Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը կրճատել է ընթացիկ հաշվի պակասուրդը

Եվ բարելավել է արտաքին պարտքի վճարման հնարավորությունները

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել։ Դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար։
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նկատեց, թե քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում ունի պակասուրդ, ակնհայտ է, որ դրամածածկման աղբյուրը պարտքի ներգրավումն է. «Եթե քո խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, բնականաբար, դու պետք է օգտագործես նաեւ արտաքին խնայողությունները կամ պարտք վերցնես։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»։
Ինչ վերաբերում է վտանգավորությանը, ապա, ֆինանսների նախարարի խոսքերով, ոչ, վտանգավոր չէ, որովհետեւ հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում։
Ինչպես կարող է վտանգավոր չլինել, երբ մինչեւ 2020թ., իսկ դա սարերի հետեւում չէ, Հայաստանը ընդհանուր պարտքից շուրջ 500 մլն դոլարի պարտադիր մարում պետք է անի։ Ի պատասխան՝ Վարդան Արամյանը նախ ասաց, որ հնարավոր է այդ ժամկետը հետաձգվի, ապա պարզաբանեց. «Ամբողջ աշխարհում կա ընդունված «բութ մատի» կանոն։ Դա պարտքի կառավարման ռազմավարությունն է, եւ այն ամբողջ աշխարհում կա, այնպես չէ, որ պարտավորված ես լինում այդ պարտքն ամբողջությամբ մարել։ Միգուցե մինչեւ 2020թ. նախատեսված 500 մլն—ի մի մասը մարենք, մյուսը՝ հետաձգենք ավելի հեռու»։
Ու քանի որ մեր երկիրը ներդրումների ակնկալիք ունի, հարց է ծագում. հնարավո՞ր է այդ ակնկալիքը նվազեցնի վերցվելիք պարտքի ծավալը։ «Դրական արդյունք, միանշանակ, կլինի,–ասաց բանախոսը,–դա բնական է, եթե ունենում ես ավելի շատ ներդրումներ, ապա պարտքիդ պահանջը նվազում է»։
Բացի այդ, բանախոսը նկատեց, որ Հայաստանը կրճատել է ընթացիկ հաշվի պակասուրդը եւ բարելավել է արտաքին պարտքի վճարման հնարավորությունները։ Վերջին մի քանի տարում երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 8 տոկոսից կրճատվել է մինչեւ 2.8 տոկոս։ «Դա տեղի է ունեցել Ռուսաստան պատրաստի ապրանքների արտահանումը վերականգնելու հաշվին»,—ասաց նա։ Այո, 2020թ. արտաքին պարտքի ամենալուրջ ծանրաբեռնվածությունը կլինի 500 մլն եվրո եվրապարտատոմսերի թողարկի մարումը։ Բայց Հայաստանը կարող է պարտքի վճարումը տեղափոխել մի քանի տարով՝ հին պարտատոմսերը մարելով նորերի թողարկումով։ Ի դեպ, Հայաստանը նման բան արել էր 2015թ. մարտին. 500 մլն դոլար եվրապարտատոմսերից 205 մլն դոլարն ուղղեց նախորդ՝ 700 մլն—ի պարտքի մարմանը։
Հարց է ծագում. բայց հիմա, երբ տնտեսական շոշափելի շարժ չկա, պարտատոմսերը կգնվե՞ն։ Հասկանալի է, որ ներդրողները կարող են նման պարտատոմսեր գնել, եթե երկրում մակրոտնտեսական վիճակը նրանց վստահություն ներշնչի։ Ու որ մեր նկատմամբ նման վստահություն կա, Վարդան Արամյանը վստահ է։
Հավելենք, որ 2017թ. վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 6.34 մլրդ դոլար, կամ՝ ՀՆԱ—ի 56.8 տոկոսը։

Գնային  նախապատվություն  չի լինի

Ֆինանսների նախարարին հարցեր ուղղվեցին նաեւ ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում 15 տոկոս գնային նախապատվությունն այլեւս չկիրառելու հարցի հետ կապված։ Բանն այն է, որ երեկ կառավարության նիստում հաստատվեց պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը էլեկտրոնային դարձնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով նախատեսվում է մինչեւ 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15 տոկոսի չափով գնային նախապատվությունը՝ նկատի ունենալով, որ այս պարագայում գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով։ Նախարարը գնային նախապատվությունը հանելը ճիշտ մոտեցում համարեց մի քանի փաստարկներով։
Ըստ նրա, դրանցից մեկն, օրինակ, այն է, որ ամբողջ աշխարհի փորձը փաստում է՝ գնային նախապատվություն տալը ճիշտ գործիքը չէ, որպեսզի տեղական արտադրությանը խթանես։ «Ընդ որում, պետք է հաշվի առնենք նաեւ այն իրավիճակը, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք ու ԵԱՏՄ պայմանաիրավական պարտավորություններն այնպիսին են, որ մենք չենք կարող բացառապես տեղական արտադրողին ընտրել։ Այդ 15 տոկոսից պետք է օգտվեն նաեւ բելառուսական, ղազախական, ղրղըզական արտադրողները։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ ես պետք է այդ 15 տոկոսով խթանեմ ներմուծումը»,–պարզաբանեց Վարդան Արամյանը։

ՀՀԿ օգտին քվեարկելու հորդոր չի լինի

Գործադիրի երեկվա նիստից հետո ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորը՝ նախընտրական փուլում վարչական ռեսուրսները չծառայեցնել հօգուտ որեւէ քաղաքական ուժի, իր ղեկավարած գերատեսչությանը չէր վերաբերում։ Վարդան Արամյանը նախ հավաստիացրեց, որ իր գլխավորած նախարարության աշխատակիցները ՀՀԿ օգտին քվեարկելու հորդոր չեն ստանալու, ապա հավելեց. «Դա հորդոր էր, քանի որ մենք թեւակոխելու ենք նախընտրական ժամանակահատված։ Որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, տրվեց նման հորդոր։ Արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել այլ նպատակով։ Դա հորդոր էր, որ այդպիսի բաներով չզբաղվեն։ Ես կարծում եմ, որ դա ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում»։
Իսկ Վարդան Արամյանը ներգրավված կլինի՞ նախընտրական քարոզարշավին, առայժմ պարզ չէ, ամեն ինչ կախված կլինի կուսակցության որոշումից։
Ըստ այդմ՝ եթե կուսակցությունը նպատակահարմար գտնի, որ նախարարը պետք է միառժամանակ դադարեցնի գործունեությունը եւ անցնի կուսակցական գործունեության, ապա այդպես էլ կանի։ Իսկ քարոզարշավին մասնակցելու դեպքում կփորձի ներկայացնել իրենց կատարած աշխատանքը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

10-02-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO