Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Օրինակելի գիտնական՝ բոլոր սերունդների համար

Համլետ Գեւորգյանը կարողացել է իմացության տեսության մեջ սկզբնավորել նոր ուղղություն

ՀՀ ԳԱԱ—ում երեկ անցկացվեց գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանի ծննդյան 90—ամյակին, որին ներկա էր նաեւ հոբելյարը։
Նրա գրչին են պատկանում 12 մենագրություններ՝ գրքեր, գրքույկներ, 180—ից ավելի հոդվածներ գիտական պարբերականներում, կոլեկտիվ աշխատությունների բաժիններ, հանրագիտարանային բառահոդվածներ եւ այլն։ Դրանք վերաբերում են գիտության փիլիսոփայությանը եւ մեթոդաբանությանը, տրամաբանությանը, արեւմտյան փիլիսոփայության պատմությանը եւ իմացաբանական ուսմունքների քննական վերլուծությանը, ինչպես նաեւ պատմության փիլիսոփայությանը եւ հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին։ Հ. Գեւորգյանը 1956թ. ցայսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում։ 1992—96թթ. եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի տնօրենը։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց Հ. Գեւորգյանի ոչ միայն գիտական գործունեությունը, այլեւ մարդկային արժանիքները։ «Նա մեր ակադեմիայի պարծանքն է, ով բարձր գնահատականի է արժանանում բոլոր սերունդների կողմից։ Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում նրա կատարած գործերի համար»,–ասաց Ռ. Մարտիրոսյանը։
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն,  սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանն ընդգծեց, որ հոբելյարին իրենց ուսուցիչն են համարում ինչպես փիլիսոփաներն ու սոցիոլոգները, այնպես էլ՝ քաղաքագետներ ու իրավաբանները։ Նրա գնահատականները, հոդվածներն ու կարծիքը մշտապես հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում։
ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ Հ. Գեւորգյանն անցել է արդյունավետ եւ մեծ ճանապարհ գիտության բնագավառում։ Խորհրդային տարիներին գաղափարական հսկողության պայմաններում, երբ վերահսկվում էր ամբողջ հասարակագիտական միտքը, նաեւ փիլիսոփայությունը, նա կարողացել է սկզբնավորել մեր փիլիսոփայական մտքի ուղղություններից մեկը՝ իմացաբանությունը։ «Մինչեւ 90–ական թվականներն աշխատելով այդ բնագավառում, Հ. Գեւորգյանը կարողացել է իմացության տեսության մեջ սկզբնավորել մի ուղղություն, որը չի հակադրվում Արեւմուտքում լեզվի տրամաբանական փիլիսոփայական վերլուծության փորձառություններին, միաժամանակ ի ցույց է դնում դրանց սահմանափակությունը եւ հաջողությամբ լրացնում է այն իմացաբանական վերլուծության հարցերով, դրանով իսկ կանխելով փիլիսոփայական հարցադրումների դուրսմղումը գիտելիքի վերլուծության դաշտից։ Դա կարեւոր ներդրում է, քանի որ որպես ճանաչողության մարտավարություն, մեթոդաբանություն կիրառելի է ոչ միայն մաթեմատիկայում եւ բնագիտության մեջ, այլեւ հասարակագիտության, քաղաքագիտության բնագավառում»,–կարծիք հայտնեց Ա. Մանասյանը։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի խոսքով, մենք ունենք հարուստ մշակույթ, եւ մեր պատմության ամենամեծ ձեռքբերումը մշակութային ժառանգությունն է, որը թեեւ ուսումնասիրվել է, սակայն տարերայնորեն, առանց գիտական, մշակութաբանական մեթոդաբանության։ «Մինչխորհրդային տարիներին հայագիտությունը զարգանում էր հոգեւոր կենտրոններում, հատվածաբար եւ գիտական բարձր աստիճանի չէր հասել։ Խորհրդային տարիներին մերժվում էր ազգային մշակույթը, ինքնուրույնությունը, եւ բոլոր ազգերին փորձում էին դիտարկել մեկ հարթության մեջ։ Արդյունքում չենք իմացել ինչպես պետք է ուսումնասիրել, ինչ հարցերի վրա ուշադրություն դարձնել եւ ինչ նպատակի ծառայեցնել մեր ունեցածը։ Եվ միայն Խորհրդային Միության փլուզումից հետո ազգային պետությունների համար հնարավորություն ստեղծվեց զարգացնել մշակութաբանական տեսությունը»,–մեկնաբանեց պրոֆեսորը։ Սակայն նման աշխատանք կատարելու համար պետք էր այն անհատը, ով նախապատրաստված եւ կարող էր իրականացնել այդ պատասխանատու աշխատանքը։ Հ. Միրզոյանի համոզմամբ, այդպիսի գիտնական է Համլետ Գեւորգյանը։
Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ կարեւորեց Հ. Գեւորգյանի կատարած գիտական աշխատանքի ներդրումը քաղաքագիտական մտքի զարգացման գործում։ «Չեմ պատկերացնում երրորդ հանրապետության քաղաքագիտական միտքն առանց այն ուղենիշների, որոնք մշակվել են Հ. Գեւորգյանի մշակութաբանական, քաղաքակրթական մեդոթաբանության շրջանակներում։ Առաջին անգամ քաղաքակրթական հայեցակարգի վերաբերյալ տրվեց մի ձեւակերպում, որը գիտական պարզություն ունի եւ հասկանալի է ընթերցողին»,–շեշտեց քաղաքագետը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

12-07-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO