Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2017
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ

Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ

Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը։ Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի։ Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ եւս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը եւ այլն։ Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,–ընդգծել է Կարեն Կարապետյանը։
Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին։ «Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես օղակի վրա։ Դա է մեր երկրի, մեր մարզերի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը»,–ասել է կառավարության ղեկավարը։
Կարեւորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը։ «Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է։ Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել եւ ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ։ Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք։ Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,–շեշտել է Կարեն Կարապետյանը։
Զեկուցվել է մարզերի 2017—2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ ռազմավարություններն իրենցից ներկայացնում են 13 բնագավառների իրական վերլուծություն՝ դեմոգրաֆիա, բնական պայմաններ, քաղաքային զարգացում, տրանսպորտ եւ կապ, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք եւ եկամուտներ, զբաղվածություն, ռեգիոնալ տնտեսական կառուցվածք, կրթություն եւ այլն։ Համապատասխան ոլորտների համար վերլուծվել են մարզերի ուժեղ եւ թույլ կողմերը, ընդգծվել զարգացման տեսլականները, նպատակները, գերակայություններն ու դրանց հիմնավորումները, ֆիքսվել ռազմավարական կոնկրետ ծրագրեր։ Յուրաքանչյուր տարվա ավարտին մարզպետները պետք է ներկայացնեն ռազմավարություններով նախատեսված ծրագրերի կատարողականներն ու գալիք տարվա ընթացքում ակնկալվող զարգացման ծրագրերը։ Անդրադառնալով համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին՝ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668—ը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձեւավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ եւ կառավարման մշակույթ։ Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ։ Չափազանց կարեւոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում»։

11-02-2017





25-03-2017
Միասնական ՏՀՏ համակարգ
ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են թվայնացման տարբերակը

Տեղեկատվայնացման ...


25-03-2017
Առջեւում վճռորոշ շաբաթն է
Քաղաքական ուժերը կրկնապատկում են նախընտրական քարոզչության ջանքերը

Գիտելիքահենք արդյունաբերություն



25-03-2017
Վարչապե՛տ, ժողովուրդը սիրում է քեզ...
«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս ...


25-03-2017
Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Հայաստանն աշխարհի հետ այսօր կնշի «Մոլորակի ժամը»

Երեկ ...


25-03-2017
Վարչապետն ընդունել է ԵՆԲ—ի փոխնախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ ...


 
25-03-2017
Հիվանդացությունը կրճատվել է
Նպաստել է տուբերկուլոզի կառավարման 2016—2020թթ. ազգային ծրագիրը

Տուբերկուլոզի ...


 
25-03-2017
«Առողջ աչքերը» կուրության «աչքը կհանի»
Կատարակտի անվճար վիրահատություն՝ տնտեսած գումարների հաշվին

«Աչքներդ լույս»,–ասում ...



 
25-03-2017
Առաջին եռյակը՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» դաշինքներ
«Gallup International Association»—ը ներկայացրեց ...

25-03-2017
«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը»
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ...

25-03-2017
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ...

 
25-03-2017
Կիրականանա՞ Էրդողանի երազանքը
Թուրքիայում ընթացիկ տարվա ապրիլի 16—ին տեղի կունենա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO