Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը՝ բարենպաստ ու գրավիչ երկիր

Զբոսաշրջային ներուժի բացահայտման նոր հնարավորություններ

Որպեսզի դիվերսիֆիկացվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը, այն ապակենտրոնացվի դեպի մարզեր, զարգանան մարդկային ռեսուրսները եւ երկիրը իր զբոսաշրջային առաջարկով դառնա առավել գրավիչ, ընդունվել է 2017—2020 թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որով սահմանվել են ոլորտի նպատակներն ու խնդիրները։ Պետական քաղաքականության նպատակի իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնք երեկ լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Նա նախ ներկայացրեց կոմիտեի՝ արդեն կատարած աշխատանքները եւ ամփոփեց ոլորտի տարեկան արդյունքները։
Ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների՝ 2016թ. հունվար—դեկտեմբերին Հայաստան կատարած ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 2.867.008, որից զբոսաշրջային այցելությունների թիվը եղել է 1.259.657, որը 2015—ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5,7 տոկոսով։
2016թ. այցելութունների աճը հիմնականում պայմանավորված է եղել հետեւյալ երկրներից ժամանած զբոսաշրջային հոսքերով՝ ՌԴ, Իրան, ԱՄԷ, Չինաստան, Խորվաթիա, Չեխիա, Գերմանիա, Կոլումբիա, Նիդերլանդներ, Ֆիլիպիններ, Իսպանիա, Ինդոնեզիա եւ Թուրքիա։ Զբոսաշրջային այցելությունների ամենամեծ աճն արձանագրվել է Իրանից՝ շուրջ 30 տոկոս։ Եթե 2015թ. 6 տոկոսով նվազել էր ՌԴ—ից ժամանող զբոսաշրջիկների թիվը, ապա նախորդ տարի այցելությունները որոշակիորեն վերականգնվել են եւ աճել է 2,3 տոկոսով։
Աճ է արձանագրվել նաեւ ներքին զբոսաշրջության ոլորտում, եւ նախորդ տարվա 9 ամսվա տվյալներով արձանագրվել է 11 տոկոս աճ, որում մեծ է եղել սոցփաթեթներով ճանապարհորդելու գործոնը։
2015թ. նվազել է նաեւ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը, ինչը պայմանավորված է եղել ՌԴ—ից եւ Վրաստանից այցելությունների նվազմամբ՝ պայմանավորված տնտեսական տարածաշրջանային խնդիրներով եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ։ ՌԴ—ից եւ Վրաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունները, 2013թ. իրականացրած վիճակագրական տվյալների համաձայն, կազմում են ընդհանուր այցելությունների 45 եւ 25 տոկոսը։
Զարմինե Զեյթունցյանը, կարեւորելով զբոսաշրջության ոլորտը երկրի տնտեսության կայունության, բարեկեցության, համայնքային եւ տնտեսական համաչափ զարգացման, մշակութային ինքնության արտահայտման, ավանդույթների վերհանման եւ պահպանման տեսանկյունից, նշեց, որ կոմիտեի գործունեության հիմնական ուղղվածությունները լինելու են հենց ոլորտի համակարգումը, իրականացվող բոլոր ծրագրերի կենտրոնացումը, ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծումը եւ այլն։
«ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների՝ մարզեր կատարած այցից հետո մեծ աշխուժություն է նկատվել մարզերում։ Հաճախակի հանդիպումներ ենք ունենում համայնքապետերի, մարզերից եկած բնակիչների հետ, ովքեր բավական հետաքրքիր բիզնես նախագծեր եւ տնտեսության զարգացման ծրագրեր են ներկայացնում։ Մենք էլ ենք ոգեշնչված հատկապես ՀՀ վարչապետի այն խոսքերից, որ ծրագիրը ներկայացնելիս հնչեցրեց. «Ուզում եմ տեսնել ձեր երազանքը»։ Ուստի մեր հայեցակարգի մեջ փորձել ենք ներկայացնել զբոսաշրջության զարգացման կամ մեր երազանքը»,–նշեց Զարմինե Զեյթունցյանը։
Նրա տեղեկացմամբ, որպեսզի հնարավոր լինի կանխորոշել ոլորտի գերակա խնդիրները, անհրաժեշտ է քննարկել եւ ուսումնասիրել նախ ոլորտում առկա այն բոլոր խոչընդոտները, որոնք նպաստավոր պայմաններ չեն ստեղծում ոլորտի ներուժի ներհանման եւ հետագա զարգացման համար։ Ախտորոշելով այդ բոլոր արդի խնդիրները, ըստ կոմիտեի նախագահի, մշակվել են այն առաջնահերթությունները, որոնք ներառված են հայեցակարգում։
«Նախ եւ առաջ պետք է ամրապնդենք եւ շարունակենք բարձրացնել Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը, Հայաստանի ճանաչելիությունը համաշխարհային հարթակներում եւ թիրախային շուկաներում։ Անհրաժեշտ է Հայաստանը ներկայացնել ոչ թե որպես պատերազմող եւ կոնֆլիկտային գոտում գտնվող երկիր, այլ՝ որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության ներդրումների եւ զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկիր»,–ասաց Զարմինե Զեյթունցյանը։
Ըստ հայեցակարգի, առաջնայնորեն պետք է լուծել նաեւ հետեւյալ խնդիրները՝ դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ուղղությունները եւ շուկաները, ապակենտրոնացնել տուրիզմը դեպի մարզեր՝ տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար, բարելավել համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիությունը՝ տրանսպորտային հասանելիության մուտք—ելքի մատչելիության բարձրացման միջոցով, զարգացնել մարդկային ռեսուրսները՝ շարունակաբար բարձրացնելով ծառայությունների որակը, բարելավել եւ զարգացնել ենթակառուցվածքները։
Ըստ Զարմինե Զեյթունցյանի, Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիզմի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտներով, որոնք ոչ միայն աշխարհի, այլեւ նույնիսկ Հայաստանի համար դեռես մնում են չբացահայտված։ Ուստի պետք է կարողանանք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ ցանկացած համայնք կարողանա օգուտ քաղել զբոսաշրջիկից։ «Ես այդ ճանապարհով եմ տեսնում զբոսաշրջության զարգացումը։ Զբոսաշրջիկն իր գումարը միայն հյուրանոցում կամ ռեստորանում չպետք է ծախսի։ Գյուղական տուրիզմի, էկոտուրիզմի, հայկական ավանդույթների ներկայացմամբ կհասնենք լուրջ հաջողությունների»,–վստահեցրեց բանախոսը։
Նա խնդիր է համարում նաեւ ենթակառուցվածքների բացակայությունը, ճանապարհների ոչ բարվոք վիճակը, հանրային զուգարանների բացակայությունը, փակ սահմաններ ունենալը. «Այսօր ավելանում է չվերթների քանակը, վարչապետը դիմել է 67 ավիաընկերությունների եւ հրավիրել Հայաստան, որդեգրել ենք «Բաց երկնքի» քաղաքականությունը, եւ կարծում եմ, որ այս ամենը կբերի դրական արդյունքների։ Պարզապես անհրաժեշտ է ճիշտ փաթեթավորել ու ներկայացնել մեր երկիրը»։
Որպես առաջնահերթություն է դիտարկվում նաեւ ոլորտի ամբողջական վիճակագրության, որակյալ հետազոտությունների, ուսումնասիրությունների եւ վերլուծությունների իրականացումը՝ ի նպաստ պետական քաղաքականության արդյունավետ մշակման եւ իրականացման։ Զարմինե Զեյթունցյանը կարեւորեց նաեւ միջազգային համագործակցության ամրապնդումն ու շարունակականությունը եւ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությունը։ Նա համոզված է, որ մեր երկիրն ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար։
Ճանապարհային ուղեցույցների մշակումը եւս ոլորտի առաջնային խնդիրներից է։ Միջազգային կազմակերպություններից մեկի աջակցությամբ մշակվել են հատուկ ուղեցույցներ եւ արդեն դրվել են շրջանառության մեջ։
«Գարնանից կտեղադրենք զբոսաշրջային ավտոբուսների համար անվճար կայանատեղիների նշաններ, նշագծվել են այն բոլոր վայրերը, որտեղ կարող են կայանվել բոլոր զբոսաշրջային ավտոբուսները»,–նշեց Զարմինե Զեյթունցյանը։ Ոլորտի շուրջ կատարած իր նկատառումներից բացի, նա խոսեց այս եռամսյակում կոմիտեի կողմից իրականացված աշխատանքների մասին։ Ուժեղացվել է մարքեթինգային քաղաքականությունը։ Միայն Իրանում կազմակերպվել է 4 ցուցահանդես՝ Սպահանում, Թեհրանում, Ուրմիայում, Թավրիզում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ տուր օպերատորների եւ լրագրողների հետ ճանաչողական այցով Հայաստան ժամանելու վերաբերյալ. «Իրանը կարեւոր շուկա է մեզ համար, եւ միայն այս տարի Իրանն ապահովել է մեր զբոսաշրջային աճի 30 տոկոսը։ Ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն՝ Իրանում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական կենտրոն բացելու ուղղությամբ։ Շատ կարեւոր է ռազմավարական ծրագրերի մշակումը, առանց որոնց գործողությունները կկրեն քաոսային բնույթ։ Այս երեք ամիսների ընթացքում մշակել ենք նաեւ թիրախային շուկաներ՝ յուրաքանչյուր երկրի համար մշակելով հատուկ խթանման ծրագրեր»։
Ինչ վերաբերում է սոցփաթեթների գործունեության համակարգմանը, ապա Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ այս ուղղությամբ իրականացվել են որոշ միջոցառումներ սոցփաթեթների սպասարկման ոլորտը առավել արդյունավետ դարձնելու համար։
Բարելավվել է նաեւ առանց վիզայի կամ հեշտացված սահմանային կետերի անցման ռեժիմը եւ, ըստ Զարմինե Զեյթունցյանի, մոտ 60 երկրների հետ գործում է դյուրացված ռեժիմ։ Այժմ բանակցությունների ընթացքում է նաեւ Արաբական ծոցի երկրների հետ վիզայի հեշտացման ռեժիմը, որի ուղղությամբ արդեն համաձայնագիր է ստորագրվել։ Չինաստանի քաղաքացիների համար եւս սահմանային անցման կետերում վիզա ստանալու հնարավորություն է ստեղծվել։
Սկսել են ծրագրեր իրականացվել նաեւ կրոնական տուրիզմի զարգացման ուղղությամբ. «Մենք չեն կարողանում մեր ունեցած զբոսաշրջային արդյունքը ճիշտ ներկայացնել։ Պետք է պատրաստենք այնպիսի փաթեթներ, որոնք կներառեն, մասնավորապես, էկոտուրիզմն ու կրոնական տուրիզմը։ Ստեղծվել է նաեւ տվյալների բազա եւ մարզկենտրոններին հանձնարարվել է զբոսաշրջային տեղեկատվական շտեմարան ստեղծել, եւ որպես պիլոտ ընտրվել է Վանաձորը։ Այս տվյալների բազան հասանելի կդառնա նաեւ տուրօպերատորներին եւ հանրությանը՝ տեղեկանալու տվյալ վայրի զբոսաշրջային հետաքրքրություններին»։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

11-02-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO