Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետական աջակցության ծրագրերը կընդլայնվեն

Խնդրահարույց վարկերի տոկոսը բավական նվազել է, եւ այդ միտումը կշարունակվի

Սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական եւ տեղեկատվական տնտեսական զարգացման ուղղություններով 2016 թ. շուրջ 4300 ձեռնարկության տրամադրվել է շուրջ 8900 աջակցություն, որից գրեթե 96 տոկոսը բաժին է ընկել մարզերին։ Ամենաշատ աջակցություն ստացած մարզերն են Լոռին՝ 1572 աջակցություն եւ Արարատը՝ 1215 աջակցություն, այնուհետեւ՝ Գեղարքունիքը՝ 695 աջակցություն եւ այլն։
ՓՄՁ ԶԱԿ—ի վարկային երաշխավորությունների ծրագրով ֆինանսական աջակցություն է ստացել 18 գործող եւ սկսնակ ՓՄՁ։ Իսկ ընդհանուր առմամբ, ստեղծվել է 22 նոր ձեռնարկություն։ Այս մասին երեկ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տարեկան ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը։ Ըստ նրա, ՓՄՁ պետական աջակցության 2016թ. ծրագրի շրջանակում նախորդ տարի պետբյուջեից հատկացվել է 143 մլն դրամ։ Իրականացվող բոլոր ծրագրերում, ըստ բանախոսի, ակտիվ ներգրավված են եղել նաեւ հիմնադրամի գործընկեր բոլոր միջազգային կազմակերպությունները։
Նշենք, որ հիմնադրամը աջակցություն է իրականացնում երկու գործիքների միջոցով՝ ֆինանսական եւ տեխնիկական։
ՀՀ մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն» 10 ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու անվճար դասընթացներին եւ խորհրդատվություններին մասնակցել է 152 սկսնակ գործարար։ Նույն ծրագրի շրջանակներում տեղական տնտեսական զարգացման ծրագրով վերլուծվել են 19 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները եւ բացահայտվել են 82 համայնքային տնտեսական զարգացման նախաձեռնություններ։
Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրերը իրականացվել են Իջեւանում, Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Եղեգնաձորում, Օձունում եւ Չարենցավանում։ Ծրագրին, ընդհանուր առմամբ, դիմել է 307 գործարար, որից 152—ը ընտրվել եւ մասնակցել են դասընթացների, իսկ նրանցից 127—ը՝ ներկայացրել են բիզնես նախագծեր։
«Սեւան Ստարտափ» հիմնադրամի հետ մեկնարկել է միջոցառում, որի նպատակն էր ճամբարային պայմաններում սկսնակ գործարարների համար դասընթացների կազմակերպումը եւ պոտենցիալ ներդրողների հետ հանդիպում կազմակերպելը։ Արդյունքում ձեւավորվել են 40 ստարտափ թիմեր 350 գործարար գաղափարներով, իսկ լավագույնները արժանացել են դրամաշնորհների։
Աշխատանքներ են տարվել նաեւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ ԱՄՆ–ի ՄԶԳ ֆինասավորմամբ ավարտվել է 8 ենթակառուցվածքային ծրագիր, հիմնվել են նոր այգիներ, ոռոգելի են դարձել անջրդի հողեր։ Կոտայքի մարզի Բջնի համայնքում կառուցվել է ոռոգման նոր խողովակաշար, իսկ Տավուշի մարզի Զորական համայնքում ստեղծվել է նոր ոռոգման համակարգ։ Հացահատիկի զտման կայան է կառուցվել Լոռիում, իսկ Ենոքավանում ավարտին է հասցվել տուրիզմի զարգացման ինֆորմացիոն կենտրոնի շինարարությունը։ Հիմնվել է նաեւ գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնում։
ՓՄՁ—ներին տրամադրված աջակցության միջոցով 11 սկսնակ գործարարի, չրանոցների, ջերմոցների եւ սառնարանային տնտեսությունների հիմնման նպատակով դրամաշնորհ է հատկացվել սարքավորումներ եւ նյութերի ձեռքբերման համար։ Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում 5 միավոր գյուղտեխնիկա ներմուծվել եւ հատկացվել է պատվիրատու համայնքներին։
Ինչպես նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը, բավական արդյունավետ է եղել նաեւ հիմնադրամի եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Որոշ ծրագրեր շարունակական են եղել, կնքվել են նաեւ նոր պայմանագրեր։ Դրանցից հատկանշական է ՌԴ, Բելառուսի ՓՄՁ ոլորտի աջակցության կազմակերպությունների հետ ստորագրված հուշագիրը, որի շնորհիվ շուտով, ըստ բանախոսի, ԵԱՏՄ անդամ երկրների եւ Հայաստանի միջեւ տեղի կունենա ՓՄՁ աջակցության լավագույն փորձի փոխանակում։ Կարեւոր է նաեւ ՌԴ—ում մեկնարկած «Բիզնես նավիգատոր» ծրագրի տեղայնացումը։
Իրականացվել են նաեւ կին գործարարների խրախուսմանն ուղղված հերթական մրցանակաբաշխությունը։ Վարչապետի անունից Երեւանի եւ մարզերի 12 կին գործարարի մրցանակներ են հանձնվել։ Առաջին անգամ հիմնադրամի տնօրենի կողմից հատուկ մրցանակի են արժանացել նաեւ Արցախից ընտրված երկու կին գործարարներ։
Իրականացվել են նաեւ սուբսիդավորման ծրագրեր, որոնց արդյունքում դեռեւս 2015թ.—ից մեկնարկած նոր սերնդի ՀԴՄ—ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագրի շրջանակում 2016թ. սուբսիդավորվել է 472 ՓՄՁ—ների ՀԴՄ—ի արժեքը։
Նշենք նաեւ, որ մարզերում մոտ 438 ՓՄՁ համար անցկացվել է 10 իրազեկում—խորհրդատվություն հարկային օրենսդրությանն առնչվող հարցերի եւ տեսչական ստուգումների վերաբերյալ։
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է որպես վարկային միջոց, սակայն առանց գրավի եւ արտոնյալ 10 տոկոս տոկոսադրույքով։ Որքանո՞վ է աջակցության արդյունավետությունը մեծ եւ վարկավորված ձեռնարկատերերից քանիսի՞ բիզնեսն է կայանում, կամ քանի՞ տոկոսն են կազմում խնդրահարույց վարկերը, Լեւոն Մնացականյանն ասաց. «Մենք խնդրահարույց վարկերի առումով ունենք լավ ցուցանիշներ, եւ ժամկետանց վարկերի թիվը, որոնք դեռ չեն վերադարձվել, կազմում է 7 տոկոս, մինչդեռ միջազգային պրակտիկայում սկսնակ գործարարության 40 տոկոսը ենթակա է դառնում փակման։ Տնտեսական բնականոն ընթացք է բիզնեսների փակվելն ու բացվելը։ Ընդհանուր առմամբ 60—70 տոկոսի դեպքում բիզնեսները կայանում են»,–վստահեցրեց Լեւոն Մնացականյանը։
Ըստ ոլորտների, մարզերում աջակցության գործիքներից օգտվելու համար առավելապես դիմում են առողջապահական ծառայություններ մատուցելու, ջերմոցներ հիմնելու եւ առեւտրի ոլորտում ծառայություններ իրականացնելու համար։
ՓՄՁ ԶԱԿ—ի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, Լեւոն Մնացականյանի տեղեկացմամբ, շարունակաբար կընդլայնվեն նաեւ այս տարվա ընթացքում եւ կհամալրվեն աջակցության նոր գործիքներով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

10-02-2017





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO