Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2017
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Առկա է 341 ներդրումային ծրագիր

Կարեն Կարապետյանն ընդունել է եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է կառավարության եւ բիզնես հանրության միջեւ համագործակցությունը եւ նշել, որ բիզնեսը դիտարկում է որպես գործընկեր եւ տնտեսության շարժիչ ուժ։ «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել եւ հուսով ենք, որ ծանոթ եք դրանց։ Կառավարության 100—օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը։ Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք։ Չափազանց կարեւորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ—ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,–ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով նաեւ բիզնես հատվածի եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջեւ համագործակցությունը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել եւ վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից եւ ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից եւ մասնավոր հատվածից։ «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր եւ գործընկեր։ 2017 թվականին իրատեսական ենք համարում իրագործել 840 մլն դոլարի ծրագիր։ Այս պահին կառավարությունում քննարկվում է եւս 79 ներդրումային ծրագիր՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ։ Այդ ծրագրերը համարում ենք տրամաբանական. ունենք նախնական պայմանավորվածություններ, ներդրումների եւ գործընկերների առումով դրանք բաց են»,–ընդգծել է Կարեն Կարապետյանը։
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներին ընդունելու համար եւ նշել, որ սա նրանց համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց խնդիրները, առաջարկություններն ու հետաքրքրող հարցերը։ Դեսպանը կարեւորել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նախաձեռնողականությունը եւ բիզնեսին տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ինչպես նաեւ գործարար հատվածի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքների համար, որոնց արդյունքում ՊԵԿ ծառայությունները մատուցվում են ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին եւ արագ։
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ կառավարությունը հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը ցուցաբերելու է հատուկ ուշադրություն՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բիզնեսի դժգոհությունները։ Այդ հարցը քննարկվելու է նաեւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակում։ «Առաջիկայում ՊԵԿ—ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են։ Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահելիության եւ հասկանալի լինելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,–ասել է գործադիրի ղեկավարը։
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը իր առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսին խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես, առեւտրային ակտիվության պակասի պարագայում։ «Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար։ Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,–շեշտել է Կարեն Կարապետյանը։
Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից՝ «Ամունդի—Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են եւ պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել տնտեսության իրական հատված, այդ թվում՝ Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում։
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ, որի գործունեությունն ընդլայնվելու է։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային եւ մաքսային վարչարարությանը, պետական գնումներին, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերի։ Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները տվել են համապատասխան պարզաբանումներ։

14-02-2017





 
18-02-2017
Ճանաչումը ժամանակի խնդիր է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

Մյունխենում ...


18-02-2017
ԿԸՀ—ն կաշխատի ուժերի լարումով
Քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 1539 ...


18-02-2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Մյունխենում անցկացվող անվտանգության 53—րդ համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար ...


18-02-2017
Մեծարելով Թումանյանին եւ գիրքը
Հերթական անգամ վերահաստատում ենք ընթերցանության կարեւորությունը

Հովհաննես Թումանյանի ...


18-02-2017
Ստաս Նամինը՝ կրկին Երեւանում
Բացվեց արվեստի գործչի երեւանյան նկարչական ցուցահանդեսը

Հայ—ռուսական մշակութային ...


18-02-2017
Ընդունել է վարչապետը
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ...


18-02-2017
Շատ ավելի կոշտ եւ խորը փոփոխություններ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի ...



18-02-2017
Ընտրական ցուցակներն ինքնանպատակ չեն
Դրանք պետք է լինեն հասարակության համար ...

18-02-2017
Երեւանում կշրջի «ԳրաԲուսը»
Թումանյանի ծնունդը կշնորհավորեն ու ...

 
18-02-2017
Ինչով է խանգարում Իրանը Թուրքիային
Թուրքիայի նախագահ Էրդողանի քառօրյա շրջայցի նպատակը ...

18-02-2017
Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր
Մեր նախնիները գիրքը գանձ են ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -18... -20
ցերեկը -3... -5

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO