Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.04.2017
ԱԳՆ


Ուղերձներ են փոխանակել

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ավստրալիայի Միության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մեր պետություններին հաջողվել է ձեւավորել վստահության եւ հարգանքի վրա հիմնված ամուր ու անկեղծ գործընկերություն։ Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ինչին կծառայեն քաղաքական երկխոսության ընդլայնումը, մարդկային շփումները, իրավապայմանագրային դաշտի զարգացումը։
Նախարար Բիշոփն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում Հայաստանը եւ Ավստրալիան ունեցել են ջերմ եւ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված մարդկային ամուր կապերի եւ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում միասնական շահերի վրա։ Ավստրալիայի արտգործնախարարը հավելում է, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են՝ զարգացնելու լայն քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական օրակարգ եւ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափերում։
Երկու նախարարները գոհունակությամբ են նշում միջազգային կազմակերպություններում հաստատված սերտ փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ջուլի Բիշոփը բարձր են գնահատում Ավստրալիայի հայության դերը երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստանի եւ Ավստրալիայի արտգործնախարարները վստահություն են հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն եւ կխորանան։

08-02-2017





 
28-04-2017
ՀՀԿ ԳՄ նիստում
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսանելի ապագայում ...


28-04-2017
Ավիատոմսերի գները կնվազեն
Բանակցություններ ԵՄ—ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ



28-04-2017
Բացօթյա, պարսպապատ ու բուժանձնակազմով
Երեւանում ու մարզերում հրաձգարաններ կկառուցվեն

Այն որ հրաձգություն ...


 
28-04-2017
Օրենսդրությունները պետք է ներդաշնակեցվեն
Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով ...


 
28-04-2017
Ներդրումային ծրագրերն ընթացքում են
Այս տարի շուրջ 2 տասնյակն էլ նախատեսվում է



 
28-04-2017
Ով եւ որտեղից է բերել ադրբեջանական խնձորը
ՍԱՊԾ—ն ՊԵԿ—ի հետ դեռ համատեղ հայտարարություն կանի

Ինչպես ...


28-04-2017
Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
Որոնք միտված են ջրային տնտեսությունում արդյունավետության բարձրացմանը

Երեկ ...



 
28-04-2017
Արցախն արժեւորում է հանդիպումը
Բանակցությունների առանցքը՝ վստահության ...

28-04-2017
Թռիչք կլինի՞, թե՞ ոչ
Սպասենք «Եվրատեսիլին»


28-04-2017
Հինավուրց բնօրրանի վկայարանը
Շուշիի երկրաբանության թանգարանի ...

 
28-04-2017
Ստեղծվում է անվտանգության հուսալի գոտի
Մեկնարկել են հակահրդեհային կանխարգելիչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO