Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ալեքսանդր Հարությունյանի շեփորն է «կանչում»

Նոր համագործակցություն հայկական երաժշտարվեստում

Տուբա, ֆագոտ, հոբոյ, անգլիական եղջերափող, ֆլեյտա, գալարափող, տրոմբոն, շեփոր... Երաժշտությունից բանիմաց մարդն անմիջապես գլխի կընկնի՝ փողային գործիքների մասին է խոսքը։ Այս շարքի նվագարանների մասին խոսք բացվեց, որովհետեւ առաջիկայում տեղի կունենա կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը։ Այն ստեղծել է մի միջավայր, ուր համատեղ ստեղծագործում ու գաղափարներ են փոխանակում հայ եւ օտարազգի երաժիշտները։ Երկու կողմի նպատակն էլ մեկն է՝ եվրոպական օրինակով Հայաստանում զարգացնել փողային երաժշտական դպրոցը։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում շեշտեց, որ զարգացման այս ճանապարհն են ընտրել՝ նկատի ունենալով, որ եվրոպական երաժշտարվեստում փողային գործիքների դպրոցը այսօր շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Դրսից մասնագետներ բերելով՝ երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան լսելու եւ սովորելու ավագ գործընկերներից։ Հրավիրված են այն երաժիշտները, որոնց գործերին իրենք փոքրիշատե ծանոթ են ու գիտեն, թե ինչ դրական արդյունք կարձանագրեն։ Դիրիժորի խոսքերով՝ Հայաստանում փողային գործիքների համար ստեղծագործություններ շատ քիչ են գրվում, ուստի «այդ բացը կամաց—կամաց հարկավոր է լրացնել»։ Դրան մեծապես նպաստելու են նաեւ փառատոնի շրջանակում անցկացվելիք դասընթացներն ու համերգները։ Դասերին կարող են մասնակցել երաժշտական ուսումնական կենտրոնների սաները։ Հաստատություններին ժամանակացույցներն արդեն ուղարկված են։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ համերգների ընթացքում հնչելու են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից պրեմիերաներ։ «Կոմպոզիտոր Ալ. Հարությունյանը մեզ ժառանգություն է թողել բազմաթիվ աշխատանքներ հենց փողային գործիքների համար, ու դրանցից շատերը մինչ օրս չեն կատարվել։ Նրա «Շեփորի կոնցերտը» աշխարհում ամենահայտնի կոնցերտներից մեկն է։ Այս առիթով էլ որոշեցինք փառատոնը նրա անունով կոչել ու հարգանքի տուրք մատուցել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին։ Դուք կլսեք որակյալ երաժշտություն, ու կարծում եմ, որ այդ որակի պակասը ժամանակի ընթացքում մենք էլ կլրացնենք մեր երգարվեստում»,— ընդգծեց Կ. Դուրգարյանը։ Փառատոնն անց է կացվում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անդրանիկ մեկնարկին մասնակցում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Երգահանների հետ հանդիպումն ու փառատոնի գլխավոր փորձը նախօրեին էր՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երաժիշտների համագործակցությունն ընթանում էր հանգիստ ու դրական մթնոլորտում։ «Երաժշտության լեզուն մեկն է, մենք էլ նույն լեզվով ենք խոսում։ Երբ սկսում ենք բեմի վրա աշխատել առանց դժվարությունների, երաժշտությունը ստիպում է հասկանալ միմյանց»,–ասաց Վահան Մարտիրոսյանը։ Դիրիժորը պարտավորված է համարում արժեւորել եւ ճանաչելի դարձնել ազգային երաժշտական ժառանգությունը. «Իր ձեւաչափի մեջ սա առաջին փողային երաժշտական փառատոնն է Հայաստանում, որը մեր երաժշտության շուրջ կմիավորի նաեւ այլազգի կատարողների։ Այն կդառնա շարունակական՝ ներգրավելով երաժիշտների աշխարհի ամենատարբեր անկյուններից»։ Վստահ է, որ փառատոնն անպայման կզբաղեցնի իր համապատասխան տեղը միջազգային փառատոների շարքում. «Հուսով եմ, որ այս ընթացքում հայ ծնողները կլսեն ու կտեսնեն, թե փողային գործիքներն ինչքան հոյակապ են ու կտանեն իրենց երեխաներին սովորելու»։
Փառատոնի գլխավոր պրոդյուսեր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը ներկաներին ասաց, որ փառատոնի շրջանակում առաջին անգամ հնչելու է Ա. Հոնգերի անգլիական եղջերափողի ու ֆլեյտայի համար կոնցերտը։ Այն կկատարեն Վահան Մարտիրոսյանը, Մարտին Ֆրուտիգերը (անգլիական եղջերափող, Շվեյցարիա), Ջեսիկա Դալսանտը (ֆլեյտա, Իտալիա)։ Ջեսիկան առաջին անգամ է նվագում հայ երաժիշտների հետ, տպավորությունը դրական է, ասում է՝ հաճելի է աշխատել հայ նվագախմբի հետ՝ «եւ հատկապես նվագել Հոնեգերի այս գործը, որն այդքան էլ կատարված չէ»։ Համերգների ընթացքում հնչելու են նաեւ Յ.Ս. Բախ, Ն. Բորենշտեյն, Ալ. Հարությունյան, Ա. Հոնեգեր, Ա. Պասկուլի, Վ. Կիլար եւ այլ գործեր։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես ողջունել ու կարեւորել է փառատոնի ծնունդը, վստահ լինելով, որ այն հրաշալի հարթակ կդառնա հայ եւ օտարազգի երաժիշտների ստեղծագործական շփումների, փորձի փոխանակման ու նաեւ՝ մրցակցության համար։ «Աշխարհին առաջնակարգ կոմպոզիտորներ եւ երաժիշտ—կատարողների մի ողջ աստղաբույլ նվիրած ժողովուրդը հարկ է, որ ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի փառատոներ։ Եվ այս իմաստով կրկնակի արժեքավոր է փողային գործիքների կատարողական արվեստի զարգացմանն իր ավանդը բերող փառատոնի ծնունդը»,–կազմակերպիչներին ասել է նախարարը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

27-06-2017





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO