Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.04.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տավարաբուծությունը պահանջում է մասնագիտական մոտեցում

Հանրապետություն ներկրված հոլշտին, ֆլեկվի (սիմենթալ) եւ շվից ցեղերի երինջների օգտագործման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի «Տավարաբուծության զարգացման ծրագրի» սահմաններում եվրոպական երկրներից ներկրվել են բարձր կաթնատու տավարի հոլշտին, ֆլեկվի (սիմենթալ) եւ շվից ցեղերի երինջներ։
Նախ նշենք, որ շվից ցեղը մեր տարածաշրջանում օգտագործվում է 1860 թվականից, իսկ 1933 թվականից մասսայաբար՝ կովկասյան գորշ ցեղի ստեղծման գործընթացում։ Հոլշտին ցեղը ընտրվել է որպես սեւաբղետ ցեղի բարելավման, ինչպես նաեւ կաթնատու տիպի սինթետիկ պոպուլյացիաների ստեղծման նպատակով։
1977 թվականից մեր հետազոտությունների հիման վրա հոլշտին ցեղը օգտագործվել է կովկասյան գորշ ցեղի բարելավման նպատակով, եւ մինչեւ օրս այդ ուղղությամբ տարվող տոհմասելեկցիոն աշխատանքները հսկողության տակ են եւ հետազոտությունների աղբյուր են։ Հոլշտին ցեղի օգտագործման արդյունքները ցույց են տվել, որ ստացված կենդանիները մթերատվության մակարդակով երկու անգամ գերազանցում են հանրապետությունում բուծվող կովկասյան գորշ ցեղի կենդանիներին։
Ներկայումս հոլշտին, ֆլեկվի (սիմենթալ) եւ շվից ցեղերի կովերը ապահովում են 5000—7000 կգ կաթնատվություն, եւ դրանց տնտեսական օգտագործման տեւողությունը, ինչպես իրենց հայրենիքում, կազմում է 3—4 ծին։ Սակայն կան տնտեսություններ, որտեղ կարելի է հանդիպել նշված ցեղերի 5—6—րդ ծնի կովերի։ Ներկրված կենդանիների տոհմագրության ծագումնաբանական վերլուծության արդյունքները հրատարակված են 2008—2014 թվականներին «Ագրոգիտություն» եւ ՀԱԱՀ—ի «Տեղեկագիր» ամսագրերում։
Ուսումնասիրությունների արդյունքներով համոզվել ենք, որ այդ կենդանիները ցուցաբերում են 6—10 հազար կգ կաթնատվության ներունակություն եւ, ամենակարեւորը, պիտանի են մեքենայակթմանը։ Այդ կենդանիները հսկայական նշանակություն ունեն մեր հանրապետությունում բուծվող տավարի գենետիկական մի շարք տեխնոլոգիական հատկանիշների բարելավման համար։ Առանց միջազգային գենետիկական արժեքների օգտագործման խոսք չի կարող լինել ցեղերի բարելավման մասին, իսկ տավարի սելեկցիոն կատարելագործումը պատմական հաջորդական օղակ է, որը կիրառվում է բոլոր առաջավոր տավարաբուծական երկրներում։ Միաժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ միջցեղային տրամախաչումից ստացված սերունդը ունենում է համակցված ժառանգականություն, եւ միայն նպատակադիր աճեցմամբ, ընտրությամբ եւ զույգընտրությամբ են կայունացվում ցանկալի հատկանիշները եւ ձեւավորում սելեկցիոն նպատակին համապատասխան կենդանիներ։ Ստացված սերնդի անկորուստ պահպանման գործում մեծ անելիքներ ունեն ֆերմերները։ Իսկ մեր կողմից մշտական աջակցություն է ցուցաբերվել մի շարք նախիրներում ներդնելու կենդանիների պահվածքի, խնամքի եւ կերակրման ընդունված առաջավոր տեխնոլոգիաներ, որոնց ճիշտ կիրառմամբ կերկարի ներմուծված կենդանիների օգտագործման տեւողությունը, իսկ ստացված սերնդի նպատակային աճեցումը ապահովում է ոչ միայն մթերատվության մակարդակի պահպանումը, այլեւ բարձրանում է, հատկապես, արոտամսուրային պահվածքի պայմաններին դրանց հարմարվողականությունը։
Բերենք օրինակ. մի քանի տարի առաջ ոլորտից գլուխ չհանող մեկը գնել էր անասնագոմ, որտեղ կանգնելատեղի երկարությունը 1.7 մ էր, իսկ մեկ կովին անհրաժեշտ է 2.1 մ, մեր դիտողությունը չընդունվեց, ուղիղ մեկ տարի անց ֆերման փակվեց։ Հասկանալի է, որ որոշակի շահառուներ չեն տիրապետում տավարի կենսաբանական առանձնահատկությունների նրբին հարցերին եւ, խախտելով վարման վարքաբանական հարցերը, կոշտ մեթոդներով ցանկանում են բուծարանային ցեղերին կերակրել եւ խնամել տեղական ցածր մթերատու տավարի պահվածքի պայմաններում, անտեսում են առաջավոր տեխնոլոգիական պայմանների կիրառումը, որի արդյունքում ունենում են կորուստներ։
Նման ֆերմերներին խնդրում ենք իրենց անպատասխանատու վարքով չխանգարել հանրապետությունում բուծվող տավարի գենետիկական կատարելագործմանը, որը մշտապես գործել եւ գործում է միջազգային գենետիկական ռեսուրսների օգտագործմամբ։
Բավական է նշել, որ միայն 2014 թվականին ներկրված ցեղերի 3—րդ եւ բարձր ծնի կովերից ծնված եւ մի շարք տնտեսություններում աճեցված երինջներից 300 գլուխը վաճառվեց Վրաստանի Հանրապետությանը։ Հարեւան պետության գյուղատնտեսության նախարարության մասնագետները եւ ֆերմերները մեկ ամիս շարունակ հետեւել են տնտեսություններում կենդանիների խնամքին եւ պահվածքին, որից հետո, սահմանված կարգով (յուրաքանչյուր գլխի համար վճարելով մեկ միլիոն դրամ), տեղափոխել են Վրաստան։
Այդ եւ շատ նմանատիպ օրինակներ վկայում են, որ ներկրված կենդանիների կորուստը միայն ֆերմերների անկարողության արդյունք է եւ ոչ ավելին, քանի որ այդ կենդանիները տեղափոխվում են աշխարհի բազմաթիվ երկրներ եւ արդյունավետ օգտագործվում։
Առաջարկում ենք կառավարության «Տավարաբուծության զարգացման ծրագրի» հաջող իրականացման նպատակով կազմել մասնագիտական խումբ, տեղերում պարզել անասնաշենքերի եւ տարածքների զոոհիգենիկ եւ տեխնոլոգիական պայմանները, նոր միայն ֆերմերներին ընդգրկել պետական ծրագրում։
Հույս ունենք՝ կշարունակվի Գերմանիայից եւ Ավստրիայից նշված ցեղերի կենդանիների ներկրումը։ Պետք է հիշեցնենք, որ կով կթելը բավականին ծանր ձեռքի աշխատանք է եւ կարող է ձեռքի մատների եւ մաշկի հիվանդություններ առաջացնել։ Կովկասյան գորշ ցեղի կովերը մեքենայակթման պիտանի չեն, եւ այդ հատկանիշի բարելավման ամենաարագ եղանակը տրամախաչումն է, որը կթեթեւացնի եւ հայ կնոջ աշխատանքը։
Հ. Գ. Մեկ դիտողություն լրագրողներին եւ ոլորտի մասին կարծիք հայտնող ոչ մասնագետներին. պետք է իմանալ, որ կենդանիների վերաբերյալ կիրառում են ոչ թե «խաչասերում» եզրույթը, այլ «տրամախաչում», «երինջ» է կոչվում տնտեսական հասունացման հասած երեք ամսական հղիություն կրող էգ կենդանին եւ ծնելուց հետո կոչվում է առաջնածին կով, հետեւաբար հղի կենդանուն չեն սերմնավորում։
Գ.Հ.ԳԻԼՈՅԱՆ
Գ. գ. դ., պրոֆեսոր
Ա.Վ.ԱԶԻԶՅԱՆ
Գ. գ. թ., դասախոս

17-02-2017





 
28-04-2017
ՀՀԿ ԳՄ նիստում
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսանելի ապագայում ...


28-04-2017
Ավիատոմսերի գները կնվազեն
Բանակցություններ ԵՄ—ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ



28-04-2017
Բացօթյա, պարսպապատ ու բուժանձնակազմով
Երեւանում ու մարզերում հրաձգարաններ կկառուցվեն

Այն որ հրաձգություն ...


 
28-04-2017
Օրենսդրությունները պետք է ներդաշնակեցվեն
Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով ...


 
28-04-2017
Ներդրումային ծրագրերն ընթացքում են
Այս տարի շուրջ 2 տասնյակն էլ նախատեսվում է



 
28-04-2017
Ով եւ որտեղից է բերել ադրբեջանական խնձորը
ՍԱՊԾ—ն ՊԵԿ—ի հետ դեռ համատեղ հայտարարություն կանի

Ինչպես ...


28-04-2017
Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
Որոնք միտված են ջրային տնտեսությունում արդյունավետության բարձրացմանը

Երեկ ...



 
28-04-2017
Արցախն արժեւորում է հանդիպումը
Բանակցությունների առանցքը՝ վստահության ...

28-04-2017
Թռիչք կլինի՞, թե՞ ոչ
Սպասենք «Եվրատեսիլին»


28-04-2017
Հինավուրց բնօրրանի վկայարանը
Շուշիի երկրաբանության թանգարանի ...

 
28-04-2017
Ստեղծվում է անվտանգության հուսալի գոտի
Մեկնարկել են հակահրդեհային կանխարգելիչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO