Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2017
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկվել են հայ—ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ—ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6—րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ—ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջընթաց քայլեր։
Բարձր գանահատելով հայ—ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ Կարեն Կարապետյանը կրկին նշել է, որ առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար։ Այդ առումով, վարչապետը կարեւորել է հայ—ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում, նպաստել առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ գոհունակությամբ նշել, որ ռուսական կողմի հետ արդեն հստակ քայլեր են իրականացվում գյուղտեխնիկայի մատակարարման գործընթացի ուղղությամբ։
Կարեն Կարապետյանը եւ Մաքսիմ Սոկոլովն անդրադարձ են կատարել տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գուտու ստեղծման ծրագրին եւ դրանում ռուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցերի։ ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ իրանական շուկայի հետ առեւտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ։ Սոկոլովի խոսքով, այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար։
Կարեն Կարապետյանը եւ Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ գործակցությունը եւ նոր թափ հաղորդելու երկկողմ առեւտրատնտեսական կապերին։

14-02-2017





 
18-02-2017
Ճանաչումը ժամանակի խնդիր է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

Մյունխենում ...


18-02-2017
ԿԸՀ—ն կաշխատի ուժերի լարումով
Քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 1539 ...


18-02-2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Մյունխենում անցկացվող անվտանգության 53—րդ համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար ...


18-02-2017
Մեծարելով Թումանյանին եւ գիրքը
Հերթական անգամ վերահաստատում ենք ընթերցանության կարեւորությունը

Հովհաննես Թումանյանի ...


18-02-2017
Ստաս Նամինը՝ կրկին Երեւանում
Բացվեց արվեստի գործչի երեւանյան նկարչական ցուցահանդեսը

Հայ—ռուսական մշակութային ...


18-02-2017
Ընդունել է վարչապետը
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ...


18-02-2017
Շատ ավելի կոշտ եւ խորը փոփոխություններ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի ...



18-02-2017
Ընտրական ցուցակներն ինքնանպատակ չեն
Դրանք պետք է լինեն հասարակության համար ...

18-02-2017
Երեւանում կշրջի «ԳրաԲուսը»
Թումանյանի ծնունդը կշնորհավորեն ու ...

 
18-02-2017
Ինչով է խանգարում Իրանը Թուրքիային
Թուրքիայի նախագահ Էրդողանի քառօրյա շրջայցի նպատակը ...

18-02-2017
Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր
Մեր նախնիները գիրքը գանձ են ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -18... -20
ցերեկը -3... -5

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO