Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ԱԳՆ


Փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված համագործակցություն

Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Բերտ Կունդերսը ուղերձներ են փոխանակել՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ—ից։
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի։ Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ—ն հանդիսացավ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների կարեւոր աջակիցը։ Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված համագործակցությունը, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, մշակութային եւ ակադեմիական փոխանակումներ։
Նախարար Կունդերսն իր ուղերձում բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել, ինչը դրսեւորվում է արդյունավետ երկկողմ այցերով, քաղաքական երկխոսությամբ։ Նիդերլանդների արտգործնախարարը նշել է, որ երկու պետությունները միասին աշխատում են մի շարք միջազգային կառույցների շրջանակներում եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Բերտ Կունդերսն ընդգծել է, որ Նիդերլանդների Թագավորությունը ողջունում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կապերի սերտացումը եւ հայտնել է Նիդերլանդների աջակցությունը արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ համագործակցության առավել զարգացմանն ուղղված ներկա ջանքերին։

10-02-2017





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO