Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2017
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Չեղարկվել է ԱԺ արտահերթը

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 9–ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին»  թիվ 96–Ա որոշումը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27–ին սկսվող քառօրյայում, ուստիեւ առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը։
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ այն ճանաչել անհետաձգելի։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու նոր հոդվածին համապատասխան մի շարք այլ հոդվածներում եւս փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող՝ ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող՝ ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն։ Սահմանվում են նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու եւ վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինները։ Նախատեսվում է նաեւ, որ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն մեկ ամսվա ընթացքում։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

14-02-2017





17-08-2017
Քննարկել են տնտեսական օրակարգը
Եվ ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման ...


17-08-2017
Ապրիլյան պատերազմը խաթարեց կողմերի փոխվստահությունը
Արցախի արտգործնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ

«Հակամարտության ...


17-08-2017
Համապատասխան հանձնարարականներ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ...


17-08-2017
Պատշաճ ուշադրություն
Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը

ՀՀ միջպետական ...


17-08-2017
ԱՄՆ–Հյուսիսային Կորեա
Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է

ԱՄՆ—ը նախագահ ...



17-08-2017
Ավարտին է մոտենում «Ասպետի» 2—րդ փուլը
Ռազմամարզական ճամբարում դրվում է ...

 
17-08-2017
Կարեւոր բացահայտումներ
Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ...

17-08-2017
Իրավիճակը վերահսկելու հանձնարարական
Խորհրդակցություն հրդեհների պատճառով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO