Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2017
ԱԳՆ


Բարիդրացիական ոխգործակցություն

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանն ու Իրանը կապված են բազմաթիվ թելերով, եւ որ դա նախ եւ առաջ հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն են, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջեւ, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ եւ այս հարուստ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը։ Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ բոլոր հիմքերը կան՝ վստահորեն ասելու, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունն առավել կամրապնդվի եւ կխորանա՝ ի շահ երկու հարեւան ժողովուրդների բարօրության։ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Մոհամմադ Ջավադ Զարիֆի անձնական ավանդը երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում՝ շնորհավորելով այս կարեւոր իրադարձության կապակցությամբ եւ մաղթելով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
Նախարար Զարիֆն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարների կամքի ու կառավարման շնորհիվ մեր պետությունների միջեւ հարաբերությունները զարգացել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։ Իրանի արտգործնախարարը հավելում է, որ կասկածից վեր է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգերորդ տարեդարձի շեմին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ ՀՀ այցելությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու առաջ մղմանն ուղղված հերթական քայլ է։ Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին, կառավարությանը եւ հայ ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի կապակցությամբ՝ Իրանի ԱԳ նախարարը մաղթում է Հայաստանի արտգործնախարարին քաջ առողջություն եւ հաջողություն, Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ երջանկություն։

11-02-2017





17-08-2017
Քննարկել են տնտեսական օրակարգը
Եվ ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման ...


17-08-2017
Ապրիլյան պատերազմը խաթարեց կողմերի փոխվստահությունը
Արցախի արտգործնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ

«Հակամարտության ...


17-08-2017
Համապատասխան հանձնարարականներ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ...


17-08-2017
Պատշաճ ուշադրություն
Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը

ՀՀ միջպետական ...


17-08-2017
ԱՄՆ–Հյուսիսային Կորեա
Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է

ԱՄՆ—ը նախագահ ...



17-08-2017
Ավարտին է մոտենում «Ասպետի» 2—րդ փուլը
Ռազմամարզական ճամբարում դրվում է ...

 
17-08-2017
Կարեւոր բացահայտումներ
Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ...

17-08-2017
Իրավիճակը վերահսկելու հանձնարարական
Խորհրդակցություն հրդեհների պատճառով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO