Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՍՈՑԻՈՒՄ


Ընթերցասերները չեն փոշմանի

Գրքախառնվելու ենք, գրքի գիշեր է լինելու

«Էրեբունի—Երեւան—2799» տոնակատարություններին մեկ օր է մնացել։ Քաղաքում բազմաբովանդակ միջոցառումների տեղատարափ է լինելու։ Պատմական Հայաստանի մշակութային կոլորիտն ապահովելու են ժողովրդական արվեստին, ազգային խոհանոցին, տարազին, ավանդական խաղերին նվիրված տոնահանդեսները։ Ծրագրում ներառված են դասական, ռոք, ջազ, էստրադային եւ այլ երաժշտական ելույթներ, մանկական տոնական ծրագրեր, կավճանկարչություն, երիտասարդական ֆլեշմոբեր, հեծանվավազք, շախմատի առաջնություն... Աննախադեպ է լինելու օդագնացության միջազգային փառատոնի բացումը Հանրապետության հրապարակում։
Օրվա պատվավոր ծրագրերի շարքում է նաեւ «Բուկինիստ» գրախանութի ամենամյա դարձած «Գրքի գիշեր» միջոցառումը։ Մայրաքաղաքի ամենատարեց գրախանութն իր 85—ամյակի առիթով ընթերցասերներին հոկտեմբերի 14—ին յուրօրինակ նվեր է մատուցելու։ Բոլոր գրքերը վաճառելու են 30 տոկոս զեղչով։ Այնուհետեւ կեսգիշերից մինչեւ լուսաբաց կշարունակվի գրքերի վաճառքն արդեն գրախանութի օնլայն տիրույթում։ Բացի այդ, 19 միջոցառում է անցկացվելու Մ. Մանուշյանի անվան պուրակում. հանդիպում մերօրյա գրողների հետ, գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, Երեւանին նվիրված գրքերի ցուցահանդեսներ, տիկնիկային ներկայացում, թեյախմություն եւ այլն։ Գրականության տարածմանն ու գրավաճառ ցանցի զարգացմանը նվիրված այս միջոցառումը, որ կազմակերպվում է Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով, մեծ հաջողություն է ունենալու. «Միջոցառումների այս շարքը, սկսած «Գրքի գիշերվանից», մեծ նպաստ են բերում գրահրատարակչության զարգացմանը։ Անցյալ տարի մեկնարկած ծրագիրն ապացուցեց, որ սին էին այն կարծիքները, թե իբր հասարակությունը հեռացել է գրքից։ Հայաստանը շատ շքեղ տաղավարով այս օրերին Ֆրանկֆուրտում մասնակցելու է գրքի միջազգային ցուցահանդեսի։ Նոյեմբերին կազմակերպվում է գրքի փառատոն։ Այս միջոցառումները ձեւական բնույթ չեն կրելու»։ Գրքի վաճառքի ծավալները տարեցտարի աճում են, նկատեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը։ Վստահ է, գնորդների մեծ մասը հիմնականում երիտասարդներն են. «Գրքի մասին լրատվամիջոցների կողմից լուսաբանված ցանկացած փոքր տեղեկատվություն նպաստում է գրավաճառ ցանցի գործունեությանը։ Ընթերցասերների համար կազմակերպվող այս միջոցառումը շարունակական բնույթ է ունենալու։ Անակնկալ է սպասվում նաեւ հանրապետության բոլոր գրադարաններին։ Եկող երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին գրախանությում կլինի գրքի նվիրատվություն»։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը համոզված է, որ «Գրքի գիշեր» միջոցառումը մեծացնելու է ընթերցողների սերը դեպի գիրն ու գրականությունը. «Ամեն տարի «Էրեբունի—Երեւան տոնակատարության շրջանակում այս միջոցառումը պարտադիր բնույթ կկրի։ Արդեն մյուս տարի կվերածվի փառատոնի։ Սա տոնական օրվա միջոցառումներից միայն մեկն է։ Հարթակներ են լինելու տարբեր ճաշակի մարդկանց համար։ Մայրաքաղաքում օրը սկսվելու է առավոտյան 8։30—ից՝ ջրցան մեքենաների շքերթով։ Սարյանի պուրակում կմեկնարկի «Մեկ կտավ Երեւանիս» ակցիան, քաղաքապետարանի ճեմասրահում տեղի կունենա «Երեւանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացումը, «Լսիր Երեւանը» ուսանողական հարթակ կբացվի կոնսերվատորիայի հարակից այգում։ «Մարզական Երեւան» խորագրով ցուցադրական ելույթներ կհնչեն Ազատության հրապարակում եւ այլն»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-10-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO