Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Վերագործարկվում է Երեւանի կաշվի գործարանը

Շուտով ձեռնարկությունն ավարտին կհասցնի կաշվի մշակման ողջ ցիկլը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շարունակում է իր այցելությունները 2017 թվականին ներդրումներ իրականացնող ձեռնարկություններ։
Նախարարն այս անգամ այցելել է վերագործարկվող Երեւանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրությանը, խնդիրներին եւ քննարկելու համագործակցության հնարավորությունները։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին։ Նախարարի առաջարկով գործարան են այցելել նաեւ ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները, որպեսզի նախարարության եւ կազմակերպության կողմից քննարկվի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում գործարանին տրվող հնարավոր աջակցությունը։
Ծրագրի մեկնարկը տրվել էր նախօրեին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՄԱԱԶԿ—ի միջեւ ստորագրման պաշտոնական արարողությամբ։ Երկրորդ փուլում շեշտադրումը լինելու է հենց կաշվե իրերի արտադրությանն աջակցությունը։ Նախարարն իր խոսքում նշել է, որ պարբերաբար այցելելու է գործարան՝ իրազեկվելու խնդիրներին, ինչպես նաեւ դիտարկելու պետության աջակցության գործիքակազմի եւ ծրագրի շրջանակներում տրվելիք օժանդակությունը։ Նախարարի խոսքով՝ հաջորդ այցը կլինի երեք ամիս անց, երբ գործարանը ավարտին կհասցնի կաշվի մշակման ողջ ցիկլը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համատեղ գործողությունների արդյունքում կաշվի արտադրության ողջ շղթան՝ հումքի մշակումից մինչեւ կաշվե իրերի վերջնական արտադրություն, տեղի ունենա Հայաստանում՝ ստեղծելով ավելացված արժեք»,–նշել է Սուրեն Կարայանը։
Գործարանի գործադիր տնօրեն Աշոտ Գոմցյանը նշել է, որ ներկայումս 100—ից ավելի աշխատակիցներ ունի գործարանը, 3 ամսից, երբ ավարտվի հումքի մշակումը, նրանց թիվը կավելանա։ Իսկ ընթացիկ տարվա ավարտին ներդրողները նախատեսում են ստեղծել 700 աշխատատեղ։
«Մենք ծրագրում ենք նաեւ կաշվե իրերի հայկական արտադրություն՝ կոշիկ եւ կաշվե իրեր՝ ձեռնոցներ, պայուսակներ, գոտիներ եւ այլն»,–ասել է Աշոտ Գոմցյանը։ Վերջինս նաեւ հավելել է, որ նախարարության հետ մշտապես կապի մեջ են՝ իրենց խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու եւ իրազեկելու արտադրության ընթացքի վերաբերյալ։

16-02-2017





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO