը, անցյալի ավանդույթների հենքի վրա կրթական նոր ուղենիշներով առաջնորդվող, հայաստանյան բուհական համակարգում իր ուրույն տեղն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունը։
Ինչպես ողջույնի խոսքում նշեց ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, Սանահինի համալսարանի հիմնադրման 1050—ամյակը նշելը հիշարժան արարողություն է, քանի որ անհրաժեշտություն կա մեր անցյալը կրթության միջոցով արժեւորելու։ «Մենք այն տեսակն ենք, որ կարողացել է տեղայնացնել համաշխարհային կրթությունն ու մշակույթը՝ ստեղծելով իրենը։ Մեր կրթությունը նպաստել է մեր տեսակի հաստատմանը։ Նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելու, որ հայ ժողովուրդը ունի իրավունք համաշխարհային քաղաքակրթության մեջ հարատեւելու»,—ամփոփեց իր խոսքը նախարարը։
Ընդգրկուն էր համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի ողջույնի խոսքը։ Նա նշեց, որ վերջին չորս տարվա ընթացքում բուհը իր ողջ ուժերը կենտրոնացրել է Սանահինի համալսարանի 1050—ամյակին նվիրված բազմատեսակ միջոցառումները բովանդակալից կազմակերպելուն։ «Բուհի ռազմավարության մեջ կարեւորագույն դրույթներից է ազգային լավագույն ավանդույթների հենքի վրա Հայաստանը տարածաշրջանային ժամանակակից գիտակրթական կենտրոն դարձնելը։ Մեր բոլոր նախաձեռնություններն ուղղված են դրան։ Մեզ համար ուղենիշ պետք է դառնա նաեւ Սանահինի համալսարանը, որտեղ դեռեւս 10—րդ դարում անվճար ուսուցում է կազմակերպվել, կրթվել ու դաստիարակվել են փայլուն գիտնականներ, եւ մենք այսօր հպարտորեն կարող ենք հայտարարել աշխարհին, որ ի հեճուկս բոլոր փորձությունների, նաեւ ցեղասպանության, մեր ժողովուրդը իր մեջ ուժ է գտել արարելու, ստեղծելու։ Ի դեպ, Սանահինի համալսարանին նվիրված միջոցառումների այս շարքը մենք եւս կազմակերպել ենք ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների համատեքստում այն տրամաբանությամբ, որ մեկ անգամ եւս ի լուր աշխարհի ազդարարվի ցեղասպանության փաստը մի ժողովրդի, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ այսպիսի մեծ դերակատարում է ունեցել՝ հիմնադրելով Սանահինի համալսարանի նման լրջագույն գիտակրթական մի օջախ»,— հավելեց Բ. Մակիչյանը։ Նա նաեւ անդրադարձավ Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի գործունեությանը՝ նշելով, որ բոլոր ջանքերը գործադրվում են մասնաճյուղը Սանահինի համալսարանի արժանի հետնորդը դարձնելու ուղղությամբ։
Գիտաժողովի առաջին՝ լիագումար նիստում տեղի ունեցավ նաեւ «Սանահինի համալսարան—1050. համառոտ պատմություն» գրքի շնորհանդեսը (հեղինակ՝ պատմական գիտությունների դոկտոր, Հյուսիսային համալսարանի դասախոս Սուրեն Սարգսյան), որից բուհի ղեկավարությունը մեկական օրինակ նվիրեց հյուրերին։ Իսկ պատվավոր հյուրերից մի քանիսը պարգեւատրվեցին «Թումանյան—145» հուշամեդալով։
Միջազգային գիտաժողովի երկրորդ օրը մասնագիտական չորս բաժանմունքներում զեկուցումներ կարդացին ինչպես բուհի, այնպես էլ տարբեր կրթօջախների գիտնական—մանկավարժներ։
Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

24-11-2016





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO