Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.04.2017
ԱԳՆ


Ուղերձներ ՀՀ—ի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի առթիվ

Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Քրիստիա Ֆրիլանդը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում հաջողվել է ամուր կապեր հաստատել մեր պետությունների միջեւ՝ հիմնված փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, եւ պահպանել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միջպետական դինամիկ հարաբերությունները կառուցվել են մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամական՝ պատմության խորքը գնացող կապերի ամուր հիմքի վրա։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ մենք վայելում ենք հարցերի լայն շրջանակ ծածկող ամուր գործընկերություն եւ աճող համագործակցություն, եւ որ մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում փոխշահավետ է։ Կապված Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու հետ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է արձանագրում մեր սերտ համագործակցությունը ՖՄԿ շրջանակներում։
Քրիստիա Ֆրիլանդն իր ուղերձում նշում է, որ հաշվի առնելով իր նոր պարտականությունների ստանձնումը՝ որպես Կանադայի արտգործնախարար, սա լավ առիթ է՝ անդրադառնալու ամուր երկկողմ կապերին, որոնք ձեւավորվել են մեր երկու պետությունների միջեւ անցած քառորդ դարի ընթացքում։ Կանադայի արտգործնախարարն ընդգծում է. «1992թ. մեր նախորդներն, անկասկած, նախատեսել են ստեղծել ժամանակակից դիվանագիտական հարաբերություններ՝ արմատավորված մեր ժողովուրդների միջեւ սերտ կապերում, որ գոյություն են ունեցել տասնամյակներե։ Այդուհետ մենք զարգացրել ենք հարուստ եւ բազմաբովանդակ երկկողմ կապեր, որ առավել ընդլայնվել է մեր սերտ համագործակցությամբ միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Ֆրանկոֆոնիան։
Նախարարներն իրենց ուղերձներում բարձր են գնահատում Կանադայի հայության դերակատարությունը՝ երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստանի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարներն ընդգծում են երկու պետությունների միջեւ առկա ամուր գործընկերությունը եւ հաստատում իրենց հանձնառությունը՝ շարունակելու միմյանց հետ սերտ համագործակցությունը՝ ուղղված հարաբերությունների առավել ընդլայնմանը։

04-02-2017





 
28-04-2017
ՀՀԿ ԳՄ նիստում
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսանելի ապագայում ...


28-04-2017
Ավիատոմսերի գները կնվազեն
Բանակցություններ ԵՄ—ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ



28-04-2017
Բացօթյա, պարսպապատ ու բուժանձնակազմով
Երեւանում ու մարզերում հրաձգարաններ կկառուցվեն

Այն որ հրաձգություն ...


 
28-04-2017
Օրենսդրությունները պետք է ներդաշնակեցվեն
Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով ...


 
28-04-2017
Ներդրումային ծրագրերն ընթացքում են
Այս տարի շուրջ 2 տասնյակն էլ նախատեսվում է



 
28-04-2017
Ով եւ որտեղից է բերել ադրբեջանական խնձորը
ՍԱՊԾ—ն ՊԵԿ—ի հետ դեռ համատեղ հայտարարություն կանի

Ինչպես ...


28-04-2017
Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
Որոնք միտված են ջրային տնտեսությունում արդյունավետության բարձրացմանը

Երեկ ...



 
28-04-2017
Արցախն արժեւորում է հանդիպումը
Բանակցությունների առանցքը՝ վստահության ...

28-04-2017
Թռիչք կլինի՞, թե՞ ոչ
Սպասենք «Եվրատեսիլին»


28-04-2017
Հինավուրց բնօրրանի վկայարանը
Շուշիի երկրաբանության թանգարանի ...

 
28-04-2017
Ստեղծվում է անվտանգության հուսալի գոտի
Մեկնարկել են հակահրդեհային կանխարգելիչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO