Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր մշակույթ, նոր գաղափարներ

«Զբոսաշրջությունը Հայաստանում եւ Արցախում. սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում»  կլոր սեղան–քննարկում

Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանում եւ Արցախում. սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր սեղան–քննարկումը, որին մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանցի եւ սփյուռքահայ տուրօպերատորներ, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության  մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ զարգացման տեմպերով եւ արդյունքներով զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ԼՂՀ—ում առավել դինամիկ զարգացող ճյուղերից է։ «Այս առումով թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ աղքատության նվազեցման գործընթացում»,–նշեց նա։
Զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման նպատակով նախարարը կարեւորեց ավանդական դարձած եւ միջազգային ճանաչում ունեցող փառատոները, որոնց մասնակցում են նաեւ սփյուռքահայեր աշխարհի տարբեր երկրներից։
Նախարարն ընդգծեց, որ այսօր սփյուռքից եկած տասնյակ տուրօպերատորներ փորձում են զարգացնել ներգնա տուրիզմը Հայաստանում եւ Արցախում («Տաթեւ», «ԱրմՀորիզոն», «Armenina world», «ՍաբերատուրՍեւան», «Լեւոն թրեվըլ» ընկերությունները եւ այլն)։ Վերջիններս օգնեցին Հայաստանում եւ Արցախում տեղայնացնել միջազգային լավագույն փորձը։ Սփյուռքի միջոցով հիմնված տասնյակ բարձրաճաշակ հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, ժամանցի վայրերը նոր շունչ հաղորդեցին այս ոլորտին եւ նոր մշակույթ ներմուծեցին Հայաստան։
Նախարարը հավելեց, որ տուրիզմի ոլորտը զարգացնելու համար պետք են նոր գաղափարներ։ «Նոր գաղափարները թույլ կտան ավելի շատ հայերի եւ օտարների ներգրավել ներգնա տուրիզմին։ Պետք է հատկապես ուշադրություն դարձնել դասական սփյուռքի չորրորդ, հինգերորդ սերունդներին։ Առաջարկում եմ բոլորիդ սկսել զբոսաշրջության զարգացման համար շարժումներ, օրինակ՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», «Աստվածաշնչյան երկիր», «Նոյի երկիր» խորագրերով, եւ փորձել դրանք տարբեր միջոցներով տարածել նաեւ ձեր ընկերությունների գովազդների միջոցով»,–նշեց նա։
Այնուհետեւ ելույթ ունեցավ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Նա շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը եւ նախարար Հրանուշ Հակոբյանին հայաստանցի եւ սփյուռքահայ տուրօպերատորների հետ նման հանդիպում կազմակերպելու համար։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը կարեւորեց Հայաստանն առավել գրավիչ ներկայացնելու հանգամանքը, ինչն արդյունավետ կարող է իրականացվել սփյուռքի հայկական համայնքների հետ համագործակցելով։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը խոսեց 2016թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճի մասին։
ԼՂՀ ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Արցախում տուրիզմի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ զբոսաշրջիկների թվի աճը՝ ամրակայելով առաջընթացի փաստը։ «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական անձանց միության ղեկավար Կարինե Դավոյանն անդրադարձավ իրենց միության աշխատանքներին եւ հավելեց. «Սփյուռքի նախարարության շնորհիվ մեր հայկական համայնքները կարող են իրենց երկրներում ներկայացնել Հայաստանն ու Արցախը»։
Իրենց կազմակերպությունների աշխատանքն ու դրանցում առկա խնդիրները ներկայացրին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Ջամբո» էկզոտարիումի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը («Սերենգետի» ՍՊԸ, Նիդրելանդներ), «Սիդոն թրավել ընդ տուրիզմ» դուստր ՍՊԸ—ի (Middle East Airlines Lebanon–ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն) համասեփականատեր Սեմ Սամուելյանը (Լիբանան), «Տաթեւ» տուրիստական գործակալության սեփականատեր Առլեն Դավուդյանը (Իրան), «Յան Վոյաժ» տուրիստական ընկերության սեփականատեր Հրաչյա Ասլանյանը (Ֆրանսիա) եւ «Հայլանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» ընկերության հիմնադիր Արթուր Զաքարյանը (ԱՄՆ)։
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Աննա Չոբանյանը նշեց, որ տուրօպերատորների հետ նման շփումները հնարավորություն են տալիս առավել մոտիկից եւ լիարժեք ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին եւ փնտրել անհրաժեշտ լուծումեր։
Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Զբոսաշրջություն» պատուհան, ուր տեղադրվում են Հայաստանի եւ Արցախի տուրիզմի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ։ Նա կարեւորեց Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի՝ տուրիզմի բնագավառում գործող ընկերությունների միջեւ համագործակցությունը։
Կլոր սեղանի մասնակիցները հավաստիացրին, որ Հայաստան եւ Արցախ այցելող զբոսաշրջիկը հնարավորություն ունի մասնակիցը դառնալու մշակութային, պատմական, հնագիտական, արկածային, ագրո, ռազմապատմական, որսորդական եւ այլ տուրիզմներին։ Քննարկվեցին Հայաստանում զբոսաշրջության քաղաքականությանը եւ միջազգային փորձին, հյուրանոցային բիզնեսին, Հայաստանի հյուրանոցային բիզնեսում սփյուռքի դերակատարությանը առնչվող հարցեր։

11-02-2017





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO